Arminfo.info



 Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2013

Ստեփանյան Դավիթ

Ադրբեջանի առավելագույն կախվածությունը Ռուսաստանից ձեռնտու է Հայաստանին

Ադրբեջանի առավելագույն կախվածությունը Ռուսաստանից ձեռնտու է Հայաստանին

 


Առաջին և, թերևս, ամենատարածված հարցն այսօր Հայաստանում այն է, թե ինչ նպատակով է Ռուսաստանը նորագույն զինատեսակներ մատակարարում Ադրբեջանին:


 


Ռազմատեխնիկական համագործակցությունը պետությունների արտաքին քաղաքական գործունեության մասն է կազմում, որի միջոցով արտաքին քաղաքական նպատակներ են իրականացվում, բարձրանում է պաշտպանունակության և անվտանգության մակարդակը: ՙՌազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ՚ օրենքի 3 հոդվածում ասվում է. ՙԱրտասահմանյան պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական նպատակներն  են` ՌԴ ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում՚: 


 


Իսկ Մոսկվայի ինչի՞ն է պետք կախվածության մեջ գցել Ադրբեջանին:


 


Այսօր պայքար է ընթանում Հարավային Կովկասի համար, իսկ Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարևոր դիրք է զբաղեցնում: Մոսկվան Ադրբեջանում Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի ուժեղացումը թույլ չտալու խնդիր ունի: Թուրքիային Ադրբեջանը հարկավոր է որպես նեոօսմանիզմի տարածման իր գաղափարախոսության տարածիչ, ինչև ևս վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար: Գոյություն ունի Ռուսաստանի համար շատ կարևոր` Կասպիայի բաժանման հարցը և մի շարք այլ խնդիրներ: Հայաստանի և Ղարաբաղի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը գտնվի Ռուսաստանի, այլ ոչ թե Թուրքիայի ազդեցության ոլորտում:


 


Ինչպե՞ս:


 


Օրինակ` Մոսկվայի եվրասիական նախագծերին մասնակցությամբ:


 


Դա անհնար է: Ներկայիս Ադրբեջանը չի մտնի ոչ միայն Մաքսային միություն, այլ նաև ԵՄ…


 


Դա արդեն այլ հարց է: Ես խոսում եմ Հայաստանին ձեռնտու տարբերակների մասին: Մեր շահերին է համապատասխանում, որպեսզի Ադրբեջանն առավելագույնս կախվածության մեջ լինի Ռուսաստանից: Սակայն, ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը շատ ցածր եմ գնահատում. դա թույլ չի տա Թուրքիան, որն տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության մեծ լծակներ ունի այդ երկրի վրա:


 


Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին: ՌԴ-ն Հայաստանի հետ արդեն ունի ՀՕՊ միավորված համակարգ: Ի՞նչ նպատակներ է հետապնդում նոր` ավելի լայն համակարգի ստեղծումը: Ու՞մ դեմ է այն ուղղված լինելու:


 


ՌԴ-ն Հայաստանի հետ արդեն ունի ՀՕՊ միավորված համակարգ, Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ ուժերն ու միջոցները միավորված են մեկ հրամանատարության ներքո: Միասնական համակարգն ավելի լայն կլինի, ինչը պայմանավորված է Մաքսային միության ընդլայնմամբ, ինչի առնչությամբ այդ տնտեսական տարածության անվտանգության ապահովման նոր խնդիրներ են առաջանում: Շատերը շահարկում է այդ թեման` պնդելով, թե ՀՕՊ միասնական համակարգը նույնպես նպաստում է Հայաստանի ինքնիշխանության կորստին, սակայն դա ընդամենը կենցաղային մտոծողություն է:


 


Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալում ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Տպավորություն է ստեղծվում, թե մեր դաշնակիցներն ուժեղացնում են ոչ թե Հայաստանը, այլ ընդամենն իրենց ներկայությունը: Ի՞նչ նպատակով է դա արվում, և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:


 


102-րդ ռազմակայանի ուժեղացումը, ՙԷրեբունի՚ օդանավակայանի վարձակալությունը, Հայաստանում մարտական հերթապահության մեջ գտնվող С-300 համալիրների ավելացումը տեղի է ունենում  Ռուսական ռազմակայանի վերաբերյալ`2010 թ. երկարացված պայմանագրի շրջանակներում: Այսպես, եթե մինչև 2010 թ. ռուսական ռազմակայանը ապահովում էր Հայաստանի սահմանների անվտանգույթունը միայն Իրանի և Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, ապա 2010 թ. խմբագրումից հետո ավելացել է նաև Ադրբեջանի հետ սահմանը:


 


Ի՞նչ նպատակով է Մոսկվան պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության նկատմամբ վերահսկողությունը:


 


Ռուսաստանը տարածաշրջանում ներկայությամբ ապահովում է իր կենսական շահերը տարածաշրջանի համար պայքարում: ՌԴ դոկտրինայում գրված է, որ ՌԴ սահմաններին մոտ հակամարտությունները սպառնում են վերջինիս անվտանգությանը, իսկ Ղարաբաղը հենց նման սպառնալիք է: Ինչ վերաբերում է զենքի մատակարարումներին, եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, այն կվաճառեն ուրիշները`նույն Իսրայելը և Ուկրաինան: Եվ երբ այդ տեղը զբաղված լինի, Ռուսաստանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը: Արդյո՞ք դա բխում է Հայաստանի շահերից: Չեմ կարծում:


 


ԱՄՆ և Ռուսաստանի միջև ՙվերաբեռնումն՚ ի՞նչ ազդեցություն է ունենում տարածաշրջանում Հայաստանի դերի վրա` հաշվի առնելով Սիրիայի առնչությամբ Վաշինգտոնի և Մոսկվայի գործարքը, Իրանի նոր դերը ՙվեցյակի՚ հետ ժնևյան համաձայնագրերից հետո:


 


Փոփոխություններ, բնականաբար, եղել են ու կլինեն: Ղարաբաղի նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունն արդեն վկայում է տարածաշրջանում Հայաստանի հսկայական ազդեցության ու դերի մասին, Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, որն ապահովում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի անվտանգությունը, որը շահագրգռված է հանրապետությունում ներկայությամբ` այդպիսով ուժեղացնելով իր ազդեցությունը: Սիրիայի և Իրանի առնչությամբ համաձայնությունների շնորհիվ, այսօր դադարեցվել է նաև տարածաշրջանի, և, այդ թվում, Հայաստանի անվտանգության սպառնալիքը: Պատերազմի չվերսկսման միակ երաշխիքը Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերն են, և ռուսների ներկայությունը, միմիայն ուժեղացնում է այդ երաշխիքը:


 


Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ վաղը Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զիջումների հարցում ճնշում չի գործադրի Հայաստանի վրա: Ռուսաստանը, ինչպես  դուք ճիշտ նկատեցիք,ամենից առաջ սեփական շահերն է հետապնդում` նույն ռազմատեխնիկական համագործակցության միջոցով…


 


Ես նման մտավախություն չունեմ: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ տարիներին
Հայաստանին
չի
դավաճանել
և
չի
դավաճանի:
Այս
հարցում
ամեն
բան
կախված
կլինի
այն
քաղաքականությունից,
որը
կիրականացնի
Հայաստանը:


 


Այսինքն` կհրաժարվի՞ Ռուսաստանի առաջարկած զարգացման ուղու այլընտրանքից:


 


Եվրոպական ինտեգրում Հայաստանին չի սպառնում: Նրանք ոչ մի նման բան չեն առաջարկել և չեն պատրաստվում առաջարկել:


 


Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ԵՄ հետ ասոցացման առնչությամբ նման մտահոգությունը, ոչ միայն
Հայաստանի,
այլ
նաև
Ուկրաինայի
և
Մոլդովայի
նկատմամբ
ճնշումը:


 


Եվրոպային ձեռնտու չէ հետխորհրդային տարածությունում ինտեգրումը,
և
ոչինչ
չպարտադրող
հռչակագրի
միջոցով
փորձում
է
խոչընդոտել
դրան:
Բոլորովին
այլ
բան  է DCFTA-ն, ինչն անմիջական սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի տնտեսությանը
և
շուկային:
Այդ
պատճառով
Մոսկվան
պաշտպանական
միջոցներ
է
ձեռնարկում,
իսկ
ճնշում
աշխարհում
ամեն
տեղ
եղել
է,
կա
ու
կլինի:
Մաքսային
միությունը,
DCFTA-ն,
իհարկե,
տնտեսական
նախագծեր
են,
բայց
քաղաքական
նպատակներ
են
հետապնդում`
ազդեցության
ոլորտների
բաժանման
տեսքով:
Եվ
բոլորն
այսօր
դա
հասկանում
են:


 


Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մինչև 20% ուրանի հարստացումից Իրանի հրաժարումը
ձեռք
է
բերվել
Իսրայելին
Միջուկային
զենքի
չտարածման
վերաբերյալ
պայմանագրին
միանալ
պարտադրելու
միջնորդների
խոստման
փոխարեն: 


 


Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում գլխավոր մրցակիցներն Իսրայելը և Իրանն են: Եվ միջուկային զենքն այդ գործում իրենց գլխավոր նեցուկն է: Այս պայմաններում Իսրայելին Միջուկային
զենքի
չտարածման
վերաբերյալ
պայմանագրին
միանալ
պարտադրելու
միջնորդների
խոստման
փոխարեն
մինչև
20% ուրանի
հարստացումից
Իրանի
հրաժարվելու
վերաբերյալ
պայմանավորվածության
առկայությունը
չի
կարելի
բացառել:
Սակայն,
ժնևյան
համաձայնագրի
ստորագրման
գլխավոր
պատճառը
համարում
եմ
Ռուսաստանի,
Չինաստանի
և
Իրանի
դիրքորոշումները:
Այդ
դիրքորոշումը
հակակշիռ
է
դարձել
Թուրքիայի
և
ԱՄՆ
դիրքորոշմանը,
որոնք
երկար
ժամանակ
փորձում
էին
իշխանափոխություն
իրականացնել
Իրանի
դաշնակից
հանդիսացող
Սիրիայում,
ինչն
Իրանի
նկատմամբ
ճնշումն
ուժեղացնելու
անհրաժեշտ
պայման
է:


 


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուն ժնևյան համաձայնագրերը ՙհում՚ է անվանել…


 


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուի արձագանքը ժնևյան համաձայնագրերի առնչությամբ բնական
է:
Իսրայելը
խիստ
դժգոհ
է
այդ
համաձայնագրերից:
ԻԻՀ
նկատմամբ
կոշտ
պատժամիջոցները,
ներսից
իրավիճակն
ապակայունացնելու
փորձերը
երկրորդ
պլան
են
մղվել,
և
դա
չի
կարող
չմտահոգել
Իսրայելին:


 


ՙՍառը պատերազմի՚ ավարտից հետո Թուրքիան, կորցնելով ՆԱՏՕ-ի ավանգարդի դերը, փորձել է Մերձավոր Արևելքի գործընթացները ղեկավարողի դեր ստանձնել:
Տպավորություն
է
ստեղծվում,
որ
Սիրիայի
և
Իրանի
առնչությամբ
համաձայնությունները
Թուրքիայի
տարածաշրջանային
այդ
հավակնությունների
վրա
ևս
խաչ
են
դրել…


 


Փաստացի նեոօսմանիզմի միջոցով Թուրքիայի ուժեղացմանն ուղղված ՙզրո խնդիրներ հարևանների հետ՚` Ահմեդ Դավութօղլուի հայտարարած քաղաքականության
ամենասկզբից
պարզ
էր,
որ
դա
Անկարայի
ուժերից
վեր
է:


Նրանք քաղաքական, ռազմական և տնտեսական բավարար ռեսուրսներ չունեին դրա համար: Որպես արդյունք`այսօր Թուրքիան հայտնվել է կոտրած տաշտակի առաջ: Փչացել են հարաբերություններն Իսրայելի, Եգիպտոսի,
Սիրիայի,
Հայաստանի,
տարածաշրջանի
գրեթե
բոլոր
երկրների
հետ:
Եվ
այսօր
Թուրքիայի`Եվրոպայից
դեպի
Արևելք
տարուբերումները
վկայում
են
այդ
երկրի
աշխարհաքաղաքական
շատ
ծանր
դրության
մասին,
որում
Անկարան
հայտնվել
է
իր
քաղաքական
արկածախնդրության
պատճառով:


 


Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի Փոխադարձ ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագիր: Կարելի՞ է արդյոք այն լեգիտիմ համարել` հաշվի առնելով, որ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար Անկարային
կպահանջվի
ՆԱՏՕ-ի համաձայնությունը:


 


Թուրքիան, իհարկե, Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունի գոյություն
ունեցող
Փոխադարձ
ռազմական
աջակցության
վերաբերյալ
պայմանագրի
շրջանակներում`անկախ
Դաշինքին
իր
անդամակցության
փաստից:
Որևէ
միջազգային
պայմանագիր,
նույն
ՀԱՊԿ-ը, չի սահմանափակում
իր
դաշնակցին
օգնություն
ցուցաբերելու
այս
կամ
այն
երկրի
հնարավորությունները:
ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը իրավաբանորեն
ստեղծվել
են
բացառապես
իրենց
անդամների
դեմ
ուղղված
ագրեսիայից
պաշտպանության
նպատակով:
Իսկ
իրականում
Թուրքիան
չի
կարող
չխորհրդակցել
Ադրբեջանին
օգնություն
ցուցաբերելու
հարցում,
եթե
դա,
միանգամայն
հասկանալի
պատճառներով,
սպառնա
ՆԱՏՕ-ի երկրներին:


 


Այլ կերպ ասած`կրկնվեն 1993 թ. իրադարձությունները`կապված Հայաստանի
սահմանի
երկայնքով
թուրքական
3-րդ
դաշտային
բանակի
ուժերի
տեղակայման
հե՞տ:


 


Փաստորեն, այո: Այդ ժամանակ թուրքերը հայտարարել են ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվելու
մտադրության
մասին,
եթե
հայերը
չհրաժարվեն
Ղարաբաղում
հարձակողական
գործողություններից:
Դրան
հաջորդել
է
մարշալ
Շապոշնիկովի
հայտարարությունը,
որ
Թուրքիայի
միջամտությունը
ղարաբաղյան
հակամարտությանը
կհանգեցնի
Երրորդ
համաշխարհային
պատերազմին:
Դրան
հաջորդել
է
պաշտպանության
նախարար
Գրաչյովի
զրույցը
Թուրքիայի
նախագահի
հետ
Ստամբուլում:
Դրանով
ամեն
ինչ
ավարտվել
է:


 


Վերլուծելով այսօրվա իրավիճակը` գնահատեք Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիայի
հավանականությունը:


 


Դատելով իրավիճակից`Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը կտրուկ նվազել
է:
Ռուսաստանի
դերի
մեծացումն
աշխարհում
և
տարածաշրջանում,
Իրանի
դեմ
պատերազմի
սպառնալիքի
վերացումը,
Ադրբեջանին
ռուսական
զենքի
վաճառքը,
ինչը
թույլ
է
տալիս
Մոսկվային
վերահսկողության
տակ
պահել
Բաքվին`
դա
հաստատող
գործոններ
են:


Իսկ ՄՄ-ին, հետագայում նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն էլ ավելի
կնվազեցնի
պատերազմի
հավնականությունը`
հաշվի
առնելով
Հայաստանի
հանդեպ
Ռուսաստանի
շահագրգռվածությունը
և
Ադրբեջանի`
այդ
գործընթացներից
դուրս
գտնվելը:
Բարոյահոգեբանական
վիճակն
ադրբեջանական
բանակում
շատ
ավելի  վատ է` մեր զինված ուժերի համեմատ: Ադրբեջանի կողմից սպառազինությունների գնումները
պետք
է
ապահովեն
վերջինիս
անվտանգությունը
երեք
ուղղությամբ`Հայաստան,
Թուրքմենստան,
Իրան:
Դա
պահանջում
է
ուժեր
ու
միջոցներ,
այդ
պատճառով
այդ
գնումները
պետք
է
բաժանել
երեք
մասի:
Մինչդեռ
Հայաստանը,
համաձայն
իր
դոկտրինայի,
ԼՂՀ
անվտանգության
երաշխավորն
է,
իսկ
ռազմավարական
բոլոր
օբյեկտները,
համապատասխանաբար`
թիրախները,
գտնվում
են
կրակային
խոցման
հայկական
միջոցների
հասանելիության
սահմաններում:
Իսկ
Հայաստանը
պաշտպանված
գոտի
է`ՀԱՊԿ պայմանագրերով
և
Ռուսաստանի
հետ
ուղղակի
պայմանագրով:
Վերջապես
Ադրբեջանը
պարզապես
պատրաստ
չէ
կռվելու,
և
դա
գլխավորն
է:
Հետևաբար,
նոր
պատերազմն
Ադրբեջանի
համար
այսօր  հավասարազոր է կործանման: Նրանք պարզապես ի վիճակի չեն դա անել ֆիզիկապես`անկախ ռազմաքաղաքական իրադրությունից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Participation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and DevelopmentParticipation of the delegation of Turkmenistan in the 57th session of the UN Commission on Population and Development
Investigative Committee comments on beating of servicemen who  attended protests in KirantsInvestigative Committee comments on beating of servicemen who  attended protests in Kirants
Italian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in YerevanItalian orchestra ROMA SINFONIETTA to perfom Ennio Morricone`s famous  compositions in Yerevan
Armenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movementArmenia`s government making unilateral concessions in Azerbaijan`s  favor - Tavush for the Motherland movement
Armenia`s new rep to UNESCO appointed Armenia`s new rep to UNESCO appointed 
Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime
Oppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to thatOppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to that
One of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - TatoyanOne of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - Tatoyan
Armenian FM holds talks with Speaker of the Shura Council of QatarArmenian FM holds talks with Speaker of the Shura Council of Qatar
One person, not Republic of Armenia protected now - opposition MPOne person, not Republic of Armenia protected now - opposition MP
Charles Aznavour a person of cosmic scale - Mkrtich MazmanianCharles Aznavour a person of cosmic scale - Mkrtich Mazmanian
Azerbaijani, Armenian FMs to meet in KazakhstanAzerbaijani, Armenian FMs to meet in Kazakhstan
Disobedience actions continue in Armenia Disobedience actions continue in Armenia 
Shift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  BalayanShift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  Balayan
Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border 
U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president 
Degradation of Tavush could start within 10 days - expert Degradation of Tavush could start within 10 days - expert
Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  
Russia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesmanRussia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesman
Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert 
Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman 
Opposition MP critical of government over prosecution of servicemen Opposition MP critical of government over prosecution of servicemen 
Armenia`s premier addresses message on Citizen`s DayArmenia`s premier addresses message on Citizen`s Day
Russian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victimsRussian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victims
Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched 
"Azerbaijan Sanctions Review Act" requires State Department to report on applicability of Magnitsky Act sanctions against Azerbaijani officials.
Law-enforcers use special means in Kirants: five hospitalized Law-enforcers use special means in Kirants: five hospitalized 
Int`l pressure must continue - David VardanyanInt`l pressure must continue - David Vardanyan
28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan
Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway 
Armenians of Berlin met Aliyev with protest actionArmenians of Berlin met Aliyev with protest action
Converse Bank bonds were bought in primary market within daysConverse Bank bonds were bought in primary market within days
Aliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, ArmeniaAliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, Armenia
MP: In many cases, deminers refuse to carry out demining in TavushMP: In many cases, deminers refuse to carry out demining in Tavush
Armenian, Greek academic circles to strengthen cooperationArmenian, Greek academic circles to strengthen cooperation
Less hate speech, disinformation on Armenian TV channels - official Less hate speech, disinformation on Armenian TV channels - official 
Closing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  AghdamClosing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  Aghdam
Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  
India responds to Azerbaijan`s criticism India responds to Azerbaijan`s criticism 
Armenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in TavushArmenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in Tavush
May One procession to take place in Yerevan May One procession to take place in Yerevan 
Armenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s bordersArmenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s borders