Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:40
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 17:28
Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը։ Այս մասին մարտի 7-ին Երեւանում Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 16:11
Արմինֆո. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այդպիսով հաստատելով նշված հարցի վերաբերյալ մարտի 6-ին ԱԽ քարտուղարի հայտարարությունը: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 15:07
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 14:08
Արմինֆո.Ռուս-հայկական ուղղությամբ այսօր տեղի ունեցող գործընթացներն այն չեն, ինչ կարելի է դիվերսիֆիկացիա անվանել ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը։ >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 13:08
Արմինֆո.Մարտի 7-ին անհայտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզման ակտ իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց: >>>
|
Չորեքշաբթի, 6 Մարտի 2024 16:34
Արմինֆո.Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակ հանդիպում է անցկացնում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորների հետ: >>>
|
Չորեքշաբթի, 6 Մարտի 2024 16:30
Արմինֆո. Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված իրավապահների գործողությունները և պարզաբանում պահանջել կառավարության աշխատակազմից՝ "Եռաբլուր" զինվորական պանթեոնում միջոցառումների լուսաբանման սահմանափակումների վերաբերյալ: >>>
|
Չորեքշաբթի, 6 Մարտի 2024 11:44
Արմինֆո.ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 14:59
Արմինֆո.Հայաստանի հետ սահմանին թշնամական ուժերի կուտակումներ չեն նկատվում։ Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին՝ Սյունիքի ուղղությամբ թշնամու ուժերի կուտակմանը գնահատական տալու խնդրանքին։ >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 14:58
Արմինֆո.44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է պաշտպանել Հայաստանի սահմանները: Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 14:57
Արմինֆո.ՀՀ պետական սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այդպես է մեկնաբանել ադրբեջանցի սահմանախախտին Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը: >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 14:42
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակության հետ: >>>
|
Երկուշաբթի, 4 Մարտի 2024 15:30
Արմինֆո. Մոլորակի վրա չկա ուրիշ որևէ այլ երկիր, որը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը: Նման կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։ >>>
|
Երկուշաբթի, 4 Մարտի 2024 14:45
Արմինֆո. Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Երկուշաբթի, 4 Մարտի 2024 11:34
Արմինֆո. ՀԱՊԿ-ում մնալուց հրաժարվելը և ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Հայաստանի համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է հստակ որոշում կայացնի՝ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, թե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ >>>
|
Երկուշաբթի, 4 Մարտի 2024 11:16
Արմինֆո. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը: >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 18:20
Արմինֆո. Ի տարբերություն իշխանությունների ՝ ես հասկանում եմ, թե ինչ իրավապայմանագրային հիմքով են Ռուսաստանի սահմանապահները գտնվում "Զվարթնոց" օդանավակայանում։ Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 15:48
Արմինֆո. Գլոբալ առումով՝ կայացած բանակցություններից արդյունքներ ակնկալելու հարկ չկա։ Մարտի 1-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՝ մեկնաբանելով Գերմանիայի նախաձեռնած հայ-ադրբեջանական բանակցությունները։ >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 13:38
Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օրակարգում նախատեսվում է ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների հետագա ամրապնդում: Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ >>>
|