Arminfo.info


Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 14:10
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության ոլորտը կենտրոնական ոլորտներից է, ինչի կապակցությամբ ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը երկաթուղայինները նշել են մի շարք միջոցառումներով: Այդ մասին հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ից ստացված ծանրոցում թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 14:02

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը:

>>>
Ոչ կանոնադրական հարաբերությունների հերթական զոհերը հայկական բանակում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 13:12

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
 

>>>
Մայրաքաղաքում կներդրվեն հասարակական տրանսպորտով երթևեկության առցանց քարտեր
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 12:07

Արմինֆո. Երեւանում կներդրվեն հասարակական տրանսպորտով երթեւեկության առցանց քարտեր: Այդ մասին հաղորդվել է օգոստոսի 28-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

>>>
Երևանում կկառուցվի հայեցակարգային առումով Նյու Յորքի կենտրոնական զբոսայգին հիշեցնող անտառային պուրակ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 12:05

Արմինֆո. Երեւանի Մերգելյանի անվան զբոսայգին կվերակառուցվի։ ՀՀ կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կքննարկի համապատասխան ներդրումային ծրագիրը:

>>>
Երեւանի մետրոյում նախատեսվում է ներդնել երթեւեկության տոմսային համակարգի  անցման ծրագրային-տեխնիկական միջոցներ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 12:02

Արմինֆո.Շուտով Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում նախատեսվում է ներդնել տոմսային համակարգի անցմանւ ծրագրային - տեխնիկական միջոցներ: Այդ մասին օգոստոսի 28-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

>>>
ՀՀ ՔԿ. Ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023 11:57

Արմինֆո.Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

>>>
Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրվում է փողերի լվացման համար
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023 15:51

Արմինֆո.Միքայել Մինասյանը, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
«Կոկաինի գործով» անցնող Միհրան Պողոսյանի գործը «հարստացրել են» նոր դրվագներով
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023 14:43

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
ԱԱԾ աշխատակիցները բացահայտել և կանխել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու դեպք
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023 10:57

Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

>>>
Բարձրագույն կրթության և գիտության  կոմիտեն գլխավորել է Սարգիս Հայոցյանը
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023 14:08

Արմինֆո.Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումը օգոստոսի 21-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ուսումնասիրում են նրա դեմ հարուցված ապօրինի գույքի բռնագանձման գործը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 16:30

Արմինֆո. Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։

>>>
Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 14:46

Արմինֆո. Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

>>>
ՊՆ պաշտոնյաները կաշառք են պահանջել հաշվառման հարցում օգնության և հավաքներին չներգրավելու համար
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 14:16

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այդ մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 11:37

Արմինֆո. Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այդ մասին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Շտաբի պետը ժամկետային զինծառայողին հասցրել է ինքնասպանության. ՔԿ
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 13:14

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Այդ մասին հաղորդե է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։

Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Ոստիկանությունը բերման է ենթարկել անչափահաս աղջկան ծաղրող կնոջը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 12:20

Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Ինչպես հաղորդել է Ոստիկանության մամուլի ծառայությունը, ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: «Նա այս պահին ոստիկանությունում է: Հորդորում ենք տեսանյութը չտարածել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում

>>>
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդի նկատմամբ
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023 12:06

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

>>>
Ոչ հանգիստ, ոչ փող. Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորը մեղադրվում է փողերի լվացման համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 12:14

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա­գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ.

>>>
Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը. Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 10:50

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:

>>>
Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է. "Աղբահանության խնդիրը լուծված է"
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 10:41

Արմինֆո. «Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով