Arminfo.info


Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ

 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 12:36
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ

Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 00:18

Արմինֆո.Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։

>>>
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 12:32

Արմինֆո.Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ՝ Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով:

>>>
Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 12:41

Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին, որի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:

>>>
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ. Հայաստանի դպրոցականները Տոկիոյում մասնակցել են ֆիզիկայի միջազգային օլիմպիադային
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023 19:48

Արմինֆո. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

>>>
ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահի շնորհավորական ուղերձը  ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ  և հանքարդյունաբերության աշխատակիցներին  մասնագիտական տոնի առթիվ
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 19:39

Արմինֆո.Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ,

>>>
ԿԽՄԿ աջակցության շնորհիվ Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր գյուղը ոռոգման ջրի հասանելիություն է ստացել
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023 16:59

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր գյուղը ոռոգման ջրի հասանելիություն է ստացել:

>>>
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023 16:55

Արմինֆո. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, այսօր գործադիրի նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ ևս մեկ զինծառայող
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 15:53

Արմինֆո. Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոց
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 16:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

>>>
Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 12:56

Արմինֆո. Հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ՝ հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

>>>
Երևանի ավտոտնակներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 11:26

Արմինֆո. Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

>>>
Մարտունիում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023 15:21

Արմինֆո. Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի բակն այսուհետ կունենա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ:

>>>
Դիլիջանում ավարտվել է օտարերկրյա մարզիկների մասնակցությամբ հեծանվային լայնածավալ մրցաշարը
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023 12:51

Արմինֆո. Հուլիսի 2-ին Դիլիջանի քաղաքային զբոսայգում ավարտվել է Ascend Armenia Ultra Distance Bikepacking Race 2023 հեծանվային լայնածավալ մրցաշարը, որին մասնակցում էին պրոֆեսիոնալ հեծանվորդներ աշխարհի ավելի քան 20 երկրներից: Հեծանվային երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է 1200 կմ և անցել Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերով:

>>>
Հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունը  պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր ու վճարներ
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023 17:15

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում՝ հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 824.687.331 ՀՀ դրամի պակաս հաշվարկված հարկերը և վճարները: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ հանքարդյունահանում իրականացնող կազմակերպության կողմից 2014 թվականից մինչև 2020 թվականը ներառող ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում թերհայտարարագրվել են բնօգտագործման վճար համարվող ռոյալթիի, շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի հարկման բազաները, որի արդյունքում նշյալ վճարների և հարկատեսակների գծով պակաս հաշվարկվել են և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և վճարներ:
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք վարութային ու ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համալիր հարկային ստուգման և վերստուգման շրջանակներում ընկերության կողմից ինքնակամ ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հարկերի և վճարների գծով լրացուցիչ հաշվարկված, տույժերով հանդերձ, 824.687.331 ՀՀ դրամ գումարը վճարվել է պետական բյուջե: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2023-2025թթ. ժուռնալիստիկայի բնագավառի GIPA մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023 17:23

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է GIPA մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին: Աղբյուրի համաձայն, ժուռնալիստիկայի 2023-2025 թթ. Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA) Հայաստանի քաղաքացիներից դիմումներ է ընդունում լրագրության եւ ԶԼՄ-ների կառավարման կովկասյան դպրոցի կողմից առաջարկվող լրագրության եւ ԶԼՄ-ների կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար: Դասընթացներն անցկացվելու են ԱՄՆ-ի, Վրաստանի և Եվրոպական միության անդամ երկրների մասնագետների կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում ԶԼՄ-ների հզորացումն է: Ակնկալվում է, որ ծրագրին մասնակցելու համար կընտրվեն 3-5 հայ մասնակիցներ, որոնց կառաջարկվի ուսուցում անցնել չորս կիսամյակների ընթացքում ՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունիսը: Ողջունվում են լրագրությամբ, լրատվամիջոցներով, հաղորդակցություններով, գրաֆիկայով, ֆոտոլրագրությամբ, բովանդակության մշակմամբ հետաքրքրվող ուսանողները: Ուսանողները սովորելու են Թբիլիսիում 2023թ.սեպտեմբերից մինչև 2024թ. դեկտեմբերը և աշխատելու են Հայաստանում իրենց դիպլոմային պորտֆելի վրա 2025թ. հունվար-հունիս ամիսներին: Ակնկալվում է, որ ուսանողները կվերադառնան Վրաստան ՝ ավարտական նախագիծը պաշտպանելու համար 2025 թվականի հուլիսին: GIPA-ում սովորելու ընթացքում ուսանողները կունենան համակարգիչների, աուդիո և վիդեո աարքավորումների, ինտերնետի և լրագրության գրադարանի հասանելիություն: Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն մուլտիմեդիա պատմություններ ուսանողական լրատվամիջոցների վեբ էջերի համար և ռեպորտաժներ Radio GIPA FM-ի համար:

>>>
Եվրոպոլը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը մի շարք ուղղություններով
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023 15:11

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը:

>>>
ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստ է գործողությունների՝ արտակարգ իրավիճակում
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023 11:34

Արմինֆո. "ԱՐՄԵՆԱԼ" գործարանն անցկացրել է ձեռնարկության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների օբյեկտային վարժանք: Այդ մասին նշվում է ԱՐՄԵՆԱԼ-ի հաղորդագրության մեջ։

>>>
Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 19:04

ԱրմինֆոԿրթությանգիտությանմշակույթի և սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանն   այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

>>>
Արգելանք է դրվել նախկին նախարարի և երկու այլ անձանց ավելի քան 30 գույքերի վրա
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 15:10

Արմինֆո. ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Ինչպես հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

>>>
Փաստաբանը տուժող է ճանաչվել պաշտոնատար անձանց կողմից բռնություն կիրառելու գործով
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 15:06

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով