Arminfo.info


Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:33
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ  Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:

«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022 13:50

Արմինֆո.Կայուն զարգացման ծրագրերի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը Արարատ համայնքի համար ձեռք է բերել էքսկավատոր-բեռնիչ «New Holland B80B»  և բազմաֆունկցիոնալ կցորդիչներով տրակտոր  « Բելարուս»:

>>>
Խոակին Կապառոսը հեռացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022 19:58

Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

>>>
"Աէրոֆլոտ" ավիաընկերության երկու ինքնաթիռներ Երևանի փոխարեն վայրէջք են կատարել Մինվոդիում
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022 09:48

Արմինֆո. Սեպտեմբերի 27-ի երեկոյան Մոսկվայից Երեւան մեկնած "Աէրոֆլոտ" ավիաընկերության SU 7072 и SU 1868 չվերթների ինքնաթիռները չեն հասել Հայաստանի մայրաքաղաք եւ ստիպված են եղել վայրէջք կատարել Մինվոդիում: Ուղղության փոփոխությունը սեպտեմբերի 27-ին գրանցել է FlightRadar առցանց ծառայությունը։

>>>
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն զգացել են Շիրակի մարզի և Երևանի բնակիչները
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2022 19:07

Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:

>>>
Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան Team Telecom Armenia-ից
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022 19:10

Արմինֆո. Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվեց։ Մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական դպրոցների ավելի քան 11000 աշակերտներ և ուսուցիչներ Հայաստանից ու Արցախից։  

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգևատրվեցին բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացան նոութբուք, պլանշետ և սմարթֆոն։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշեց Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով․

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

>>>
Վանաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
 Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022 15:57

Արմինֆո.Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթ­ներ, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով՝ իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքները միանվագ աջակցություն կստանան
 Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022 12:22

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, գործադիրը հաստատել է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

>>>
Հայտնաբերվել է նախօրեին սահմանային գոտում անհետացած ԱԻՆ աշխատակիցը
 Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2022 10:04

Արմինֆո. Գտնվել է նախօրեին սահմանամերձ գոտում անհետացած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Այդ մասին Facebok-ի իր էջում հաղորդել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

>>>
Սյունիքում անհետ կորել է ԱԻՆ փրկարար
 Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2022 19:57

Արմինֆո. ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ խոստանալով նորություն լինելու դեպքում հավելյալ տեղեկացնել։

>>>
ԱՐՄԵՆԱԼ-ը հովանավորում է շախմատի աշխարհի մանկական առաջնության մասնակցին
 Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2022 10:56

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարանը ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ հովանավորում է յոթնամյա Դավիթ Մելքոնյանի մասնակցությունը շախմատի աշխարհի մանկական առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերին Բաթումում:

>>>
Ջերմուկում անտառներ են այրվում
 Երեթշաբթի, 13 Սեպտեմբերի 2022 20:40

Արմինֆո.Ջերմուկ առողջարանային քաղաքում անտառներ են այրվում։ Այդ մասին հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, նշելով, որ հրդեհի 4 օջախ է գրանցվել։

>>>
Առողջապահության նախարարություն. Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ
 Երեթշաբթի, 13 Սեպտեմբերի 2022 12:53

Արմինֆո.Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: «Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Փաշինյանն Աշտարակում քննարկել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը
 Երկուշաբթի, 12 Սեպտեմբերի 2022 22:00

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

>>>
Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2575 նոր դեպք
 Երկուշաբթի, 12 Սեպտեմբերի 2022 11:47

Արմինֆո. Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 7 446 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2 575 մարդու մոտ (շաբաթական 10,6% աճ), ապաքինվել՝ 2 172 (6,3% աճ) հիվանդ, մահացել՝ 7-ը (ինչպես և մեկ շաբաթ առաջ):

>>>
Ժողովրդական տեսուչների համար ավելի հեշտ կլինի արձանագրել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022 15:28

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները պարզեցնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող եւ ոստիկանություն դիմումներով լուսանկարներ եւ տեսանյութեր ուղարկող ժողովրդական տեսուչների աշխատանքը:

>>>
Հայաստանում Starmus փառատոնին Սթիվեն Հոքինգի 3 մեդալ է շնորհվել՝ երաժշտության, պոեզիայի եւ կինոյի միջոցով գիտության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար
 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2022 19:17

Արմինֆո.Սեպտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Starmus գիտության եւ արվեստի համաշխարհային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված է Մարսի վրա իջեցման 50-ամյակին:

>>>
Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ կլինի
 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2022 18:44

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը: 

«Մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

>>>
Դատարան է ուղարկվել գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ երկրորդ քրեական գործը
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022 15:54

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ն նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

>>>
Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 9,6 տոկոսով՝ մինչեւ 2.3 հազար մարդ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022 14:13

Արմինֆո.Օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 736 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2 329 մարդու մոտ (շաբաթական 9,6% աճ), ապպպաքինվել է 2043 հիվանդ (14,2% աճ), մահացել է՝ 7-ը (ինչպես և մեկ շաբաթ առաջ):

>>>
Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է CIS միջազգային հավատարմագրում
 Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2022 12:33

Արմինֆո.Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC) ստացել է Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) հավատարմագրում, ինչը խոսում է ուսումնական գործընթացի կազմակերպման միջազգային չափանիշներին համապատասխան լինելու մասին:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան