Arminfo.info


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 16:00
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:

ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ վատթարացող հումանիտար իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 18:57

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

>>>
Արցախի ՊԲ-ը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է թշնամական ապատեղեկատվությունը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 17:10

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք, իբրև թե, կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ», - ասվում է հաորդագրությունում։

>>>
Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանն իր անօրինական գործողություններով փորձում է հասնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գործունեության դադարեցմանը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 16:24

Արմինֆո. Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում:

>>>
ԿԽՄԿ-ը հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի միջանցքով չթույլատրված ապրանքների փոխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 15:31

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով չթույլատրված ապրանքների փոխխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին:

>>>
Արցախի ՊԲ-ում պատմել են ադրբեջանական ապատեղեկատվության նպատակների մասին
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 11:09

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը, կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասվում է Արցախի  ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

>>>
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը և կոչ է անում հարգել Արցախի Հանրապետության սահմանադրությունը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 11:04

Արմինֆո. Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Այդ մասին ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման տարածած հայտարարությունում:

>>>
ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի կրթության նախարարության պատվիրակության ուշադրությունը հրավիրել է արցախցի ուսանողների  ոտնահարված իրավունքների վրա
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 18:39

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

>>>
Ամարասի վանական համալիրի բակում վերականգնման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 14:47

ԱրմինֆոԱմարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:

>>>
Երևանն ու Մոսկվան մտքեր են փոխանակել Քաշաթաղի միջանցքում և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 14:52

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վահե Գևորգյանի հետ:

>>>
Ռուբեն Վարդանյան․ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է մղում 14 եղանակով
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 14:16

Արմինֆո. "Հայկական աշխարհը լիարժեքորեն չի գիտակցում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել ենք, լիարժեքորեն չի փորձում օգնել Արցախին, և ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ապրում է 120 հազար մեր հայրենակից, այլ այն պատճառով, որ դրանք մեր արմատներն են",-կարծում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

>>>
Արցախի նախագահի խորհրդականը մեկնաբանել է Քաշաթաղի միջանցքի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 11:22

Արմինֆո. Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու առնչությամբ Հայաստանի հայտարարության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշման վերաբերյալ իր տեսլականը:

>>>
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել
 Շաբաթ, 8 Հուլիսի 2023 11:08

Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

>>>
Թշնամին կրկին կրակել է Արցախի բնակիչների ուղղությամբ
 Ուրբաթ, 7 Հուլիսի 2023 10:00

Արմինֆո.Հուլիսի 6-ին Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այդ մասին հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

>>>
Արցախի ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վրա ուղղակի պատասխանատվություն է դրված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման համար
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 13:44

Արմինֆո. Արցախյան կողմը երբեք չի հրաժարվել ուղիղ բանակցությունների անցկացումից Ստեփանակերտի և Բաքվի միջեւ։ Այդ մասին հուլիսի 6-ին Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

>>>
Եղիշե Կիրակոսյան. հույս ունենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը չի ուշացնի Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 12:32

Արմինֆո. Արցախում ստեղծված իրավիճակի մասին ամենշաբաթյա ռեժիմով տեղեկացվում են միջազգային իրավական ինստիտուտները: Այդ մասին հուլիսի 6-ին Երեւան-Ստեփանակերտ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

>>>
Ստեփանակերտը՝ ԱՄՆ դեսպանին. ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 11:38

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունում՝ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։

>>>
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 10:39

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները:

>>>
ԱԺ պատգամավոր. Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 12:46

Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում  ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում:

>>>
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարում արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովումն Ադրբեջանի կազմում
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 10:04

Արմինֆո. Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնում բանակցությունները կառուցողական են եղել, և բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ՀՀՀ հարցազրույցում անդրադառնալով Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին բանակցությունների արդյունքներին։

>>>
Թշնամական ուժերը շարունակում են տեղեկատվական հող նախապատրաստել Արցախում նոր ագրեսիայի համար
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 10:01

Արմինֆո. Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։  Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին