Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերով հարուցվել է 5 քրեական վարույթ։ Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հաղորդել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ։
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:
Արմինֆո.Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում պետք չէ ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ փնտրել։ Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից։
Արմինֆո. Այն, որ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում պարծենալու բան չունի, ակնհայտ փաստ է։ Այդ մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ։
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Այդ մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Արմինֆո.Հայաստանում դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին։ Այդ մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով կառույցի 2022-2023թթ. գործունեության հաշվետվությունը ։