Arminfo.info


Հայաստանում ավազի ապօրինի արդյունահանումը հանգեցրել է Արաքս գետի հունի փոփոխության

 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024 16:06
Հայաստանում ավազի ապօրինի արդյունահանումը հանգեցրել է Արաքս գետի հունի փոփոխության

Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների  գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 257 տոննան. նախարարություն
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 16:51

Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս:

>>>
Կառավարությունն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշման նախագիծը
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:52

Արմինֆո.Կառավարության փետրվարի 1-ի նիստում գործադիրն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշում, որով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

>>>
Հայաստանի հանքագործների միությունը մեղավորներ է փնտրում. նա հայկական բնապահպանական կազմակերպություններին մեղադրել է Ադրբեջանին օժանդակելու մեջ
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 17:23

Արմինֆո.Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Այդ մասին ասվում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունում:

>>>
Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում Ջերմուկ քաղաքը որպես միջազգային նշանակության առողջարան կորցնելու ռիսկը. ՀԿ-ների հայտարարությունը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 21:37

Արմինֆո.Մի խումբ հասարակական կազմակերպություններ և Ջերմուկ քաղաքի բնակիչներ դեմ են արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործմանը:

>>>
Արարատյան դաշտում արևադարձային հոսքերի ներթափանցումը հանգեցրել է կլիմայական նորմայի գերազանցման. օդերևութաբաններ  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024 11:54

Արմինֆո.Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ներթափանցումը հանգեցրել է Հայաստանի Արարատյան դաշտում կլիմայական նորմի գերազանցման։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

>>>
Դալմայի այգիները նախատեսվում է վերածել քաղաքային մեծ զբոսայգու, Իսկ Հրազդանի կիրճը ՝ հանգստի գոտու  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 15:51

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները նախատեսում են Դալմայի այգիները վերածել քաղաքային մեծ զբոսայգու, հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին ավելի քան 1 մլն եվրո է ներդրել Հայաստանի բնության պաշտպանության նախագծերում
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023 12:48

Արմինֆո. Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2023 թվականին իրականացրել է բազմաթիվ նախագծեր՝ ուղղված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը:

>>>
Արմեն Բեգոյան. մայրաքաղաքի կանաչ գոտիներն ընթացիկ տարում ավելացել են ևս 20 հեկտարով
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023 16:50

Արմինֆո. Երևանի կանաչապատման ոլորտում ամենամեծ ձեռքբերումը կենսունակությունը կորցրած ծառերը հասուն դեկորատիվ և իրենց ֆունկցիոնալությամբ արժեքավոր ծառերով փոխարինելու ծրագիրն է: Այդ մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն" ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

>>>
Եթե չկա եկամուտ, ուրեմն չկա աշխատանք․Փաշինյանը՝ Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ների և ազգային պարկերի ղեկավարներին
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 12:41

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

>>>
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023 13:50

Արմինֆո.Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկում է "Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին" օրենքի նախագիծը:

>>>
Հայաստանում կներդրվի ջրօգտագործող ընկերությունների մոտ Արարատյան դաշտի ավազանում ջրի շրջանառության փակ համակարգի առկայության պարտադիր պահանջ
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023 13:43

Արմինֆո. Հայաստանում կներդրվի պարտադիր պահանջ, որ ջրօգտագործող ընկերությունները ունենան Արարատյան դաշտի ավազանում ջրի շրջանառության փակ համակարգ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկում է Ջրային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները:

>>>
Երեւանում բացվել է «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիա
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 15:12

Արմինֆո. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվել է «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։

>>>
Մինչև 2026 թվականը Սևանա լճի ափերին պետք է մաքրվի 800 հեկտար տարածք. նախարար
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023 17:42

Արմինֆո. 2024 թվականին կշարունակվեն Սևանա լճի հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Այդ մասին նոյեմբերի 2-ին ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

>>>
Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները մեղադրվում են Արաքս գետի հունը խախտելու համար
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 17:27

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Հայաստանի անտառածածկ տարածքների յուրաքանչյուր հեկտարը կարող է տարեկան ապահովել 417 ԱՄՆ դոլարի էկոհամակարգային օգուտ
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 19:21

Արմինֆո. Հայաստանի անտառածածկ տարածքների յուրաքանչյուր հեկտարը տարեկան կարող է ապահովել 417 ԱՄՆ դոլարի էկոհամակարգային օգուտ: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հաշվետվությունում, որը նվիրված է "Հայաստան. անտառային լանդշաֆտների վերականգնում (FLR)", որը պատրաստվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:

>>>
Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ են տեղադրել քարարծվի վրա
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023 13:06

Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել նրա տեղաշարժը, վարքագծային առանձնահատկությունները։ Այդ մասին ասվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի հաղորդագրությունում։

>>>
Հայաստանը հայտնվել է ջրի դեֆիցիտ ունեցող պետությունների ռիսկի գոտում. ԵԵԱ հետազոտություն
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023 11:20

Արմինֆո. Հայաստանը հայտնվել է ջրի դեֆիցիտ ունեցող Եվրոպայի պետությունների ռիսկի գոտում։ Այս մասին են վկայում Երաշտների եվրոպական աստղադիտարանի (ԵԵԱ) անցկացրած հետազոտությունները:

>>>
Շրջակա միջավայրի նախկին նախարար. Սեւանին օգնելու լավագույն միջոցը նրան հանգիստ թողնելն է
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 16:28

Արմինֆո.Սևանին օգնելու լավագույն միջոցը նրան հանգիստ թողնելն է։ Նման կարծիք է հայտնել շրջակա միջավայրի նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը՝ օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023 19:56

Արմինֆո. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ ' այն ուղարկելով ՀՀ ջրային կոմիտե: Այդ մասին հաղորդում է ԳԱԱ   գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը

>>>
Կարոլին Գեգինատ. Հայաստանն աշխարհում 22-րդ տեղն է զբաղեցնում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակով
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 19:42

Արմինֆո. Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 22-րդ տեղը, և դա իր գինն ունի և ենթադրում է համապատասխան ծախսեր: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը՝ ՀԲ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ "Կանաչ Հայաստան" թեմայով հանդիպման ժամանակ, որը նախագահել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

>>>




Մեկնաբանվողներ
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք "Պաշարված Լենինգրադի երեխաների" հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից և ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկում
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. ՓաշինյանՀայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան