Երեթշաբթի, 19 Մարտի 2024 11:21
Արմինֆո. Հայաստանի ցամաքային սահմաններից Ռուսաստանի սահմանապահների դուրս բերման մասին խոսելը վաղաժամ է։ Հայաստանը չունի ոչ մարդկային ռեսուրսներ, ոչ էլ տեխնիկական հնարավորություններ սահմանին Ռուսաստանի սահմանապահներին փոխարինելու համար։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը' ի պատասխան հանրապետության տարածքից Ռուսաստանի սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին լուրերը մեկնաբանելու խնդրանքին, հատկապես՝ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողություններում: >>>
|
Չորեքշաբթի, 13 Մարտի 2024 11:48
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունն իրականությունից կտրված նախագիծ է, քանի որ խաղաղության հասնելու և այն "հողի վրա" իրականացնելու ցանկացած ձգտում պետք է լինի հակամարտության բոլոր մասնակիցների՝ թե ուղղակի, թե անուղղակի, կամքի դրսևորման արդյունք: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը: >>>
|
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 12:49
Արմինֆո. Եթե Եվրոպական միությունը մնա այն միավորումը, որպիսին հանդես է եկել վերջին տարիներին, ապա Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, գործնականում, անհնար է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը: >>>
|
Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024 15:01
Արմինֆո.Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ երկիրը քայլ առ քայլ ընթանում է իր պետականության լուծարման ճանապարհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրեթե միաժամանակյա հայտարարությունը: >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 21:09
Արմինֆո. "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է, որ վարչապետ Փաշինյանի կողմից միջազգային հարթակներում առաջ քաշվող "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պարտադրված է Երևանին Անկարայի և Բաքվի կողմից: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի հետ զրույցում: >>>
|
Ուրբաթ, 12 Հունվարի 2024 13:52
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում գիտնականների ատեստավորման ծրագրի իրականացմանը, որը բավական ոչ միանշանակ է ընդունվել հանրապետության գիտական շրջանակներում: Գիտության խնդիրների շուրջ ԱրմԻնֆո-ի թղթակցի զրույցը պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 15:35
Արմինֆո. Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են, էլ չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը' ի պատասխան հանրապետության տարածքում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին տարածվող կեղծ պնդումները մեկնաբանելու խնդրանքի, քանի որ պայմանագիրն, իբր, չի վավերացվել երկրի համապատասխան մարմինների կողմից: >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 11:48
Արմինֆո.2024 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը շարունակում է շատ բարձր մնալ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքագետ, Ադրբեջանի գծով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը' ներկայացնելով ընթացիկ տարում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության վերաբերյալ իր կանխատեսումը: >>>
|
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023 10:37
Արմինֆո.Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում հայկական կողմի՝ ռևանշից հրաժարվելու մասին դրույթ մտցնելու Բաքվի պահանջները ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական նոնսենս ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ' մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները: >>>
|
Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023 13:54
Արմինֆո.Հայաստանը, գործնականում, սառեցնում է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով հայկական պետության պաշտոնյաների վերջին դեմարշները: >>>
|
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 17:47
Արմինֆո. Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սկսում է ընկալվել որպես բարեկամ գործընկեր-երկիր։ Այդ մասին իր յութուբյան էջից հայտարարել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ >>>
|
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 12:46
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում մրրկայնության իրավիճակ է ստեղծվել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: >>>
|
Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023 15:18
Արմինֆո.Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց "քաղաքացիական կարգավիճակի" խնդիրը, որոնց թիվը ճշտված տվյալներով կազմել է 105 հազար 577 մարդ, վերջին շրջանում չի լքում ամենաարդիական և հասարակայնությանը հուզող թեմաների ցանկը: Իրավագետ-փորձագետների քննարկումներն այն մասին, թե ինչու են Հայաստանի կապույտ անձնագիր ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական իրավունքները, իրականում, իրավական տեսանկյունից սահմանափակված, չեն հանդարտվում: >>>
|
Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023 14:29
Արմինֆո. Արցախից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալու որոշումը կիսատ է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու առաջարկն իր մեջ պարունակում է բազմաթիվ ստորջրյա խութեր, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը: >>>
|
Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023 18:42
Արմինֆո. Արցախից տեղահանված անձանց փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն շնորհելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ապագայում Արցախի սուբյեկտայնության ճանաչման համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: >>>
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 16:21
Արմինֆո.Հոկտեմբերի սկզբին ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հետախուզության նախկին պետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու և "Հայաստանի ազատագրումը ներքին և արտաքին թշնամիներից" քաղաքական շարժում ստեղծելու մասին: Սոցցանցում իր տեսաուղերձում նա նշել է, որ մտադիր է ստեղծել հուսալի և անվտանգ համակարգ, որը թույլ կտա պահպանել երկրի պետականությունը և ապահովել հանրապետության հետագա զարգացումը: Նրա խոսքով ՝ իր մտադրությունների լրջության մեջ քաղաքացիները շատ շուտով կհամոզվեն։ >>>
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023 19:26
Արմինֆո.Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել պատմական հայրենիք նրա այցի շրջանակում՝ Երևանում ՈՒՀՄ համաժողովի անցկացման առիթով: >>>
|
Հինգշաբթի, 15 Հունիսի 2023 08:18
Արմինֆո. "Ես հիասթափված եմ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի ավելի հստակ դիրքորոշման բացակայության առնչությամբ", - հայտարարել է Իտալիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն (Fabio Massimo Castaldo)՝ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում: >>>
|
Ուրբաթ, 2 Հունիսի 2023 18:59
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հիմքերը բացակայում են։ Նման կարծիք է հայտնել Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը՝ Հունիսի 2-ին Քիշնեւում ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների շուրջ կլոր սեղանի ժամանակ: >>>
|
Ուրբաթ, 2 Հունիսի 2023 11:02
Արմինֆո. Արդյո՞ք կարելի է գրականություն համարել բանավոր կերպով մամլած լուսանկարչական կադրերը, երբ յուրաքանչյուր էջում գտնում ես վարպետորեն լուսանկարչական ապարատին ընդամենը մեկ մատնազարկով դրոշմված բնապատկերների, դիմանկարների վառ պատկերներ, լույսի ու ստվերի խաղերի հերթագայություն, խոշոր ռակուրսներ, համայնապատկերային տեսարաններ: Երիտասարդ գրող Շուշանիկ Ասատրյանի կարծիքով՝ նման գիրը, կամ, այսպես ասենք, տեսանելի գրականությունը, հնարավոր է, ապագայում դառնա գրաքննադատների, գրականագետների ուսումնասիրության առարկա ՝ որպես առանձին գրական ոճ: >>>
|