Հայ  Рус  Eng
 Նորություններ
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՁՄԵՌ ՊԱՊ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է «ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ» ՆԱԽԱԳԾԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՁՄԵՌ ՊԱՊ․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է «ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ» ՆԱԽԱԳԾԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Արմինֆո.Այսուհետ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում հնարավոր կլինի թողնել նվեր և դառնալ Ձմեռ Պապ․ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյուքնում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը։

 «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՄԱՆՈՐՅԱ ԳՐԱՎԻՉ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿԸ
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Ամանորյա տոների նախօրեին «Ռոստելեկոմը» իր բաժանորդներին է ներկայացնում նոր աննախադեպ առաջարկ՝ բոլոր նրանք, ովքեր 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմի»  «Տրիո»  ծառայությունների փաթեթին (Ինտերնետ, Սմարթ հեռուստատեսություն, Հեռախոսակապ) մեկ տարի բաժանորդագրության պայմանով, ի թիվս իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների՝ կստանան 

>>>
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական բաց դասը՝ բուհերի հետ համագործակցության շրջանակներում
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվող ծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիսե մասնագիտության  ուսանողների համար:

>>>
UNFPA-ն ներկայացրել է «Տղամարդիկ և գենդերային հավասարության խնդիրը  Հայաստանում» հետազոտությունը
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. Երևանում ներկայացվել է «Տղամարդիկ և գենդերային հավասարության խնդիրը  Հայաստանում» հետազոտությունը, որն իրականացրել է ՄԱԿ ազգաբնակչության հիմնդրամի Հայաստանի գրասենյակը (UNFPA):

>>>
Վթարվել է ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան. կա երկու զոհ
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. Դեկտեմբերի 8-ին՝ժամը 11.52-ին, հազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմերե կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

>>>
Կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

>>>
Հայաստանում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. Հայաստանում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին:

>>>
Լարսի անցակետը դեռ փակ է բեռնատարների համար
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ է բեռնատարների համար:

>>>
Ամփոփվել է բուժական ձիավարության՝ հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալել են համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։

>>>
Սփյուռքն արձագանքել է հայկական բանկերում 1000-ական դոլար ներդնելու Հրանուշ Հակոբյանի կոչին
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Սփյուռքահայերն արձագանքել են հայկական բանկերում 1000-ական դոլար ներդնելու նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, ինչը մեծ հաճույք է պատճառել նրան: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

>>>
«Յանդեքս. Փողեր» հետազոտություն. Հայաստանի բնակիչների նվիրատվությունները մեկ տարում ավելացել են 60 անգամ, իսկ օգնել ցանկացողների թիվը` 20 անգամ
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.«Յանդեքս.Փողեր» էլեկտրոնային վճարային համակարգի հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակիչները վերջին տարում, ընդհանուր առմամբ, գրեթե 60 անգամ ավելի փող են նվիրաբերել, քան մեկ տարի առաջ, իսկ այլ մարդկանց օգնելու ցանկություն ունեցողների թիվն աճել է ավելի քան 20 անգամ:

>>>
Արամ Ա կաթողիկոսը մտադիր է դիմել ՄԻԵԴ` Սիսի կաթողիկոսարանի կալվածքը վերադարձնելու հարցով
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Սիսի կաթողիկոսարանի կալվածքը վերադարձնելու հարցով:

>>>
Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար. անցակետում կուտակվել է 232 փոխադրամիջոց
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը, անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):

>>>
ԱԻՆ-ը տեղեկացնում է. Լարսի անցակետը բաց է
 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 17.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

>>>
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում
 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5-6-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

>>>
Լարսի անցակետը փակ է. անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց
 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. Դեկտեմբերի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

>>>
Անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր
 Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.   … Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը (մեկը 15 տարեկան էր, մյուսը՝ 13) սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Ծանր տարիներ էին… Փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը:

>>>
Beeline-ի աջակցությամբ Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր 
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի  №1 երաժշտական դպրոցի սաների համար այսօր անցկացվեցին վարպետության դասեր: Վարպետության դասերը վարեցին Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը: Դպրոցը նաև նվեր ստացավ հիմնադրամի միջոցներով ձեռքբերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի ունեցավ Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության հետ համատեղ:  

>>>
Անցած գիշեր կրակոցներ են հնչել Սոթքի ոսկու հանքի տարածքում. կա տուժաձ և ձերբակալված
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, «Գեո պրո մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
 

>>>
Մաթիաս Քիսլերն առաջարկել է ՀՀ ԿԳՆ հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գերմաներեն լեզվի դասավանդման հիմնախնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկներ
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016

Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

>>>
Beeline–ն անց է կացնում սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016

Արմինֆո.Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ–ի փետրվարի 1-ը հաճախորդները կարող են ձեռք բերել երկու ժամանակակից Beeline Smart 8 սմարթֆոններ շահավետ, տոնական գնով, և երկրորդ հեռախոսի համար լրացուցիչ զեղչով։

>>>
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի