Արմինֆո. Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ, նույնիսկ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո ի հայտ կգա Ադրբեջանի հետ նոր պատերազմից խուսափելու հնարավորություն։ Այդ մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները:
Արմինֆո.Բաքվի հետ Երևանի բանակցությունները շարունակվում են, բայց դա չի նշանակում, որ դրանց ընթացքում քննարկվում են Հայաստանի տարածքների հարցում զիջումները։ Այդ մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արմինֆո.Ադրբեջանը սահմանին իր սադրիչ գործողություններով փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արմինֆո. Հայաստանում բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պետք է լիցենզիա ստանան ։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունները:
Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի հերթական գնդակոծությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Այդ մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։