Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Արմինֆո.Հ նխագահի աշխատակազմի տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Ղազախստանի Հանրապետության նխագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորած պատվիրակության Հայաստան պաշտոնական այցի կապակցությամբ: Ղազախստանի նախագահին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո. Եթե Հայաստանում գտնվի մեկը, ով հերքի Ռուսաստանի գործոնը պետության անվտանգության ապահովման գործում, դա նշանակում է, որ այդ մարդը հեռու է հայ ժողովրդի պատմությունից: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեն գերակատարվել է։ Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արմինֆո. Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին,
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ աղմկահարույց փոփոխություններ է կատարել "Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին" օրենքում, որը մշակվել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից: Դրանց ընդունմանը կողմ է քվեարկել 57 պատգամավոր, դեմ ՝ 25-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Արմինֆո. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ռուսաստանի մշակույթի նախարարության "Մեծ հյուրախաղեր" ծրագրով առաջին անգամ Պսկովի մարզում ներկայացրել է Ալեքսանդր Պուշկինի "Փոքրիկ ողբերգություններ" ներկայացման պրեմիերան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Պսկովի Պուշկինի անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից, որտեղ տեղի է ունեցել ներկայացման ցուցադրությունը: