Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 18:53
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 17:34
Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան: >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 16:37
Արմինֆո. Տավուշում սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնելուց, իսկ ոմանք էլ աշխատանքից ազատման դիմում են գրել: Այդ մասին լրագրողներին հաղորդել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այժմ Կիրանցում է՝ Ոսկեպար տանող փակ ճանապարհին։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 16:31
Արմինֆո. Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում։ Այդ մասին ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 16:14
Արմինֆո. Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 11:08
Արմինֆո.• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 10:49
Արմինֆո. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 10:42
Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի: >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 10:32
Արմինֆո. Հայաստանում չեն դադարում Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ բողոքի ակցիաները։ Ընդ որում, այդ ակցիաները երբեմն սկսում են տարերային բնույթ ստանալ։ >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 19:07
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 17:48
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային խորհրդի իր գործընկերներից դեռ նամակ չի ստացել: Այդ մասին ապրիլի 25-ին լրագրողներին հաղորդել է ինքը՝ Սիմոնյանը։ >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 15:28
Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 13:03
Արմինֆո. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ ։ Տավուշցիները 6-րդ գիշերն անցկացնում են դրսում ՝ փորձելով ՀՀ իշխանություններին հասցնել ՀՀ ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումների անընդունելիությունը, որոնք անհնարին են դարձնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 13:00
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 12:51
Արմինֆո. Հայաստանի տարածքում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ՝ ուղղված ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ։ Քաղաքացիները դեմ են Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին միակողմանի զիջումներին ։ Քաղաքացիները դուրս են եկել փողոց ՝ ի աջակցություն Տավուշի, և, որպես ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն անհամաձայնության քայլ, փակել են Երևան-Գյումրի, Երևան - Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները, որոնք ունեն միջպետական կարգավիճակ. երկուսը տանում են դեպի Վրաստանի սահման, երրորդը ՝ դեպի Իրան: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 17:49
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության։ Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է Ծիծեռնակաբերդում՝ լրագրողներին։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 17:35
Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով: Ակցիայի նախաձեռնողները, ինչպես նշվել է, "Հանրային ձայն" կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն ու "Հայոց համազգային միասնություն" կուսակցության առաջնորդ Միհրան Պողոսյանն են: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:31
Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:17
Արմինֆո.Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը ՝ Դաշնության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:09
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել են ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ >>>
|