Հինգշաբթի, 26 Մայիսի 2022 14:59
Արմինֆո. ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը խաղաղության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է, կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հավաքական հիմունքով պաշտպանությունը: >>>
|
Հինգշաբթի, 26 Մայիսի 2022 12:39
Արմինֆո. Սենատի պատգամավորներն ընդունել են "Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքը: >>>
|
Երեթշաբթի, 24 Մայիսի 2022 11:39
Արմինֆո.Ուսումնասիրելով սահմանադրության փոփոխությունների նախագծի տեքստը՝ հայ փորձագետները համակարծիք են, որ Ղազախստանը գնում է ժողովրդավարացման, այն գծի ուղղությամբ, որը կարող է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղաքական համակարգերի թարմացման օրինակ ծառայել: >>>
|
Երկուշաբթի, 23 Մայիսի 2022 13:53
Արմինֆո.Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված Ղազախստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխմանն ու սահմանադրության փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համազգային հանրաքվեին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի փորձագիտական հանրության, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: >>>
|
Ուրբաթ, 20 Մայիսի 2022 17:18
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>>
|
Ուրբաթ, 13 Մայիսի 2022 16:26
Արմինֆո. Flyarystan բյուջետային ավիաընկերությունը սկսում է Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ չվերթների տոմսերի վաճառքը։ >>>
|
Հինգշաբթի, 12 Մայիսի 2022 17:38
Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակության հետ: >>>
|
Հինգշաբթի, 5 Մայիսի 2022 19:22
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: >>>
|
Ուրբաթ, 29 Ապրիլի 2022 15:41
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկեր Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ: >>>
|
Ուրբաթ, 29 Ապրիլի 2022 14:19
Արմինֆո. ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման առաջին շտաբային բանակցությունները, որոնք ծրագրված են 2022 թվականին: >>>
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022 17:46
Արմինֆո. Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: >>>
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022 16:54
Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: >>>
|
Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022 16:04
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդունել է 10 պետությունների դեսպանների հավատարմագրերը: >>>
|
Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022 15:29
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:
Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը: >>>
|
Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 18:24
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>>
|
Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022 12:58
Արմինֆո.ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի հարավում ՝ Շիմկենտում: Այդ մասին հաղորդում է հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ >>>
|
Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2022 15:17
Արմինֆո. Վստահ եմ, որ հայ-ղազախական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների և մեր պետությունների, և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության։ >>>
|
Երեթշաբթի, 29 Մարտի 2022 11:54
Արմինֆո.Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին: >>>
|
Երկուշաբթի, 28 Մարտի 2022 17:28
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: >>>
|
Չորեքշաբթի, 2 Մարտի 2022 15:58
Արմինֆո.Տեղի է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ ի հետ: >>>
|