Arminfo.info



 Երեթշաբթի, 16 Փետրվարի 2016 07:17

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան. ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս

Մանվել Սարգսյան. ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս

ԶԼՄ-ների գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Ռեջեփ Էրդողանի հետ խոսելու Վլադիմիր Պուտինի ցանկության բացակայությունը: Ի՞նչ այլ արդյունքներ էին ակնկալում Անկարայում՝ որդեգրելով ռազմավարություն, որի սկիզբը դրեց ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռի խոցումը:

 

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման փաստն իսկ ձախողեց Թուրքիայի բոլոր սիրիական ծրագրերը՝ հավշի առնելով, ոչ դեռ 2011 թվից թուրքերը Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ համատեղ ծրագրում էին Սիրիայի ղեկավարության տապալում: Դա նրանց թույլ կտար սկսել Սիրիայի տարածքով գազամուղների և նավթամուղների անցկացումը դեպի Թուրքիա, ինչը Թուրքիան կվերածեր Մեծ Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա էներգապաշարների մատակարարման փաստացի մենաշնորհատիրոջ: Ռուսաստանի հայտնվելն այդ տարածաշրջանում անմիջապես արդիականացրեց Թուրքիայի ևս մեկ վաղեմի խնդիր` քրդական հարցը: Ուրիշ ի՟նչ էր մնում անել Թուրքիային նման իրավիճակում: Բնականաբար` սադրել դիմակայություն և այն ուղղորդել Ռուսաստան-ՆԱՏՕ հարթություն: Հարկ է նշել, որ Թուրքերին յուրովի հաջողվեց  դա անել վարպետորեն: Գտնվեց առիթ` ինքնաթիռը, որն անհապաղ խոցվեց, ինչից հետո Ահմեթ Դավութօղլուն անմիջապես դիմեց ՆԱՏՕ-ին, սակայն ակնկալվող պատասխան այդպես էլ չստացավ: ՌԴ ՌՕՈՒ ինքնաթիռի խոցումը Թուրքիայի մեծագույն հիմարությունն էր, որը պայմանավորված էր «սառը պատերազմի» սինդրոմով: Դրանով իսկ Անկարան ցանկանում էր Ռուսաստանին ցույց տալ իրեն պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը: Սակայն նատոյականներն, ի պատասխան, Թուրքիային առաջարկեցին Մոսկվայի հետ հարաբերություններն ինքնուրույն պարզել: Ինչից հետո սկսվեց թուրքերի ակնկալիքների և, որպես հետևանք, Թուրքիայի արտաքին քաղաքականության փլուզումը: Բրյուսելում Էրդողանին, պարզապես, համառորեն խորհուրդ տվեցին բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչը նա մինչ օրս փորձում է անել, սակայն՝ ապարդյուն. Պուտինը չի ցանկանում խոսել Էրդողանի հետ, և հասկանալի է` ինչու:

 

Որովհետև Սիրիայում և դրա շուրջ իրավիճակն այսօր Մոսկվայի, այլ ոչ թե՝ Անկարայի օգտի՞ն է:

 

Սիրիայում և Սիրիայի շուրջ իրադրությունն այսօր, ակնհայտորեն, ոչ թե Անկարայի, այլ Մոսկվայի օգտին է, հաշվի առնելով, որ ռուսների դրդմամբ թուրքամետ ավազակախմբերն աստիճանաբար հեռանում են Սիրիայի և Թուրքիայի սահմանից, որը շատ շուտով փակ կլինի Թուրքիայի համար:

Այլ խոսքով` սիրիական բանակը ռուս զինվորականների օգնությամբ բավականին մոտ է իր համար գլխավոր խնդրի լուծմանը: Եվ այդ իրավիճակում թուրքերին մնում է կամ մտնել Սիրիա և թույլ չտալ սահմանը փակել, կամ լուռ հետևել սեփական ձախողմանը: Այդ սցենարը հաստատվում է «սառը պատերազմին» վերադառնալու ցանկության բացակայության և Ռուսաստանի հետ խորհրդատվությունների ձևաչափի վերականգնման վերաբերյալ օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությամբ: Այդպիսով, Թուրքիային աջակցելու փոխարեն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը շրջվել է Մոսկվայի կողմը, իսկ Թուրքիան ընկել է ծուղակը, ավելի վատը, քան  այն, որ պատրաստում էր Ռուսաստանի համար: Եվ այսօր Անկարայում կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ Ռուսաստանն իր սիրիական արշավում բնավ միայնակ չէ, և Մոսկվան շատ բան քննարկում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Վերջաօես, «սառը պատերազմի» շուրջ փիլիսոփայական դատողություններից  և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակցությունից  զատ,  կա մեկ էական փաստ. քրդական խնդրի նկատմամբ Թուրքիայի և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների հակադրությունը:  Եվ հենց դա է իրավիճակի սարսափը Թուրքիայի համար:

Այլ խոսքով, ամերիկացիները, ինչպես նաև ռուսները, շահագրգռված են քրդական գործոնի պահպանմամբ և ուժեղացմամբ` որպես Թուրքիայի նկատմամբ ազդեցության և զսպման մեխանիզմներից մեկը: Հենց այդ պատճառով թուրքերն այդքան մեծ սխալ գործեցին խոցված ռուսական ռմբակոծիչի հարցում:

 

Այլ կերպ ասած՝ ամերիկացիները, ինչպես և ռուսները, շահագրգռված են քրդական գործոնի պահպանմամբ և ուժեղացմամբ՝ որպես Թուրքիայի նկատմամբ ներգործության մեխանիզմներից մեկը:

 

Անշուշտ: Այդ պատճառով թուրքերը խիստ սխալվել են խոցված ռուսական ռմբարկուի հարցում: Ըստ որում, գտնում եմ, որ  Բաշար Ասադի անձի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի տարաձայնություններն արդեն վերջիններիս իրական բանակցային օրակարգի անցած փուլ է: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի վերջերս Մոսկվա այցը և նրա հաջորդող հոդվածը հերթական անգամ համոզեցին ինձ, որ  Ռուսաստանի և ԱՄՆ միջև խնդիրների և պայմանավորվածությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան Սիրիայի խնդիրը: Եվ նրա արտահայտությունը, թե ՙսիրիական խնդրի լուծումը կարող է աշխարհում նմանօրինակ բոլոր խնդիրների լուծման ունիվերսալ մեխանիզմ դառնալ՚, վկայում է այն մասին, որ Ասադի խնդիրն արդեն անցյալում է:  

 

Այո, բայց հիշյալ տարածաշրջանի խնդիրները չեն սահմանափակվում Ասադով և Սիրիայով…

 

Իսլամական աշխարհում իշխանության փլուզման խնդիրը կարող է լուծվել ԱՄՆ, Ռուսաստանի և, հնարավոր է, Չինաստանի օգնությամբ: Այդ խնդիրն ակտուալ է հենց իսլամական աշխարհում, որտեղ իսպառ բացակայում է իրավական մշակույթը, ամենուր թագավորում են տոտալիտար ռեժիմներ, որոնք սադրելու դեպքում քանդվում են, ինչը հանգեցնում է ամբողջական երկրների փլուզման:

Եթե նույնիսկ այդ գործընթացները չհրահրվեն դրսից, դրանք, միևնույն է, օբյեկտիվորեն տեղի կունենային: Այդ պատճառով նույն Լիբիային, որտեղ այսօր երկու կառավարություն, երկու բանակ և երկու խորհրդարան կա, մեկ բան են առաջարկում՝ պայմանավորվել: Նույնն առաջարկում են Սիրիային, փլուզման բոլոր օբյեկտներին: Բայց իսլամական գիտակցության մեջ պայմանավորվել հասկացությունը բացակայում է. այն պարզապես չկա: Եվ այստեղ ի հայտ է գլխավորը՝ սահմանադրական մշակույթի ներդրման անհրաժեշտությունը: Այդ տարածքներում լիակատար քաոսին այլ այլընտրանք չկա:

 

Սակայն, առայժմ ամեն բան տանում է դեպի լիակատար քարոս: Ո՞րն է ԱՄՆ և նրանց շահագրգռվածությունը, որոնց վերջինս համարում կամ ցանկանում է իր դաշնակիցը տեսնել:

 

Անշուշտ, և դա դեռ երկար կշարունակվի, քանի որ հերթը նորանոր տարածքներինն է: Ինչ վերաբերում է հետաքրքրություններին, ապա դրանք պայմանավորված են աշխարհում վերջին իրադարձություններով, որոնք հանգեցրել են խիստ ապակառուցողական մշակույթի ձևավորմանը: Այդ պատճառով այդ ամբողջ քայքայիչ քաղաքականությունն անվանվում է ՙահաբեկչության դեմ պայքար՚: Այդ պայքարի հիմքում ընկած է ինքնասպանության հանդեպ վախը՝ որպես այդ ապակառուցողական իսլամական մշակույթին բնորոշ պայքարի մեթոդ:Այն, որ աշխարհն անզոր կլինի մահապարտների քաղաքականության հանդեպ, ամերիկացիները դեռ 10 տարի առաջ էին ասում: Մահապարտների դեմ զենք չկա, այն պարզապես գոյություն չունի: Այդ պատճառով մահապարտներ ծնող մշակույթի լիակատար ոչնչացմանն ուղղված քաղաքականության ակնունքներ, հնարավոր է,  բխում են այդ թվում դրանից: Հենց դրանում պետք է փնտրել արմատական իսլամ ծնող ամեն բան ոչնչացնելու շարժառիթը՝ սահմանադրական մշակույթի հետագա ներդրմամբ: Եվ այդ ամենը տեղի է ունենում՝ ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո:

 

Կարծում եք՝ այդ գործընթացը հեռանկար ունի՞:

 

Չգիտեմ՝ հեռանկարային է այդ պայքարը, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ առկա իրողություններում այն այլընտրանք չունի: Չէ՞ որ, մինչև 1945 թվականը ոչ ոք չգիտեր, որ Գերմանիան կոչնչացվի՝ ԱՄՆ, ԽՍՀՄ և եվրոպական երկրների կոալիցիայի կողմից:

 

Դեռ մինչև 2001 թ. Նյու Յորքի երկվորյակ աշտարակների փլուզումը Զբիգնև Բժեզինսկին նկարագրում էր ապագա անկայունության լայն տարածությունը՝ Պակիստանից մինչև Թուրքիա: Դա առնվազն վկայում է այն մասին, որ դեռ 1997 թ. Վաշինգտոնում կանխատեսում էին մերձարևելյան քաոսի մասշտաբները:

 

Համաշխարհային քաղաքականության հմայքը միմյանցից առաջ անցնելու գործողությունների մեջ է: ԽՍՀՄ-ն այդքան հեշտությամբ փլուզվեց, քանի որ 1945 թվականից կանգուն էր մնում ՙսառը պատերազմի՚ ժամանակաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների դերակատությունների ու քաղաքականության շրջանակներում: Վերացավ ՙսառը պատերազմը՚, քանդեցին Բեռլինի պատը, և ԽՍՀՄ-ը ոչ ոքի պետք չէր: Բայց հենց ԽՍՀՄ-ը վերացավ, սկսվեց նոր աշխարհակարգի կառուցման և ՙսառը պատերազմի՚ վերապրուկների վերացման գործընթաց, որն ընթանում մինչ այսօր:

 

Երբվանի՞ց Ռուսաստանի ղեկավարությունը չի մտածում ՙսառը պատերազմի՚ կատեգորիաներով, ե՞րբ Մոսկվան նոր դեր ստացավ: 

 

Ռուսաստանը նոր է ստացել այդ դերը, ինչի մասին Մոսկվայում հայտնել է Քիսինջերը՝ Ռուսաստանին բնորոշելով որպես ՙուժերի նոր հավասարակշռության անբաժանելի տարր՚: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը հասկացնում է Ռուսաստանին, որ թշնամի չի համարում իրեն՝ առաջարկելով համաշխարհային հիմնարար դեր, որը, վերջապես, ոտքի կկանգնեցնի վերջինիս: Փոքր-ինչ այլ մասշտաբի համանման դեր առաջարկվում է Իրանին:

 

Իսկ ԱՄՆ ինչի՞ն է պետք ոտքի կանգնեցնել Ռուսաստանին:

 

Իսկ ինչպե՞ս ԱՄՆ-ը, առանց Ռուսաստանի, կիրականացնի գլոբալ փոփոխություններ, կվերացնի ՙսառը պատերազմի՚ վերապրուկները, կձևավորի նոր աշխարհակարգի սկզբունքները և մեխանիզմները:

 

Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ և Ռուսաստանի դիմակայության, ՙբազմաբևեռ աշխարհի՚, ՙամերիկյան հեգեմոնիայի՚, ՙաշխարհի համար սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի՚ առնչությամբ: Եթե այս ամենը քարոզչական խոսակցություններ են, ապա ո՞րն է նպատակը:

 

Որևէ դիմակայություն իրականում չկա: Այդ ամենը տեղավորվում է միջազգային քաղաքականության սովորական տրամաբանության մեջ: ՙՍառը պատերազմի՚ վերապրուկներ են ամբողջական ինստիտուտներ, ՆԱՏՕ-ն, երկրներն՝ իրենց դերակատորություններով: Թուրքիան երկար տարիներ ՆԱՏՕ-ի ավանգարդն էր, և այսօր շատ դժվար է բացատրել, որ վերջինիս ծառայությունները նոր աշխարհակարգի պայմաններում արդեն հարկավոր չեն: Դժվար է բացատրել 30 տարի առաջ եվրոպական գումարներով անապատում ձևավորված Սաուդյան Արաբիայի ավազակապետությանը, որ ԱՄՆ-ը արդեն իր դաշնակցության կարիքը չունի: Սակայն, այսօր ոչ ոք իր վրա չի վերցնի վերջինիս վերացման պատասխանատվությունը՝ չնայած Սաուդյան Արաբիայի ողջ քաղաքականությունը հանգում է մահապարտների ֆինանսավորմանը:  

 

Ի դեպ, սաուդցիները թուրքերի հետ միասին հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին՝ ԱՄՆ աջակցությամբ: Սա նոր ծուղա՞կ է:

 

Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին: Այդ պատճառով ռուսներն այդքան երկար չէին ցանկանում մտնել Սիրիա: Ամերիկացիների կողմից Ռուսաստանին հրավիրելու առաջին փորձը դեռ Աֆղանստանում էր: Բայց Մոսկվայում արագ հասկացան, որ դա կարող է սպառնալ իրենց երկրորդ աֆղանական պատերազմով, և չգնացին դրան: Սակայն, երբ Ուկրաինայից հետո Ռուսաստանին մեկուսացրեցին, ռուսներն ուղղակի ստիպված էին մտնել Սիրիա: Եվ այսօր ԱՄՆ նման քաղաքականության հետևանքով Սիրիայում անելանելի իրավիճակ է ստեղծվել, ինչն ստիպում է բանակցությունների գնալ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ Թուրքիային: Ըստ որում, սիրիական խնդրի մոտալուտ հանգուցալուծում սպասել օբյեկտիվորեն չենք կարող:

 

Հայաստանն իր ռուսական ռազմակայանով հեռու չի գտնվում այդ բոլոր իրադարձությունների էպիկենտրոնից: Ինչպե՞ս կարող ենք խուսափել նոր էպիկենտրոն վերածվելուց:

 

Հայաստանն անկայունության նոր էպիկենտրոն վերածումը կանխելու համար սկզբում անհրաժեշտ է գնահատել գործընթացը, թե ինչպես է ռուսական ռազմակայանը Հայաստանի հավանական պաշտպանից վերածվում հավանական սպառնալիքի: Հայաստանին սպառնում է այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ է մտել մեր ռազմավարական թշնամի Թուրքիայի հետ: Եվ մենք, համապատասխան պայմանագրեր ունենալով Ռուսաստանի հետ, կարող ենք վերածվել տարածքի, որտեղ կարող է ծավալվել այդ կոնֆլիկտը: Ըստ որում, արդեն ոչ ոք և ոչինչ մեզ չի հարցնի: Կարծում եմ՝ռազմաքաղաքական պաշտպանվածության ամենաբարձր աստիճանը պարտավորությունների բացակայությունն է: Հայաստանը մասամբ արել է դա Ղարաբաղում, և ահա ավելի քան 20 տարի ոչ ոք չի կարող դիպչել դրան: Պարտավորությունների բացակայությունը միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Օրինակ՝ մենք ռազմաքաղաքական զրո հարաբերություններ ունենք Իրանի հետ և մի շարք նման պայմանագրեր Ռուսաստանի հետ: Այդ երկրներից ո՞րն է անվտանգության ապահովման առումով ավելի հզոր գործոն Հայաստանի և Արցախի համար:

 

Անշուշտ, Իրանը:

 

Հայաստանը ոչ մի կերպ կախված չէ Իրանից՝ ամեն ինչում կախված լինելով Ռուսաստանից: Իսկ եթե Ղարաբաղում ռուսական զորքեր լինեին, ինչին, ի դեպ ձգտում էր Ռուսաստանը, Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները կարող էին միանգամայն այլ լինել:  Այս առումով համոզված եմ, որ Հայաստանում ռուսական զորքերի բացակայության պայմաններում Երևանի դերը, քաղաքականությունը և աշխարհաքաղաքական կապիտալիզացիան միանգամայն այլ կլիներ: Ամեն ինչ սկսվում է ինքնիշխանությունից, ինչը Հայաստանում միշտ վատ են հասկացել: Եվ արդյունքում բաժանել են հնարավոր և անհնար ամեն բան՝ ում կարողացել են: Բայց ոչ ոք չի հասկացել, որ բաժանել են ամենագլխավորը՝ իրավունքը:

 

Այդպիսով՝ քանդել են Հայաստանի ինքնիշխանության հի՞մքը:

 

1991 թ.-ից ի վեր Հայաստանի ինքնիշխանության օգտին միակ քայլը Ղարաբաղ ռուսական զորքերի մուտքը թույլ չտալն էր, իսկ Հայաստանի վնասված ինքնիշխանությունն այսօր արտաքին քաղաքական և ներքաղաքական հիմնական սպառնալիքն է՝ հաշվի առնելով, որ իշխանության համակարգը փտել է ներսից, քանի որ կառավարվում է դրսից: Որոշ մարդիկ շարունակում են կարծել, թե կարող են անվտանգություն ապահովել՝ իրավունքներից հրաժարվելու միջոցով: Մենք անտեսում ենք պատմությունը, հարևանների օրինակները: Հետևանքը Հայաստանի իրավունքների ոտնհարումն է հարևանների, գերտերությունների և, ամենից առաջ, Ռուսաստանի կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով