Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2022 14:45
Արմինֆո. Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այդ մասին ասվում է «Զվաթնոց» օդանավակայանի հաղորդագրությունում: >>>
|
Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022 18:18
Արմինֆո. Ռուբեն Հայրաապետյանը, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում: >>>
|
Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022 18:00
Արմինֆո. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնը։ >>>
|
Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022 14:04
Արմինֆո.Օրերս Թբիլիսիում կայացել է «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպումը, որի ընթացքում նախանշվել են 2023 թվականին ընկերությունների համագործակցության ծրագրերը։ >>>
|
Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022 12:19
Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ: >>>
|
Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022 12:30
Արմինֆո.«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը կադրերի պատրաստման հարցին առաջնահերթ կարևորություն է տալիս։ Օրերս ընկերություն էին այցելել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և Արարատ համայնքի ավագ դպրոցի աշակերտները։ >>>
|
Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022 15:06
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանն այս տարի, ընդհանուր առմամբ, 285 մլն դրամ կհատկացնի քաղաքի ամանորյա զարդարանքին և լուսավորությանը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը։ >>>
|
Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022 15:43
Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ >>>
|
Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2022 12:20
Արմինֆո.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ >>>
|
Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2022 16:37
Արմինֆո. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը համոզված է, որ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար անհրաժեշտ է զինվել և արժանի հակահարված տալ ՝ դրանով իսկ պաշտպանելով երկրի պետական սահմանները ։ Այս մասին են վկայում MPG (Marketing Professional Group - ը GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ջուրը քար է հղկում" հարցման արդյունքները։ >>>
|
Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2022 16:34
Արմինֆո. Հայաստանի բնակչության գրեթե կեսը երկրում ոչ մի քաղաքական ուժի չի աջակցում։ Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group - ը GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ջուրը քար է հղկում" հարցման արդյունքները։ >>>
|
Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2022 14:30
Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները ռազմաքաղաքական օգնության հարցում շարունակում են ապավինել Ռուսաստանին։ Այս մասին են վկայում MPG (Marketing Professional Group - ը GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ջուրը հղկում է քարը" հարցման արդյունքները ։ >>>
|
Շաբաթ, 26 Նոյեմբերի 2022 16:54
Արմինֆո.Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է 11 միլիոն 3 հազար 439. 51 դոլար: >>>
|
Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2022 12:17
Արմինֆո.Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը մի խումբ ակտիվիստներ որոշել են ակցիաներ անցկացնել ՝ հերոսի հիշատակին ուշադրություն հրավիրելու նպատակով ։ >>>
|
Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2022 12:14
Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվել է գծի և այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար: >>>
|
Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2022 11:46
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: >>>
|
Երեթշաբթի, 22 Նոյեմբերի 2022 12:19
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: >>>
|
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022 11:15
Արմինֆո. Երեխայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանը միացել է կառույցները կապույտ գույնով լուսավորելու ակցիային: Այս տարի նոյեմբերի 20-ին կապույտ գույնով լուսավորվել են Հաղթանակի զբոսայգու Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև՝ Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ մանկական հիմնադրամի հայկական գրասենյակը: >>>
|
Շաբաթ, 19 Նոյեմբերի 2022 12:19
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, ով 2022թ. սեպտեմբերից զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով և իր լիազորությունների շրջանակից դուրս գալով, 2022թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում խախտելով իր պաշտոնի նկարագրով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային պարկի պահպանության ռեժիմ»-ի կանոնները, թույլատրել է նույն մարզի Թեղուտ գյուղի բնակչին պատկանող թրթուրավոր տրակտորի մուտքը իր պահպանության տակ գտնվող տարածք, հանձնարարել է անտառապահին տևական ժամանակով դեպի տարածք տանող ուղեփակոցի բանալին տրամադրել Թեղուտ գյուղի հիշյալ բնակչի կողմից ուղարկված անձին՝ այդ կերպ առանց հսկողության ու վերահսկողության թողնելով իր պահպանության տակ գտնվող տարածքը:
«Արդյունքում Թեղուտ գյուղի բնակիչը, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու դիտավորությամբ, Հաղարծին գյուղի երկու բնակիչների միջոցով կազմակերպել և ղեկավարել է բնության հատուկ պահպանվող տարածքում կոտրելու և արմատախիլ անելու միջոցով թվով 13 հատ հաճարենի տեսակի թաց կանգուն ծառերի՝ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասումը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 4.552.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:
Երեք անձ, այդ թվում՝ «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում: >>>
|
Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2022 14:27
Արմինֆո. Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ: >>>
|