Arminfo.info


Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:33
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ  Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Եվս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել հայ - վրացական սահմանին
 Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 10:38

Արմինֆո.Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

>>>
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022 14:50

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։

Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։

«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։

>>>
«FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022 13:03

Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերության նախօրեին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է:

>>>
Սյունիքի մարզում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 13:04

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ:

>>>
Կառավարությունը դրական է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի կողմից Հատիս սարի վրա Քրիստոսի արձանի կառուցման նախագծին
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:09

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու՝ «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը:

>>>
Հայաստանի բուհերում տարկետման իրավունքով տեղեր կհատկացվեն
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:07

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

>>>
ՀԿԵ-ն արձանագրում է ուղևորափոխադրումների աճ բոլոր ուղղություններով
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 13:26

Արմինֆո. 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր։

>>>
«Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ նախաձեռնվել է վարույթ
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 14:28

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

«Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Երեւանում ընդհատակյա խաղատուն են բացահայտել
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 12:36

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն:

>>>
Հայաստանը կարող է միանալ ԱՀԿ առողջապահության եւ կլիմայի փոփոխության հարթակին
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 11:20

Արմինֆո. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

>>>
Հայ ըմբիշները 5 մեդալ են բերել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից
 Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022 18:07

Արմինֆո. Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

>>>
Մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 25,2 տոկոսով
 Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022 15:24

Արմինֆո. Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 992 թեստ, որոնցից 174-ի պատասխանները դրական են (25,2% շաբաթական աճ), ապաքինվել է  62 հիվանդ: Անցած շաբաթվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։

>>>
Դիլիջանում թափառող շների խնդիրը լուծելու նպատակով բացվել է  անասնաբուժական կլինիկա
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 15:39

Արմինֆո.Դիլիջան քաղաքում բացվել է առաջին անասնաբուժական կլինիկան, որտեղ որակավորում ստացած անասնաբույժները կկարողանան ստերիլիզացնել հետազոտել կամ բուժել քաղաքի թափառող շներին։

>>>
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտ. վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթեւեկությունն առայժմ թույլատրվում է միայն ժամանակավոր ճանապարհով
 Երեթշաբթի, 28 Հունիսի 2022 14:32

Արմինֆո. Վրաց - ռուսական սահմանի ուղղությամբ երթեւեկությունը երեքշաբթի առավոտյան իրականացվում է ժամանակավոր ճանապարհով: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ննները՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

>>>
Լարսը բաց է. երթևեկությունը վերականգնվել է
 Երեթշաբթի, 28 Հունիսի 2022 10:04

Արմինֆո. Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։  Այդ մասին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Facebook-ի իր  էջում:

>>>
Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք է հաստատվել
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 17:51

Արմինֆո. Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 780 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 139 մարդու մոտ (մեկշաբաթյա աճ ՝ 2.3 անգամ), ապաքինվել  62 հիվանդ, մահացել՝ մեկը:

>>>
Ազգային անվտանգության ծառայության կողմից կանխվել է ավելի քան 3 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 12:35

Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

>>>
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 11:12

Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

>>>
Հայ-վրացական սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 11:11

Արմինֆո. Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: րկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

>>>
Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը
 Շաբաթ, 25 Հունիսի 2022 12:21

Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն  են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան