Arminfo.info


ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով

 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 15:17
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել "Մանկական Եվրատեսիլ-2023" երգի մրցույթում
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023 10:50

Արմինֆո.Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել նախօրեին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացված "Մանկական Եվրատեսիլ-2023" երգի ամենամյա մրցույթում։

>>>
"Մայր Հայաստանը" մայրաքաղաքի իշխանություններից պահանջում է վերանայել մետրոպոլիտենի աշխատանքը. հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և պիկ ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023 13:56

Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցությունը մայրաքաղաքի իշխանություններից պահանջում է վերանայել մետրոպոլիտենի աշխատանքը. առավելագույնս ավելացնել վագոնների քանակը և կրճատել գնացքների ժամանման հաճախականությունը պիկ ժամին՝ քաղաքացիների մատչելի տեղաշարժն ապահովելու համար:

>>>
Երեւանի կենտրոնում ԱՕԿՍ-ի շենքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 17:21

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

>>>
ՊԵԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 13:04

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

>>>
Հայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի հավաքականի երկրպագուներին առնչվող միջադեպի վերաբերյալ
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023 15:51

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

>>>
ՀԿԵ-ն և ԿԳՄՍՆ-ը մշակել են «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դպրոցական դասընթացը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023 10:33

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը:

>>>
Կանանց նկատմամբ բռնությունը վատ ավանդույթ է․ Փաշինյան
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 17:49

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ողջունել է ներկաներին և կարևորել կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդրի քննարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը ՀՀ կառավարության համար կարևոր է մի քանի պատճառներով, ընդ որում, թվարկման հերթականությունը չպիտի ընկալվի որպես հիշատակում ըստ կարևորության: «Առաջինը, բռնությունը դեմ է մեր գաղափարախոսությանը, այսինքն` մեր գաղափարախոսությունը դեմ է բռնությանը: Երկրորդը, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը և վիճակը շատ կարևոր քաղաքական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Պիտի ընդգծեմ, որ այս թեման երբեմն լրացուցիչ կոնտեքստներ է ստանում` քաղաքական, ընդհուպ աշխարհաքաղաքական և միջազգային կոնտեքստ, ինչի հետ կապված յուրաքանչյուրն իր բացատրությունը և հիմնավորումն ունի:

Բայց ուզում եմ անկեղծ ասել, որ մեզ համար հարցը կարևորվում է հատկապես հետևյալ տրամաբանությամբ` առանց նսեմացնելու մյուս բոլոր նրբությունները, որոնք կարող են գոյություն ունենալ: 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ իմ եզրափակիչ ելույթում ընդգծեցի, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը, իմ և մեր ընկալմամբ, Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես զարգացումը:

Վերջերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի բնակչության կազմի վերաբերյալ վիճակագրություն: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանց են, 46 տոկոսը` տղամարդկանց: Այս առումով, մեր վերլուծությունը հետևյալն է. Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար մենք պետք է այլոց շարքում, այդ թվում` պայմաններ ստեղծենք, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա: Նման պայմաններ ապահովելն էական է` մեր երկրի հետագա զարգացման տեսակետից:

>>>
Վատ եղանակի պատճառով Վերին Լարսում խցանվել է ավելի քան 850 հայկական բեռնատար
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 16:08

Արմինֆո. "Վերին Լարս" անցակետով (վրաց - ռուսական սահման) ճանապարհը ժամանակավորապես փակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

>>>
ՔԿ-ն ներկայացրել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում պայթյունի մանրամասները
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 14:24

Արմինֆո. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է. պատճառները պարզվում են: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
Ձյուն և օդի ջերմաստիճանի նվազում, ցիկլոնը ներթափանցել է Հայաստան. օդերևութաբանների կանխատեսումը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 12:34

Արմինֆո. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

>>>
2025 թվին էլեկտրոնային ապարանջանները օգնության կհասնեն ընտանեկան բռնության դեմ պայքարում
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023 13:26

Արմինֆո. Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 2025 թվականի հուլիսից կներդրվի էլեկտրոնային ապարանջանների համակարգ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանող էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների բազայի վարման կարգին:

>>>
Առողջապահության նախարարություն. ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023 12:54

Արմինֆո. ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառֆայությունը: «Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար», - նշվում է հաղորդագրությունում:

>>>
Պայթյուն ԵՊՀ-ում. կա մեկ զոհ և երեք տուժած
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023 11:26

Արմինֆո.ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

>>>
Բռնությունից փախած Ինգուշեթիայի բնակչուհին Հայաստանում է. ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 17:00

Արմինֆո. Ինգուշեթիայի բնակչուհի Ֆաթիմա Զուրաբովան, ով փախել է ընտանեկան բռնությունից, հայտնաբերվել և հարցաքննվել է Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Վերջիններիս հանձնարարվել է ապահովել Զուրաբովայի անվտանգությունը ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում։

>>>
FlyOne Armenia ավիաընկերության ինքնաթիռը, որը հարկադրված վայրէջք էր կատարել Թբիլիսիում, վերադարձել է Երևան
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 16:58

Արմինֆո. Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող FlyOne Armenia ավիաընկերության ինքնաթիռը, որը մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում, վաղուց արդեն վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին։ Այդ մասին facebook-ի իր էջում հաղորդել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

>>>
Երեւանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր գիշերը կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 11:06

Արմինֆո.Երեւանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:

>>>
Վարչապետի մոտ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների ընթացքը
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023 19:08

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին:

>>>
FLYONE ARMENIA-ն ամենօրյա չվերթներ է սկսում դեպի Շերեմետևո միջազգային օդանավակայան
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023 17:03

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսում է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

>>>
"Դոկտոր Լիզա" հիմնադրամը 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել արցախցի փախստականներին
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023 14:27

Արմինֆո. "Դոկտոր Լիզա" բարեգործական հիմնադրամը վերջին մեկ ամսվա ընթացքում 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել արցախցի փախստականներին: Այդ մասին նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում "Դոկտոր Լիզա" հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը։

>>>
Հայաստանի ռուսական դպրոցների համար ավելի քան 50.000 դասագիրք է հասցվել Երեւան
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023 13:05

Արմինֆո. Իմ խորհրդարանական ջանքերի գրեթե հինգ տարիները վերջապես տվեցին իրենց արդյունքը. Հայաստանի ռուսական դպրոցների համար նախատեսված ավելի քան 50.000 դասագիրք է հասցվել Երևան: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով