Արմինֆո. Սերգեյ Փարաջանովի արվեստն իր բազմակողմանիությամբ, բացառիկությամբ և պոետիկությամբ մշտապես ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել արվեստաբանների ոչ մեկ սերնդի: Նրա ֆիլմերի մոտիվներով կամ, պարզապես, նրա անհատականությանը նվիրում են թատերական, պարային բեմադրություններ, կազմակերպում կերպարվեստի ցուցադրություններ, նկարահանվում տեսահոլովակներ, անցկացնում են նորաձևության ցուցադրություններ և այլն: Ցուցակն անվերջ է, ուստի դժվար է այսօր գնահատել Փարաջանովի արվեստի հետքն ու ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա:
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության հարցում քաղաքային իշխանությունների անզիջում լինելու մասին: Մասնավորապես, Ավինյանի գլխավորությամբ անցած տարվանից քաղաքում ակտիվորեն իրականացվում են ապօրինի շինությունների վերացման աշխատանքներ:
Արմինֆո. ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները չեն դադարի լինել ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի շահառու: Այդ մասին մարտի 20-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնելով, որ կառավարությունն արդեն իրականացրել է Արցախից փախստականներին ֆինանսական աջակցության 3 ծրագիր։
Արմինֆո. Այսօրվա իրավիճակը պահանջում է լուրջ համակարգային փոփոխություններ, իշխանության, ընդդիմության և, ընդհանրապես, հասարակության լիակատար վերափոխում։ Այդ մասին հայտարարել է անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում հայրենի հողից վտարված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ։
Արմինֆո. Աշխարհի 143 երկրների շարքում, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի երջանկության վարկանիշում, որն ամեն տարի չափում է երջանկության ցուցանիշը, Հայաստանը զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը ՝ նախորդ տարվա 79-րդի դիմաց:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության պահապան և հետազոտող, ճարտարապետ և հնագետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես: