Arminfo.info


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 16:00
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:

Արայիկ Հարությունյանը կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման և վստահեցրել, որ Արցախի իշխանությունները Հայաստանի կողմից ճնշման չեն ենթարկվում
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023 18:19

Արմինֆո. Արցախի իշխանությունները Հայաստանի կողմից ճնշման չեն ենթարկվում, ինչպես նաև չեն ուղղորդվում։ Այդ մասին հուլիսի 3-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

>>>
Բոբ Մենենդես. ԱՄՆ-ը հաստատակամորեն կաջակցի խաղաղությանը տարածաշրջանում
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 12:32

Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատակամորեն կաջակցի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը։

>>>
Արցախում Բաքվի հունիսի 27-ի սադրանքը միտված է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի քեզոքացմանը. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 11:43

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայողներ, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի մանրամասները: Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

>>>
Արցախի ՊԲ-ը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 10:59

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի  ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
ԱՄՆ նախագահի խորհրդականը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խուսափել սադրանքներից՝ վստահության ամրապնդման նպատակով
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 10:02

Արմինֆո. Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի  հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ինքը՝ Սալիվանը։

>>>
Արցախի նախագահ. շարունակվող ադրբեջանական ագրեսիան չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 18:51

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

>>>
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղում իրավիճակի ապաէսկալացմանը կնպաստեր Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակմանն ուղղված միջոցառումների շուտափույթ ձեռնարկումը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 18:51

Արմինֆո. ՌԴ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով։ Այդ մասին հունիսի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

>>>
Արցախի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական սադրանքի հետևանքով, իբր, վիրավորում ստացած 8 զինծառայողի առկայությունը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 17:30

Արմինֆո. Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով է, իբր, վիրավորում ստացած  8 զինծառայողի առկայությունը:

>>>
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 16:25

Արմինֆո. Այսօր՝ հունիսի 28-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հաղորդել է Արցախի առողջապահության նախարարությունը:

>>>
Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը դատապարտել է Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 16:11

Արմինֆո. Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական հարձակումը

>>>
Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքի հետևանքով Արցախի պաշտպանության բանակն ունի 4 զոհ
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 10:04

Արմինֆո. Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։  Ինչպես հաղորդել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական կողմն ունի 4 զոհ:

>>>
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 19:03

Արմինֆո. Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է  Արցախի ներքին գործերի նախարարությունը, տուժածներ չկան:

>>>
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 բուժառու
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 17:15

Արմինֆո. Հունիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին  հաղորդում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
IUSY World Congress-ը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 13:56

Արմինֆո. 2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Երկու տարին մեկ պարբերականությամբ գումարվող ժողովին մասնակցել են կազմակերպություններ շուրջ 70 երկրներից՝ 300 պատվիրակներով:
ՀՅԴ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, բարձրագույն ժողովում ղեկավար մարմինը ներկայացնում է հաշվետու զեկույց, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում նոր ղեկավար մարմին: ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էին ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:
«Ժողովում կարևորագույն նշանակություն ունի բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Պանամայում ընդունվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող և Ադրբեջանի կողմից Ացախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունը դատապարտող բանաձեւ: Կազմակերպությունը կոչ է արել առանց որևէ նախապայմանի անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Արցախի շրջափակմանը։ Հավելենք՝ Թուրքայի Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի լիիրավ անդամակցության դիմումը մերժվել է՝ մասնավորապես կազմակերպության Հայոց Ցեղասպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, քրդական փոքրամասնության իրավունքների և Թուրքիայում Սիրիայի փախստականների վերաբերյալ դիրքորոշումների պատճառով», - ասվում է հաղորդագրությունում:
Ժողովի ավարտին կայացել է նոր նախագահության ընտրություն․ արդյունքում՝ ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը վերընտրվել է Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ:

>>>
Ադրբեջանի ԶՈւ կրակ են բացել Արցախի ՊԲ դիրքերի և գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացու տրակտորի ուղղությամբ
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 10:10

Արմինֆո. Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
Արցախի ԱԽ նիստում քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներ
 Շաբաթ, 24 Հունիսի 2023 16:04

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

>>>
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ». Միայն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները կարող են կասեցնել հայերի էթնիկ զտումն Արցախում
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 16:35

Արմինֆո. Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի իշխող վարչակազմի նկատմամբ։ Այդ մասին ասվում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հայտարարությունում:

>>>
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 13:04

Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական ներկայության հետքերը Արցախի օկուպացված տարածքներում, քանի դեռ միջազգային հանրությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անհոգ ապրում են։ Եվ դա այն մասին բազմաթիվ ահազանգերի ֆոնին, որ ամեն օր ադրբեջանական կողմից վանդալիզմի են ենթարկվում կամ ամբողջովին ավերվում են հայկական մշակութային-կրոնական այս կամ այն օբյեկտները։ Մեծ թաղերից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող Իշխանագետ գետը հատող 1835 թվականի Հոլիվորի կամրջի ավերումից հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուն:

>>>
Թշնամու ուժերը շարունակում են ահաբեկել արցախցիներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 11:31

Արմինֆո. Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

>>>
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 11:30

Արմինֆո. Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և, ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ,  հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:

>>>



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին