Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։
Արմինֆո. "Օտարերկրյա պաշտոնյաները «Հայաստանի դիրքորոշում» կոչվածը բավ է շահարկեն", - Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը՝ դիմելով նաեւ "ինստիտուցիոնալ" ընդդիմությանը:
Արմինֆո.Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե, իբր, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ բացառել Հենրի Կուելյարին (Տեխաս նահանգ)՝ Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք ստանալու մեջ մեղադրվելու կապակցությամբ:
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը 2 քրեական վարույթ է նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերի առթիվ: Եվս մեկ գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում ՝ արցախցիների բռնի տեղահանման դեպքի առթիվ։ Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խորհրդարանում իր ելույթում։ Գլխավոր դատախազի խոսքով ՝ գերատեսչությունում քննվող գործերի նկատմամբ սահմանվել է գաղտնիության ռեժիմ, իրականացվում են նաև հրապարակման ոչ ենթակա միջոցառումներ:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին մայիսի 3-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ հիմքով է իրականացվում հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչպես նաև մեկնաբանել է ընդդիմության հայտարարությունը, թե՝ Կադաստրի կոմիտեում և Պաշտպանության նախարարությունում համապատասխան փաստաթղթեր չկան: