Երեթշաբթի, 16 Փետրվարի 2016 07:17

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան. ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս

Մանվել Սարգսյան. ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս

ԶԼՄ-ների գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Ռեջեփ Էրդողանի հետ խոսելու Վլադիմիր Պուտինի ցանկության բացակայությունը: Ի՞նչ այլ արդյունքներ էին ակնկալում Անկարայում՝ որդեգրելով ռազմավարություն, որի սկիզբը դրեց ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռի խոցումը:

 

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման փաստն իսկ ձախողեց Թուրքիայի բոլոր սիրիական ծրագրերը՝ հավշի առնելով, ոչ դեռ 2011 թվից թուրքերը Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ համատեղ ծրագրում էին Սիրիայի ղեկավարության տապալում: Դա նրանց թույլ կտար սկսել Սիրիայի տարածքով գազամուղների և նավթամուղների անցկացումը դեպի Թուրքիա, ինչը Թուրքիան կվերածեր Մեծ Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա էներգապաշարների մատակարարման փաստացի մենաշնորհատիրոջ: Ռուսաստանի հայտնվելն այդ տարածաշրջանում անմիջապես արդիականացրեց Թուրքիայի ևս մեկ վաղեմի խնդիր` քրդական հարցը: Ուրիշ ի՟նչ էր մնում անել Թուրքիային նման իրավիճակում: Բնականաբար` սադրել դիմակայություն և այն ուղղորդել Ռուսաստան-ՆԱՏՕ հարթություն: Հարկ է նշել, որ Թուրքերին յուրովի հաջողվեց  դա անել վարպետորեն: Գտնվեց առիթ` ինքնաթիռը, որն անհապաղ խոցվեց, ինչից հետո Ահմեթ Դավութօղլուն անմիջապես դիմեց ՆԱՏՕ-ին, սակայն ակնկալվող պատասխան այդպես էլ չստացավ: ՌԴ ՌՕՈՒ ինքնաթիռի խոցումը Թուրքիայի մեծագույն հիմարությունն էր, որը պայմանավորված էր «սառը պատերազմի» սինդրոմով: Դրանով իսկ Անկարան ցանկանում էր Ռուսաստանին ցույց տալ իրեն պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը: Սակայն նատոյականներն, ի պատասխան, Թուրքիային առաջարկեցին Մոսկվայի հետ հարաբերություններն ինքնուրույն պարզել: Ինչից հետո սկսվեց թուրքերի ակնկալիքների և, որպես հետևանք, Թուրքիայի արտաքին քաղաքականության փլուզումը: Բրյուսելում Էրդողանին, պարզապես, համառորեն խորհուրդ տվեցին բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչը նա մինչ օրս փորձում է անել, սակայն՝ ապարդյուն. Պուտինը չի ցանկանում խոսել Էրդողանի հետ, և հասկանալի է` ինչու:

 

Որովհետև Սիրիայում և դրա շուրջ իրավիճակն այսօր Մոսկվայի, այլ ոչ թե՝ Անկարայի օգտի՞ն է:

 

Սիրիայում և Սիրիայի շուրջ իրադրությունն այսօր, ակնհայտորեն, ոչ թե Անկարայի, այլ Մոսկվայի օգտին է, հաշվի առնելով, որ ռուսների դրդմամբ թուրքամետ ավազակախմբերն աստիճանաբար հեռանում են Սիրիայի և Թուրքիայի սահմանից, որը շատ շուտով փակ կլինի Թուրքիայի համար:

Այլ խոսքով` սիրիական բանակը ռուս զինվորականների օգնությամբ բավականին մոտ է իր համար գլխավոր խնդրի լուծմանը: Եվ այդ իրավիճակում թուրքերին մնում է կամ մտնել Սիրիա և թույլ չտալ սահմանը փակել, կամ լուռ հետևել սեփական ձախողմանը: Այդ սցենարը հաստատվում է «սառը պատերազմին» վերադառնալու ցանկության բացակայության և Ռուսաստանի հետ խորհրդատվությունների ձևաչափի վերականգնման վերաբերյալ օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությամբ: Այդպիսով, Թուրքիային աջակցելու փոխարեն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը շրջվել է Մոսկվայի կողմը, իսկ Թուրքիան ընկել է ծուղակը, ավելի վատը, քան  այն, որ պատրաստում էր Ռուսաստանի համար: Եվ այսօր Անկարայում կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ Ռուսաստանն իր սիրիական արշավում բնավ միայնակ չէ, և Մոսկվան շատ բան քննարկում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Վերջաօես, «սառը պատերազմի» շուրջ փիլիսոփայական դատողություններից  և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակցությունից  զատ,  կա մեկ էական փաստ. քրդական խնդրի նկատմամբ Թուրքիայի և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների հակադրությունը:  Եվ հենց դա է իրավիճակի սարսափը Թուրքիայի համար:

Այլ խոսքով, ամերիկացիները, ինչպես նաև ռուսները, շահագրգռված են քրդական գործոնի պահպանմամբ և ուժեղացմամբ` որպես Թուրքիայի նկատմամբ ազդեցության և զսպման մեխանիզմներից մեկը: Հենց այդ պատճառով թուրքերն այդքան մեծ սխալ գործեցին խոցված ռուսական ռմբակոծիչի հարցում:

 

Այլ կերպ ասած՝ ամերիկացիները, ինչպես և ռուսները, շահագրգռված են քրդական գործոնի պահպանմամբ և ուժեղացմամբ՝ որպես Թուրքիայի նկատմամբ ներգործության մեխանիզմներից մեկը:

 

Անշուշտ: Այդ պատճառով թուրքերը խիստ սխալվել են խոցված ռուսական ռմբարկուի հարցում: Ըստ որում, գտնում եմ, որ  Բաշար Ասադի անձի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի տարաձայնություններն արդեն վերջիններիս իրական բանակցային օրակարգի անցած փուլ է: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի վերջերս Մոսկվա այցը և նրա հաջորդող հոդվածը հերթական անգամ համոզեցին ինձ, որ  Ռուսաստանի և ԱՄՆ միջև խնդիրների և պայմանավորվածությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան Սիրիայի խնդիրը: Եվ նրա արտահայտությունը, թե ՙսիրիական խնդրի լուծումը կարող է աշխարհում նմանօրինակ բոլոր խնդիրների լուծման ունիվերսալ մեխանիզմ դառնալ՚, վկայում է այն մասին, որ Ասադի խնդիրն արդեն անցյալում է:  

 

Այո, բայց հիշյալ տարածաշրջանի խնդիրները չեն սահմանափակվում Ասադով և Սիրիայով…

 

Իսլամական աշխարհում իշխանության փլուզման խնդիրը կարող է լուծվել ԱՄՆ, Ռուսաստանի և, հնարավոր է, Չինաստանի օգնությամբ: Այդ խնդիրն ակտուալ է հենց իսլամական աշխարհում, որտեղ իսպառ բացակայում է իրավական մշակույթը, ամենուր թագավորում են տոտալիտար ռեժիմներ, որոնք սադրելու դեպքում քանդվում են, ինչը հանգեցնում է ամբողջական երկրների փլուզման:

Եթե նույնիսկ այդ գործընթացները չհրահրվեն դրսից, դրանք, միևնույն է, օբյեկտիվորեն տեղի կունենային: Այդ պատճառով նույն Լիբիային, որտեղ այսօր երկու կառավարություն, երկու բանակ և երկու խորհրդարան կա, մեկ բան են առաջարկում՝ պայմանավորվել: Նույնն առաջարկում են Սիրիային, փլուզման բոլոր օբյեկտներին: Բայց իսլամական գիտակցության մեջ պայմանավորվել հասկացությունը բացակայում է. այն պարզապես չկա: Եվ այստեղ ի հայտ է գլխավորը՝ սահմանադրական մշակույթի ներդրման անհրաժեշտությունը: Այդ տարածքներում լիակատար քաոսին այլ այլընտրանք չկա:

 

Սակայն, առայժմ ամեն բան տանում է դեպի լիակատար քարոս: Ո՞րն է ԱՄՆ և նրանց շահագրգռվածությունը, որոնց վերջինս համարում կամ ցանկանում է իր դաշնակիցը տեսնել:

 

Անշուշտ, և դա դեռ երկար կշարունակվի, քանի որ հերթը նորանոր տարածքներինն է: Ինչ վերաբերում է հետաքրքրություններին, ապա դրանք պայմանավորված են աշխարհում վերջին իրադարձություններով, որոնք հանգեցրել են խիստ ապակառուցողական մշակույթի ձևավորմանը: Այդ պատճառով այդ ամբողջ քայքայիչ քաղաքականությունն անվանվում է ՙահաբեկչության դեմ պայքար՚: Այդ պայքարի հիմքում ընկած է ինքնասպանության հանդեպ վախը՝ որպես այդ ապակառուցողական իսլամական մշակույթին բնորոշ պայքարի մեթոդ:Այն, որ աշխարհն անզոր կլինի մահապարտների քաղաքականության հանդեպ, ամերիկացիները դեռ 10 տարի առաջ էին ասում: Մահապարտների դեմ զենք չկա, այն պարզապես գոյություն չունի: Այդ պատճառով մահապարտներ ծնող մշակույթի լիակատար ոչնչացմանն ուղղված քաղաքականության ակնունքներ, հնարավոր է,  բխում են այդ թվում դրանից: Հենց դրանում պետք է փնտրել արմատական իսլամ ծնող ամեն բան ոչնչացնելու շարժառիթը՝ սահմանադրական մշակույթի հետագա ներդրմամբ: Եվ այդ ամենը տեղի է ունենում՝ ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո:

 

Կարծում եք՝ այդ գործընթացը հեռանկար ունի՞:

 

Չգիտեմ՝ հեռանկարային է այդ պայքարը, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ առկա իրողություններում այն այլընտրանք չունի: Չէ՞ որ, մինչև 1945 թվականը ոչ ոք չգիտեր, որ Գերմանիան կոչնչացվի՝ ԱՄՆ, ԽՍՀՄ և եվրոպական երկրների կոալիցիայի կողմից:

 

Դեռ մինչև 2001 թ. Նյու Յորքի երկվորյակ աշտարակների փլուզումը Զբիգնև Բժեզինսկին նկարագրում էր ապագա անկայունության լայն տարածությունը՝ Պակիստանից մինչև Թուրքիա: Դա առնվազն վկայում է այն մասին, որ դեռ 1997 թ. Վաշինգտոնում կանխատեսում էին մերձարևելյան քաոսի մասշտաբները:

 

Համաշխարհային քաղաքականության հմայքը միմյանցից առաջ անցնելու գործողությունների մեջ է: ԽՍՀՄ-ն այդքան հեշտությամբ փլուզվեց, քանի որ 1945 թվականից կանգուն էր մնում ՙսառը պատերազմի՚ ժամանակաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների դերակատությունների ու քաղաքականության շրջանակներում: Վերացավ ՙսառը պատերազմը՚, քանդեցին Բեռլինի պատը, և ԽՍՀՄ-ը ոչ ոքի պետք չէր: Բայց հենց ԽՍՀՄ-ը վերացավ, սկսվեց նոր աշխարհակարգի կառուցման և ՙսառը պատերազմի՚ վերապրուկների վերացման գործընթաց, որն ընթանում մինչ այսօր:

 

Երբվանի՞ց Ռուսաստանի ղեկավարությունը չի մտածում ՙսառը պատերազմի՚ կատեգորիաներով, ե՞րբ Մոսկվան նոր դեր ստացավ: 

 

Ռուսաստանը նոր է ստացել այդ դերը, ինչի մասին Մոսկվայում հայտնել է Քիսինջերը՝ Ռուսաստանին բնորոշելով որպես ՙուժերի նոր հավասարակշռության անբաժանելի տարր՚: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը հասկացնում է Ռուսաստանին, որ թշնամի չի համարում իրեն՝ առաջարկելով համաշխարհային հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս: Փոքր-ինչ այլ մասշտաբի համանման դեր առաջարկվում է Իրանին:

 

Իսկ ԱՄՆ ինչի՞ն է պետք ոտքի կանգնեցնել Ռուսաստանին:

 

Իսկ ինչպե՞ս ԱՄՆ-ը, առանց Ռուսաստանի, կիրականացնի գլոբալ փոփոխություններ, կվերացնի ՙսառը պատերազմի՚ վերապրուկները, կձևավորի նոր աշխարհակարգի սկզբունքները և մեխանիզմները:

 

Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ և Ռուսաստանի դիմակայության, ՙբազմաբևեռ աշխարհի՚, ՙամերիկյան հեգեմոնիայի՚, ՙաշխարհի համար սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի՚ առնչությամբ: Եթե այս ամենը քարոզչական խոսակցություններ են, ապա ո՞րն է նպատակը:

 

Որևէ դիմակայություն իրականում չկա: Այդ ամենը տեղավորվում է միջազգային քաղաքականության սովորական տրամաբանության մեջ: ՙՍառը պատերազմի՚ վերապրուկներ են ամբողջական ինստիտուտներ, ՆԱՏՕ-ն, երկրներն՝ իրենց դերակատորություններով: Թուրքիան երկար տարիներ ՆԱՏՕ-ի ավանգարդն էր, և այսօր շատ դժվար է բացատրել, որ վերջինիս ծառայությունները նոր աշխարհակարգի պայմաններում արդեն հարկավոր չեն: Դժվար է բացատրել 30 տարի առաջ եվրոպական գումարներով անապատում ձևավորված Սաուդյան Արաբիայի ավազակապետությանը, որ ԱՄՆ-ը արդեն իր դաշնակցության կարիքը չունի: Սակայն, այսօր ոչ ոք իր վրա չի վերցնի վերջինիս վերացման պատասխանատվությունը՝ չնայած Սաուդյան Արաբիայի ողջ քաղաքականությունը հանգում է մահապարտների ֆինանսավորմանը:  

 

Ի դեպ, սաուդցիները թուրքերի հետ միասին հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին՝ ԱՄՆ աջակցությամբ: Սա նոր ծուղա՞կ է:

 

Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին: Այդ պատճառով ռուսներն այդքան երկար չէին ցանկանում մտնել Սիրիա: Ամերիկացիների կողմից Ռուսաստանին հրավիրելու առաջին փորձը դեռ Աֆղանստանում էր: Բայց Մոսկվայում արագ հասկացան, որ դա կարող է սպառնալ իրենց երկրորդ աֆղանական պատերազմով, և չգնացին դրան: Սակայն, երբ Ուկրաինայից հետո Ռուսաստանին մեկուսացրեցին, ռուսներն ուղղակի ստիպված էին մտնել Սիրիա: Եվ այսօր ԱՄՆ նման քաղաքականության հետևանքով Սիրիայում անելանելի իրավիճակ է ստեղծվել, ինչն ստիպում է բանակցությունների գնալ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ Թուրքիային: Ըստ որում, սիրիական խնդրի մոտալուտ հանգուցալուծում սպասել օբյեկտիվորեն չենք կարող:

 

Հայաստանն իր ռուսական ռազմակայանով հեռու չի գտնվում այդ բոլոր իրադարձությունների էպիկենտրոնից: Ինչպե՞ս կարող ենք խուսափել նոր էպիկենտրոն վերածվելուց:

 

Հայաստանն անկայունության նոր էպիկենտրոն վերածումը կանխելու համար սկզբում անհրաժեշտ է գնահատել գործընթացը, թե ինչպես է ռուսական ռազմակայանը Հայաստանի հավանական պաշտպանից վերածվում հավանական սպառնալիքի: Հայաստանին սպառնում է այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ է մտել մեր ռազմավարական թշնամի Թուրքիայի հետ: Եվ մենք, համապատասխան պայմանագրեր ունենալով Ռուսաստանի հետ, կարող ենք վերածվել տարածքի, որտեղ կարող է ծավալվել այդ կոնֆլիկտը: Ըստ որում, արդեն ոչ ոք և ոչինչ մեզ չի հարցնի: Կարծում եմ՝ռազմաքաղաքական պաշտպանվածության ամենաբարձր աստիճանը պարտավորությունների բացակայությունն է: Հայաստանը մասամբ արել է դա Ղարաբաղում, և ահա ավելի քան 20 տարի ոչ ոք չի կարող դիպչել դրան: Պարտավորությունների բացակայությունը միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Օրինակ՝ մենք ռազմաքաղաքական զրո հարաբերություններ ունենք Իրանի հետ և մի շարք նման պայմանագրեր Ռուսաստանի հետ: Այդ երկրներից ո՞րն է անվտանգության ապահովման առումով ավելի հզոր գործոն Հայաստանի և Արցախի համար:

 

Անշուշտ, Իրանը:

 

Հայաստանը ոչ մի կերպ կախված չէ Իրանից՝ ամեն ինչում կախված լինելով Ռուսաստանից: Իսկ եթե Ղարաբաղում ռուսական զորքեր լինեին, ինչին, ի դեպ ձգտում էր Ռուսաստանը, Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները կարող էին միանգամայն այլ լինել:  Այս առումով համոզված եմ, որ Հայաստանում ռուսական զորքերի բացակայության պայմաններում Երևանի դերը, քաղաքականությունը և աշխարհաքաղաքական կապիտալիզացիան միանգամայն այլ կլիներ: Ամեն ինչ սկսվում է ինքնիշխանությունից, ինչը Հայաստանում միշտ վատ են հասկացել: Եվ արդյունքում բաժանել են հնարավոր և անհնար ամեն բան՝ ում կարողացել են: Բայց ոչ ոք չի հասկացել, որ բաժանել են ամենագլխավորը՝ իրավունքը:

 

Այդպիսով՝ քանդել են Հայաստանի ինքնիշխանության հի՞մքը:

 

1991 թ.-ից ի վեր Հայաստանի ինքնիշխանության օգտին միակ քայլը Ղարաբաղ ռուսական զորքերի մուտքը թույլ չտալն էր, իսկ Հայաստանի վնասված ինքնիշխանությունն այսօր արտաքին քաղաքական և ներքաղաքական հիմնական սպառնալիքն է՝ հաշվի առնելով, որ իշխանության համակարգը փտել է ներսից, քանի որ կառավարվում է դրսից: Որոշ մարդիկ շարունակում են կարծել, թե կարող են անվտանգություն ապահովել՝ իրավունքներից հրաժարվելու միջոցով: Մենք անտեսում ենք պատմությունը, հարևանների օրինակները: Հետևանքը Հայաստանի իրավունքների ոտնհարումն է հարևանների, գերտերությունների և, ամենից առաջ, Ռուսաստանի կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԱլաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՀԱԿ-ը` Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին. տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներինՀԱԿ-ը` Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին. տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող՝ հերթական ժողովածուի հրատարակմանըՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող՝ հերթական ժողովածուի հրատարակմանը
ՀՀ քննչական կոմիտեում քննչական գործողություններ են անցկացվում  Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբՀՀ քննչական կոմիտեում քննչական գործողություններ են անցկացվում  Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ
Արմանդ Արտոն.  Երևանում Global Citizen Forum-ի անցկացումը նպատակաուղղված է աշխարհում Հայաստանի ճանաչելիության մեծացմանըԱրմանդ Արտոն.  Երևանում Global Citizen Forum-ի անցկացումը նպատակաուղղված է աշխարհում Հայաստանի ճանաչելիության մեծացմանը
«Arton Capital» կազմակերպությունը 2019 թվականին մտադիր է Երևանում անցկացնել «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը«Arton Capital» կազմակերպությունը 2019 թվականին մտադիր է Երևանում անցկացնել «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը
Փոխանակման կետերի և գրավատների սեփականատերերը հավատացնում են. պետական տուրքի բարձրացումը չի կարող նպաստել տնտեսական հեղափոխությանըՓոխանակման կետերի և գրավատների սեփականատերերը հավատացնում են. պետական տուրքի բարձրացումը չի կարող նպաստել տնտեսական հեղափոխությանը
Կանխատեսում. Ժամանակի ընթացքում Բաքվի համար ավելի դժվար է լինելու աշխարհին բացատրել Ստեփանակերտի հետ խոսելու ցանկության բացակայությունըԿանխատեսում. Ժամանակի ընթացքում Բաքվի համար ավելի դժվար է լինելու աշխարհին բացատրել Ստեփանակերտի հետ խոսելու ցանկության բացակայությունը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Երևանը կոչ է անում Հայոց ցեղասպանության թեման չշահարկելԵրևանը կոչ է անում Հայոց ցեղասպանության թեման չշահարկել
Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են 
Հայկ Մարությանը բացահայտել է քաղաքաշինական նոր նախագծերի մանրամասներըՀայկ Մարությանը բացահայտել է քաղաքաշինական նոր նախագծերի մանրամասները
Վերլուծաբան. Արցախում Ռուսաստանի հայտնվելը պետք չէ ոչ Իրանին, ոչ Արևմուտքին, ոչ Հայաստանին ու Ադրբեջանին, ոչ էլ ԱրցախինՎերլուծաբան. Արցախում Ռուսաստանի հայտնվելը պետք չէ ոչ Իրանին, ոչ Արևմուտքին, ոչ Հայաստանին ու Ադրբեջանին, ոչ էլ Արցախին
   Պեչա-Կուչա երեկոն քննարկում է տեխնոլոգիաների դերը և ապագան մեր կյանքում    Պեչա-Կուչա երեկոն քննարկում է տեխնոլոգիաների դերը և ապագան մեր կյանքում 
Ոստիկանության պետի նախկին տեղակալը մեղադրվում է 2018 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային միջոցներ կիրառելու մեջՈստիկանության պետի նախկին տեղակալը մեղադրվում է 2018 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային միջոցներ կիրառելու մեջ
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը ԱրցախումՀամահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը Արցախում
Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում 
Փաշինյան. Facebook-ում իմ գրառումը ահազանգում է այն մասին, որ նպաստների տրամադրման համակարգը լրջորեն վերանայվելու էՓաշինյան. Facebook-ում իմ գրառումը ահազանգում է այն մասին, որ նպաստների տրամադրման համակարգը լրջորեն վերանայվելու է
Փաշինյան. Ընթացքի մեջ են  60 մլրդ դրամի կոռուպցիոն գործերՓաշինյան. Ընթացքի մեջ են  60 մլրդ դրամի կոռուպցիոն գործեր
Փաշինյան. Բանակում բարեփոխումները կշարունկավենՓաշինյան. Բանակում բարեփոխումները կշարունկավեն
Հայաստանն ու Գերմանիան քննարկել են պաշտպանական ոլորտի համագործակցությունըՀայաստանն ու Գերմանիան քննարկել են պաշտպանական ոլորտի համագործակցությունը
Երևանն ու Աթենքը համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնելԵրևանն ու Աթենքը համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Բուենոս-Այրեսում կստեղծվի Հայոց ցեղասպանության թանգարանԲուենոս-Այրեսում կստեղծվի Հայոց ցեղասպանության թանգարան
Վարչապետ. Հանրային նշանակության տարածքները պետք է վերադարձվեն հասարակությանը, կանաչ տարածքները պետք է կանաչապատվենՎարչապետ. Հանրային նշանակության տարածքները պետք է վերադարձվեն հասարակությանը, կանաչ տարածքները պետք է կանաչապատվեն
Հայացք Երևանից. ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը կամ չմասնակցելը Հայաստանի համար ինքնանպատակ չէՀայացք Երևանից. ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը կամ չմասնակցելը Հայաստանի համար ինքնանպատակ չէ
Փաշինյան. Հայաստանն ամենևին չի առաջարկում փոխել ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափըՓաշինյան. Հայաստանն ամենևին չի առաջարկում փոխել ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափը
Փաշինյան. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի հնչեցրած դիրքորոշումը նոր չէՓաշինյան. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի հնչեցրած դիրքորոշումը նոր չէ
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանըՏիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը
«GLOBAL FINANCE»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»«GLOBAL FINANCE»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»
Թուրքագետ. Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է դիտարկել թուրք -իսրայելական համատեքստից դուրսԹուրքագետ. Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է դիտարկել թուրք -իսրայելական համատեքստից դուրս
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանովՕդի ջերմաստիճանը մարտի 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացունԱրման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն
Դավիթ Տոնոյանն ու ԿԽՄԿ երևանյան պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում դատապարտած Կարեն Ղազարյանի ճակատագիրըԴավիթ Տոնոյանն ու ԿԽՄԿ երևանյան պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում դատապարտած Կարեն Ղազարյանի ճակատագիրը
Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետՏեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ
Համայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիրՀամայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիր
Պրահայում տեղի կունենա ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետությունների հոբելյանական հանդիպումըՊրահայում տեղի կունենա ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետությունների հոբելյանական հանդիպումը
Հայաստանի դեսպանն այցելել է Չեխիայի խորհրդարան և հանդիպումներ անցկացրել Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի հետՀայաստանի դեսպանն այցելել է Չեխիայի խորհրդարան և հանդիպումներ անցկացրել Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի հետ
Նախարար. ԿԳՆ մտադիր է կրթական ոլորտի ծրագրեր առաջարկել գործընկերներին` ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակումՆախարար. ԿԳՆ մտադիր է կրթական ոլորտի ծրագրեր առաջարկել գործընկերներին` ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում
Հայաստանի դեսպանությունն արձագանքել է Ուկրաինայում ՀՀ քաղաքացու ձերբակալությանը, որը կասկածվում է Պորոշենկոյի թիկնապահի սպանության համարՀայաստանի դեսպանությունն արձագանքել է Ուկրաինայում ՀՀ քաղաքացու ձերբակալությանը, որը կասկածվում է Պորոշենկոյի թիկնապահի սպանության համար
Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 14.340.000 դրամ յուրացնելու համարՇամլուղ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 14.340.000 դրամ յուրացնելու համար
Արարատ Միրզոյան. Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի հավասարակշռված քաղաքականությունը Հարավային ԿովկասումԱրարատ Միրզոյան. Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում
Դմիտրի Մարյասինը նշանակվել է Հայաստանում ՄԱԶԾ համակարգողԴմիտրի Մարյասինը նշանակվել է Հայաստանում ՄԱԶԾ համակարգող
ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ երկխոսություն է սկսել կրթական համակարգի բարեփոխման շուրջԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ երկխոսություն է սկսել կրթական համակարգի բարեփոխման շուրջ
Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՉԺՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՍուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՉԺՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
«Սասնա Ծռերե կուսակցությունը ստորագրահավաք է սկսում՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով«Սասնա Ծռերե կուսակցությունը ստորագրահավաք է սկսում՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով
Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համարՈստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար
Ամերիկացի դիվանագետ. Հակամարտության կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է մեր աջակցությունըԱմերիկացի դիվանագետ. Հակամարտության կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է մեր աջակցությունը
Ռուբեն Սաֆրաստյան. Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվելՌուբեն Սաֆրաստյան. Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվել
<Գրանդ Հոլդինգը> 7 միլիոն դոլար է ներդրել իր աշխատակիցների համար բնակելի շենքի կառուցման նպատակով<Գրանդ Հոլդինգը> 7 միլիոն դոլար է ներդրել իր աշխատակիցների համար բնակելի շենքի կառուցման նպատակով
Փոխվարչապետ. Պետական ապարատի օպտիմալացման առաջին փուլում աշխատատեղերի կրճատում չի սպասվումՓոխվարչապետ. Պետական ապարատի օպտիմալացման առաջին փուլում աշխատատեղերի կրճատում չի սպասվում
Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները բողոքում են. <Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը>Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները բողոքում են. <Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը>
Կանխատեսում. Առաջիկա ընտրություններում ստամբուլահայերը կարող են երես թեքել ԷրդողանիցԿանխատեսում. Առաջիկա ընտրություններում ստամբուլահայերը կարող են երես թեքել Էրդողանից
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԲեռլինԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեռլին
Պյոտր Սվիտալսկի. <Առաջին անգամ հիշողությանս մեջ ՝ ի դեմս Հայաստանի,  ունենք գործընկեր, որն ունի հետագա գործողությունների հստակ տեսլական>Պյոտր Սվիտալսկի. <Առաջին անգամ հիշողությանս մեջ ՝ ի դեմս Հայաստանի,  ունենք գործընկեր, որն ունի հետագա գործողությունների հստակ տեսլական>
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պարզել է, որ Հայաստանի պետական սահմանը խախտողը հոգեկան հիվանդ էԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պարզել է, որ Հայաստանի պետական սահմանը խախտողը հոգեկան հիվանդ է
ՀՀ ՊՆ. Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացիՀՀ ՊՆ. Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի
ԱԳՆ-ը պատասխանել է Ասկերովին. Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտներիԱԳՆ-ը պատասխանել է Ասկերովին. Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների
ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է ԵրուսաղեմՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ
Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների միջև կայացել են համաեվրոպական թեմատիկայով խորհրդակցություններՀայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների միջև կայացել են համաեվրոպական թեմատիկայով խորհրդակցություններ



Հարցազրույց
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցըՎլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցը
Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներԱսաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա
Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքումԺիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում
Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ ՔոչարյանինԿարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմքԱրսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)
Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներԿոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
Սմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելություններիՍմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելությունների
Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիքՍերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք
Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվելԱնդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել
Նիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհինՆիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին
Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետՍարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ
Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքումԿիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում
Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի
Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 
Սերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրությանՍերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության
Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջևՌուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև
Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներովՄանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով
 Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի  ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է
Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանությանԱրկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության
Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚
Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համարԹիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար
GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտումGeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում
Ավիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական ենԱվիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են
Ալեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասինԱլեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասին
Վիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղումՎիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում
Մեկնաբանվողներ
Փաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչՓաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ
Մայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունենՄայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունեն
Սկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումըՍկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը
Ավիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում էԱվիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում է
Ալեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթԱլեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթ
Կանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումըԿանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը
Մյունխենում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետՄյունխենում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ -  2019ե փառատոնըԵրևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ -  2019ե փառատոնը
Ինեսսա Գաբայանն ազատվել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնիցԻնեսսա Գաբայանն ազատվել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկՍտեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկ
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատելՄԱԿ-ի հատուկ զեկուցողն Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատել
Ստեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական ենՍտեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական են
Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալումՄեծ Բրիտանիայի դեսպան. Մենք հուսով ենք, որ այս ընտրություններում չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը կարող էր դիտվել անցյալում
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ
Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՔարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Երկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններինԵրկիր Ծիրանի. Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններին
<Միջազգային հումանիտար զարգացման> ՀԿ-ն գաղտնազերծել է Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչներին<Միջազգային հումանիտար զարգացման> ՀԿ-ն գաղտնազերծել է Հայաստանում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչներին
Մխիթար Ավետիսյան. <Սասնա ծռերի> առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի ՀանրապետությանըՄխիթար Ավետիսյան. <Սասնա ծռերի> առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի Հանրապետությանը
Բոլթոնը Հայաստանին զգուշացրել է Սիրիայի ճգնաժամին հնարավոր ռազմական ներգրավվածությունիցԲոլթոնը Հայաստանին զգուշացրել է Սիրիայի ճգնաժամին հնարավոր ռազմական ներգրավվածությունից
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունըՀՀ քննչական կոմիտեն պարզում է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունը
Բաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համարԲաքուն Հայաստանի իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Բոլթոն. Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համարԲոլթոն. Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համար
Վահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ էՎահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է
ՀՀԿ-ն հերքում է դեկտեմբերյան ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու և իր համամասնական ցուցակը նախապատրաստելու մասին լուրերը ՀՀԿ-ն հերքում է դեկտեմբերյան ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու և իր համամասնական ցուցակը նախապատրաստելու մասին լուրերը 
Չեխիայի դեսպան. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջՉեխիայի դեսպան. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջ
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվ ել Կարեն ՆերսիսյանըՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվ ել Կարեն Ներսիսյանը
Միլզ.Հայաստանում ժողովրդավարության ապագան փայլուն էՄիլզ.Հայաստանում ժողովրդավարության ապագան փայլուն է
Մակրոն. Ազնավուրը հայ էր, ով լիովին ճանաչում էր այն մեծ ոճրագործությունը, որի զոհ էր հենց ինքը. դա ցեղասպանությունն էՄակրոն. Ազնավուրը հայ էր, ով լիովին ճանաչում էր այն մեծ ոճրագործությունը, որի զոհ էր հենց ինքը. դա ցեղասպանությունն է
Հայկ Մարության. Ես մտադիր եմ, առաջին հերթին, լուծել աղբահանության խնդիրըՀայկ Մարության. Ես մտադիր եմ, առաջին հերթին, լուծել աղբահանության խնդիրը
Նիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցումՆիկոլ Փաշինյան. Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում
Փնտրել ըստ օրերի