Հայ  Рус  Eng
 Նորություններ
 Շաբաթ, 18 Փետրվարի 2017 15:52

Արցախում կրկին զինծառայող է մահացել

Արցախում կրկին զինծառայող է մահացել

Արմինֆո.Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:


Բուլղարացի քաղաքական գործիչ. Մենք պատրաստ ենք օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին Ղարաբաղի հարիցում
 Շաբաթ, 18 Փետրվարի 2017 15:42

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 18-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի նախկին անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Կանադայի ներկայացուցիչը կհետևի Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքին
 Շաբաթ, 18 Փետրվարի 2017 12:48

Արմինֆո.Չնայած Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների այցին խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին՝ կանադացի նախկին խորհրդարանական Ջիմ Կարիգիանիսը մտադիր է մոտ օրերս այցելել Արցախ՝ որպես ԼՂՀ սահմանադրական հանրաքվեում միջազգային դիտորդ: Նշենք, որ Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:

>>>
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ
 Շաբաթ, 18 Փետրվարի 2017 12:47

Արմինֆո. Փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

>>>
Արցախում շմոլ գազի թունավորումից զինծառայող է մահացել
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017 14:32

Արմինֆո. Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

>>>
Ռուսաստանի ԱԳՆ վերաբերմունք է հայտնել Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվիե նկատմամբ
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017 12:32

Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարարությունը վերաբերմունք է հայտնել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվիե նկատմամբ:

>>>
Մյունխենում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017 00:02

Արմինֆո. Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

>>>
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են ապրիլյան ագրեսիան
 Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017 12:13

Արմինֆո. Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուըբեն Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՄԻՊ աշխատակազմից, Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։

>>>
Դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Հունաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
 Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017 12:09

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Հունաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: ԱՊԱ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Թսոունգասը: Նրա ասելով, Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանում է հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: «Անցած ուրբաթ Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միավորումում իմ ելույթում ԼեռնայիննՂարաբաղի մասին հարցին իմ պատասխանը սխալ է թարգմանվել, միտքս լիովին չի արտացոլվել: Իմ ելույթի ժամանակ ես ասել եմ, որ Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում լիովին պաշտպանում է հակամարտության կարգավորմանն առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրավիճակ, և այդ հարցը պահանջում է համբերություն», - հայտարարել է Հունաստանի դեսպանը:

>>>
Վերլուծաբան. Ազատվելով մասնագիտական լավատեսության նոպաներից՝ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ միջադեպերի հետաքննման մեխանիզմների վրա
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 15:50

Արմինֆո. Ազատվելով մասնագիտական լավատեսության նոպաներից՝ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ միջադեպերի հետաքննման ավելի իրական մեխանիզմների  և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վրա»,- «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

>>>
Շահին Միրզոև. Ադրբեջանի զինծառայողների 70-80%-ն Արցախի հետ շփման գծում կազմում են թալիշներչը, թաթերը և ուդիները
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 15:37

Արմինֆո.Ադրբեջանի զինծառայողների 70-80%-ն Արցախի հետ շփման գծում կազմում են թալիշներչը, թաթերը և ուդիները, - հայտարարել է Հայաստանում ապաստան ստացած թալիշական ծագումով ադրբեջանցի լրագրող Շահին Միրզոևը, ելույթ ունենալով «Ստեփանակերտի մեկուսացման ճեղքումը 25 տարի անց» արտակարգ խորհրդակցությունում:

>>>
Շահին Միրզոև. Թալիշստանում երկրորդ Ղարաբաղ է հասունանում
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 15:11

Արմինֆո. Այսօր Թալիշստանն ապրում է այն, ինչ ժամանակին Լեռնային Ղարաբաղն է ապրել: Այդ մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է

>>>
ԼՂՀ նախագահի խորհրդական. Մենք ադրբեջանական հանցագործությունների մասին Արցախի ձայնը լսելի կդարձնենք ամբողջ աշխարհին
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 14:24

Արմինֆո. Մենք ադրբեջանական հանցագործությունների մասին Արցախի ձայնը լսելի կդարձնենք ամբողջ աշխարհին, «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:

>>>
Զախարովա. Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017 13:57

Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Փետրվարի 15-ի ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

>>>
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 13 Փետրվարի 2017 14:09

Արմինֆո.ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

>>>
ՀՀ պաշտպանության նախարար. Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանի և շփման գծի վրա
 Շաբաթ, 11 Փետրվարի 2017 16:32

Արմինֆո. Հայկական զինված ուժերը լիովին  վերահսկում են իրավիճակը սահմանի և շփման գծի վրա, և թշնամու սադրանքները չեն կարող հուսալքել նրանց:

>>>
Հակառակորդը կիրառել է 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
 Շաբաթ, 11 Փետրվարի 2017 11:41

Արմինֆո. Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ: Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:

>>>
Վոլինկին. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017 15:38

Արմինֆո.«Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ շարունակելու ենք կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքեր գործադրել»,- մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

>>>
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017 15:32

Արմինֆո. ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

>>>
Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ ոքի չի բավարարում
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017 18:08

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ ոքի չի բավարարում, մասին ՌԻԱ Նովոստիին  հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: 

>>>
Վերլուծաբան. Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց պատասխանատվության բաժինն են կրում շփման գծում կորուստների համար
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017 14:26

Արմինֆո. Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց պատասխանատվության բաժինն են կրում շփման գծում կորուստների համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ փորձագետ Արման Մելիքյանը:

>>>
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի