Arminfo.info


Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

 Շաբաթ, 4 Մայիսի 2024 14:37
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է  «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

Արցախի ԱԺ խոսնակ. բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:26

Արմինֆո. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի´ հայրենակիցներ Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:

>>>
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:25

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
ՀՀ վարչապետ. Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:14

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

>>>
Արցախի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023 13:56

Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

>>>
Արցախի նախագահի աշխատակազմի շենքի ուղղությամբ կրակած անձինք կալանավորվել են
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023 13:14

Արմինֆո. Արցախում կալանավորվել են հանրապետության նախագահի աշխատակազմի շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք: Այդ մասին հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն։

>>>
Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 16:37

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ կբացվի երկրորդ սոցիալ-բարեգործական ճաշարանը, որը կգործի շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած "Մալիբու" մանկական սրճարանի տարածքում: Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման նախագիծը նախաձեռնել է սոցիալական ոլորտով զբաղվող "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման աշխատանքային խումբը և իրականացվում է "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աջակցությամբ ու մասնակցությամբ:

>>>
Արցախի պաշտպանության բանակը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 15:41

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի ոշրջանում, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

>>>
ՀՀ ԱԺ պատգամավոր. այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 15:35

Արմինֆո. Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

>>>
Արցախի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում․Գերմանիայի ԱԳՆ ղեկավար
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 15:00

Արմինֆո.Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում հինգշաբթի Իսպանիայում: Լաչինի միջանցքը, նրա խոսքով, "պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար", հաղորդում է ՏԱՍՍ-ը։

>>>
Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 14:09

Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա: Այդ մասին նա հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։

>>>
Գեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 11:18

Արմինֆո.Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ - լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշել է Արցախի փրկության միակ ճանապարհը:

>>>
Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023 11:04

Արմինֆո. Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այդ մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականի հարցազրույցում:

>>>
Արցախի նախագահ.  պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն կունենանք
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 18:26

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների  ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող  պատվիրակության անդամներին:

>>>
Անն Իդալգո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 16:31

Արմինֆո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության։ Այս մասին հայտարարել է Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (առցանց)։

>>>
"Արցախի անվտանգության և զարգացման ճակատը" ֆուտբոլային հանրությունից պահանջում է արձագանքել արցախցի ֆուտբոլիստների առևանգմանը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 13:39

Արմինֆո.«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հակարիի անօրինական անցակետում տղաների առևանգման դեպքը և այդ առիթով տասնյակ անհատական նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, այդ թվում և համաշխարհային ֆուտբոլային ակումբներին ու ֆեդերացիաներին:

>>>
Արցախի ԱԺ նախագահ․մենք իրավունք չունենք հրաժարվելու "անջատում հանուն փրկության" սկզբունքից
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 13:30

Արմինֆո.Արցախի արտաքին քաղաքական գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը նրա միջազգային ճանաչումն է։ Այդ մասին օգոստոսի 30-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

>>>
Ֆրանսիայի մարդասիրական բեռն արդեն Սյունիքում է
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 13:11

Արմինֆո. Ֆրանսիայի պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ ժամանել Է Սյունիք, որտեղ նրանց դիմավորել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նշենք, որ Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը մարդասիրական օգնություն է բերել պաշարված Արցախի համար։

>>>
Արցախի ԱԺ նախագահ․պաշտպանության կայուն միասնական կենտրոնացված համակարգ ձևավորելու անհրաժեշտություն կա
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 13:11

Արմինֆո. Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը նրա Պաշտպանության բանակն է։ Այդ մասին օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

>>>
Անհնար ենք համարում Արցախի` Ադրբեջանի կազմում գտնվելն ու համակեցությունը. ռուսական համայնքի ղեկավար
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023 11:28

Արմինֆո.ով: «Միանշանակ է, որ այսօր մենք պետք է բարիկադների նույն կողմում լինենք»,- համոզմունք է հայտնել Արցախի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը՝ օգոստոսի 29-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ժողովում

>>>
Ստեփանակերտում յուրաքանչյուր ընտանիք օրական մեկ հաց կստանա
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023 20:03

Արմինֆո. Ցորենի աճող դեֆիցիտի պատճառով, հատկապես, Ստեփանակերտում հացի արտադրության ծավալներն այսօրվանից էլ ավելի են նվազել։ Այդ մասին ասվում է Արցախի գյուղական շրջանների և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հայտարարությունում։

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով