Arminfo.info


Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

 Շաբաթ, 4 Մայիսի 2024 14:37
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է  «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են ՄԱԿ-ի առաքելության Արցախ այցի մասին
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 14:26

Արմինֆո. ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չի հայտնաբերել, պաշտամունքային կառույցները չեն վնասվել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

>>>
Արտակ Բեգլարյան. Սեպտեմբերի 19-ին Արցախում ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ՝ չհաշված անհետ կորածներին
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 14:10

Արմինֆո. Արցախում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ՝ չհաշված անհետ կորածներին, իսկ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնաբերվել են 170 մարդու դիակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

>>>
Հայաստանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեի 74-րդ նստաշրջանի հարթակում խոսել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 14:07

Արմինֆո. Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը:

>>>
Կոլոննան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները որակել է որպես էթնիկ զտումներ
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 13:21

Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները որակել է որպես էթնիկ զտումներ:

>>>
Գրանադայում բողոքի ակցիա է անցկացվել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 13:12

Արմինֆո. Նախօրեին Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ: Այդ մասին ասվում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) տարածած հաղորդագրության մեջ:

>>>
Ճապոնիայի կառավարությունը 2 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 12:31

Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտակարգ անհատույց օգնություն տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

>>>
Միրզոյանը՝ Բորելին. Ադրբեջանի կողմից մի ողջ ժողովրդի հայրենազրկման փաստը և մշտապես ուժի կիրառման պրակտիկան անպայման պետք է հստակ միջազգային արձագանք ստանան
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023 12:29

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Գրանադայում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: <Ժոզեպ Բորելի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Ինչպես և բոլոր այլ փոխգործակցություններում, հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այն պայմանների վրա, որոնք ստիպեցին հայերին լքել Լեռնային Ղարաբաղը: Քննարկել ենք ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում", - նշել է նա։

>>>
Հայտնի է դարձել, թե ինչ "հանցագործությունների" համար է մեղադրվում Արայիկ Հարությունյանը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023 11:55

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները, որոնք ավելի վաղ գերեվարել էին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նրան մեղադրանք են առաջադրել ադրբեջանական քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով:

>>>
Արտակ Բեգլարյան. Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքեցին Արցախի Հանրապետությունը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023 11:54

Արմինֆո.Երեկ վերջին պաշտոնյաները ՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը և ուղևորվել Հայաստան: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

>>>
Գնել Սանոսյան. Արցախի քաղաքացիների մեծ մասն ապաստան է գտել Կոտայքի և Արարատի մարզերում
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 17:11

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառում վարող Գորիսի և Վայքի կայանների տվյալների համաձայն՝ 72 հազար մարդ գրանցվել է հանրապետության մարզերում, որոնց գերակշիռ մասը բնակություն է հաստատել Կոտայքի և Արարատի մարզերում:Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

>>>
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 17:05

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

>>>
Լեռնային Ղարաբաղի նախագահն արդեն Հայաստանի տարածքում է. ԶԼՄ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 16:02

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանի տարածքում է, նա չի ձերբակալվել  ադրբեջանցի ուժայինների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա մերձավոր շրջապատի աղբյուրը։

>>>
Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբորը՝ Սարգիս Գալստյանին Ստեփանակերտի պարետ նշանակելու մասին տեղեկությունը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 13:12

Արմինֆո.Արցախի խորհրդարանի "Արդարություն" խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հորեղբայրը ՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ:

>>>
Արցախի նախագահը չի գերեվարվել և չի տեղափոխվել Բաքու. ԶԼՄ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 13:05

Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերի չի ընկել և չի տեղափոխվել Բաքու։ Նա դեռ Արցախում է։ Այդ մասին հաղորդել է Aravot.am-ը, որին հաջողվել է կապ հաստատել Արցախի նախագահի հետ ։

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության առնչությամբ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:15

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության առնչությամբ:

>>>
Արցախցիները Թումո ակադեմիայում անվճար սովորելու եւ Թումոյի թիմին միանալու հնարավորություն կունենան
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:13

Արմինֆո. Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ: Այդ մասին ասվում է "Թումո" կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

>>>
ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ռուսաստանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ Ադրբեջանի ագրեսիայից օրեր առաջ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 11:12

Արմինֆո.ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում ՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ:

>>>
Ադրբեջանում ութ հաստատված քաղբանտարկյալ կա՝ Արցախից
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023 02:09

Արմինֆո. Այսօր Ալիևի ցեղասպան ռեժիմը կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը:

>>>
ԿԽՄԿ. Սեպտեմբերի 29-ից ի վեր շուրջ 100 խոցելի անձինք մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ տարհանվել են Հայաստան
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023 16:26

Արմինֆո.Սեպտեմբերի 29-ից ի վեր շուրջ 100 խոցելի անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների օգնությամբ հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով կամ շտապօգնության մեքենաներով: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

>>>
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժսպասարկումը Հայաստանում իրականացվում է անվճար
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023 12:47

Արմինֆո.Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ՝ օրը երեք անգամ, ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացնել Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք են՝ կեցավայրի, զբաղվածության, սննդամթերքի, ինչպես նաև առողջապահական խնդիրների կարգավորումը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով