Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի 20 տարին ցույց
տվեցին
հակամարտության
կողմերի
մաքսիմալիստական
դիրքորոշումների
անարդյունավետությունը:
Ինչպե՞ս
եք
պատկերացնում
հնարավոր
կարգավորումը:
Հակամարտության կողմերի մաքսիմալիստական, ավելի ստույգ`
անհամատեղելի
դիրքորոշումը
գլխավորապես
կապված
է
Լեռնային
Ղարաբաղի
կարգավիճակի
հետ:
Հետևաբար,
եթե
նրանք
կարգավորման
հարցում
առաջընթացի
հասնելու
ցանկություն
ունեն,
շեշտադրումը
պետք
է
տեղափոխել
երկուստեք
նշանակալի
հարցերի
վրա,
ինչպես` օկուպացված տարածքների ազատումը`միաժամանակ ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքով,
ապառազմականացման
միջոցով
հավասար
անվտանգության
ապահովումը,
բաժանարար
ուժերի
և
միջազգային
դիտորդների
օգտագործումը,
ինչպես
նաև
հարկադիր
բնակափոխ
անձանց
վերադարձը
և
հաղորդակցությունների
բացումը,
վերջապես,
դիվանագիտական
և
առևտրատնտեսական
հարաբերությունների
հաստատումը:
Կարգավիճակի
և
հետագայում
դրա
որոշման
մեխանիզմի
հարցի
վերաբերյալ
այսօր
անհամատեղելի
դիրքորոշումը
պնդելու
փոխարեն
կողմերին
հարկավոր
է
Լեռնային
Ղարաբաղի
համար
անցումային
կարգավիճակի
քննարկում
սկսել:
Դա
կարող
է
ոչ
միայն
որոշակի
երաշխիքներ
տալ
Լեռնային
Ղարաբաղի
համար,
այլ
նաև
ներգրավել
վերջինիս
բանակցային
գործընթացում,
Բաքվի,
արտասահմանյան
կառույցների
հետ
գործարար
փոխգործակցության
մեջ:
Լեռնային
Ղարաբաղի
անցումային
կարգավիճակի
համաձայնեցումը,
կարծում
եմ,
բանակցությունները
փակուղուց
դուրս
բերելու
առանցքային
գործոն
է:
Այն
ամենը,
ինչ
վերևում
թվարկեցի,
առկա
են
քննարկվող
Մադրիդյան
սկզբունքներում:
Հետևաբար,
հակամարտության
կողմերի
մոտ
կամքի
առկայության
և
միջնորդ
երկրների`
ի
դեմս
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի,
համախմբված
դիրքորոշման
առկայության
պարագայում
բանակցություններում
կարող
է
բեկում
ձեռք
բերվել:
Անհրաժեշտ
է
անցում
կատարել
անմիջականորեն
խաղաղար
պայմանագրի
տեքստի
շուրջ
աշխատանքին:
Չէ
որ
իրականացվելու
են
ոչ
թե
ընդհանուր
սկզբունքները,
այլ`
ձեռքբերված
որոշակի
համաձայնագիրը:
Հեյդար Ալիևի օրոք բանակցային գործընթացում ոչ պակաս
դեր
է
խաղացել
ժողովրդական
դիվանագիտությունը:
Մասնավորապես,
հաճախ
տեղի
էին
ունենում
լրագրողների
փոխայցեր
Բաքու
և
Երևան:
Վերջին
տարիներին
նման
շփումներ
ոչ
միայն
չկան,
այլ
նաև
տեղեկատվություն
է
տարածվել
հայերի
հետ
շփման
համար
քրեական
պատասխանատվություն
ենթադրող
օրենքի
նախագծի
մասին:
Ձեր
կարծիքով,
ո՞րն
է
շփումներ
հաստատելու
ցանկության
բացակայության
պատճառը:
Լինելով խորհրդարանի պատգամավոր` հայտարարում եմ, որ հայերի հետ ադրբեջանցիների շփումներն արգելող
ոչ
օրենք,
ոչ
նույնիսկ
օրենսդրական
նախաձեռնություն
չկա:
Տարատեսակ
պոպուլիստական
հայտարարություններ
արվում
են
ինչպես
ադրբեջանցիների,
այնպես
էլ
հայերի
կողմից`
նույնիսկ
խորհրդարանի
պատերի
ներսում:
Պետք
չէ
մեծ
նշանակություն
տալ
դրանց:
Ինչ վերաբերում է ժողովրդական դիվանագիտությանը, հայերի և ադրբեջանցիների
միջև
ժողովրդական
դիվանագիտության
գծով
շփումները,
թեև
կրճատվել
են,
բայց
շարունակվում
են:
Վերջին
տարիներին
հիշողությանս
մեջ
մնացել
են
Բաքվում
կայացած
միջազգային
խորհրդաժողովներին
Հայաստանի
այնպիսի
հայտնի
անձանց
մասնակցությունը,
ինչպես`Ժիրայր
Լիպարիտյանը,
Ստեփան
Գրիգորյանը
և
այլոք:
Հայաստանում
կազմակերպվող
միջոցառումներն
իրենց
հերթին
հաճախ
ներկա
են
լինում
ադրբեջանցի
վերլուծաբան
Արիֆ
Յունուսովը,
ՙԶերկալո՚
թերթի
քաղաքական
տեսաբան
Ռաուֆ
Միրկադիրովը,
իրավապաշտպաններ,
երիտասարդ
առաջնորդներ:
Պարբերաբար
հանդիպումներ
են
անցկացվում
երրորդ
հարթակներում`Վրաստանում
և
Եվրոպայում,
այսպես
կոչված,
ՙՔաղաքացիական
Մինսկի
գործընթացի՚
շրջանակներում:
Ի
դեպ,
Բաքուն
բազմիցս
առաջարկել
է
Լեռնային
Ղարաբաղի
հայկական
և
ադրբեջանական
համայնքների
միջև
երկխոսության
անցկացում,
սակայն
այդ
նախաձեռնությունն
անտեսվում
է:
Չնվազեցնելով
ժողովրդական
դիվանագիտության
գործիքների
նշանակությունը
և
կարևորությունը`
հարկավոր
է
հասկանալ
դրա
հնարավորությունների
սահմանափակությունը:
ժողովրդական
դիվանագիտություն
չի
կարող
փոխարինել
պաշտոնական
բանակցությունները:
Ես
առիթ
եմ
ունեցել
մասնակցելու
այս
երկու
ձևաչափերին
էլ,
այդ
պատճառով
ասում
եմ
սա
ներսից
իրավիճակի
իմացությամբ:
Ժողովրդական
դիվանագիտությունը
կամուրջներ
է
ստեղծում,
ընդառաջող
ինչ-որ քայլեր
նախապատրաստում,
իսկ
հետագայում
կարող
է
օգնել
ձեռքբերված
դրական
արդյունքների
ամրապնդմանը:
Մեկ
խոսքով`ժողովրդական
դիվանագիտությունն
օժանդակող
դեր
է
խաղում:
Հայաստանում և Ադրբեջանում ավարտվել են ընտրական փուլերը, և տևական ընմիջումից հետո Վիեննայում տեղի է ունեցել նախագահների հանդիպումը: Արդյո՞ք այն որևէ լավատեսություն է ներշնչում:
Երկարատև ընդմիջումից հետո նախագահների մակարդակով երկխոսության վերսկսման փաստն
ինքնին
դրական
է:
Ակնհայտ
է,
որ
այս
հարցում
ճակատագրական
որոշումներ
կարող
են
ընդունել
միայն
բարձրագույն
իշխանության
լիազորություններ
ունեցող
անձինք:
Հայացք նետելով նման հանդիպումների անցած փորձին`նշեմ, որ սկզբում դրանք բոլորը լավատեսություն էին ներշնչում,
բայց,
ցավոք,
ոչ
մի
արդյունք
չեն
ունեցել:
Սակայն,
սա
դեռ
հիմք
չի
տալիս
անհեռանկարային
համարել
սկսված
բանակցային
փուլը:
Բացասական
փորձը
նույնպես
օգտակար
է,
երբ
դրանից
անհրաժեշտ
եզրակացություններ
են
անում:
Այդ
պատճառով
ես
մնում
եմ
զգուշավոր
լավատես
և
կարևորում
հայ-ադրբեջանական
երկխոսության
շարունակությունը:
Հայաստանում
և
Ադրբեջանում
ողջամիտ
մարդկանց
համար
ակնհայտ
է,
որ
ավելի
լավ
է
10 տարի
բանակցություններ
վարել,
քան
մեկ
տարի
պատերազմել:
Նշեք, Ձեր կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված
հիմնական
խնդիրը:
Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված
հիմնական
խնդիրների
թվում
Մուսաբեկովն
առանձնացրել
է
Հարավային
Կովկասում
նոր
պատերազմի
ռիսկերը
և
կայունության
բացակայությունը,
փակ
սահմանները,
առանց
այդ
էլ
սահմանափակ
ֆինանսական
և
նյութական
ռեսուրսների
ուղղումը
ռազմական
նպատակներին,
ինչպես
նաև
ամբողջական
տնտեսական
օրգանիզմ
դառնալու
տարածաշրջանի
անկարողությունը:
Սակայն,
ամենագլխավոր
խնդիրը,
նրա
կարծիքով,
փախստականնների
և
հարկադիր
տեղահանվածների
խնդիրն
է:
ՙՀենց
նրանք
են
չկարգավորված
հակամարտության
գլխավոր
զոհերը:
Կարծում
եմ,
որ
հակամարտության
հումանիտար
բաղադրիչը
պետք
է
առաջին
պլան
մղվի:
Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ Ռուսաստանը վերջին ժամանակներս ջանք չի գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Փոխարենը
նկատվում
է
ԱՄՆ
ուժեղացումն
այս
ուղղությամբ:
Ինչո՞վ
է,
Ձեր
կարծիքով,
դա
պայմանավորված:
Խաղաղարար միջնորդության ողջ տարիների
ընթացքում
բազմիցս
Մինսկի
խմբի
համանախագահող
այս
կամ
այն
երկիրը
նախագահների
հանդիպման
և
հակամարտության
խաղաղարար
կարգավորման
գործընթացի
առաջխաղացման
հարցում
միջնորդի
դեր
է
ստանձնել:
ԱՄՆ-ին է պատկանել
տարածքային
փոխանակման
միջով
հակամարտության
կարգավորման
նախաձեռնությունը
ԵԱՀԿ
ստամբուլյան
գագաթնաժողովի
նախօրեին
և
Քի
Ուեսթում
և:
Նախագահների
մի
քանի
հանդիպում
ժամանակին
անցկացրեց
Ֆրանսիայի
նախագահ
Ժակ
Շիրակը,
որոնց
ընթացքում
մշակվեցին,
այսպես
կոչված,
Փարիզյան
սկզբունքները:
Ղարաբաղյան
հակամարտության
կարգավորման
գործընթացում
տևական
միջնորդություն
իրականացրեց
Դմիտրի
Մեդվեդևը:
Սակայն,
ցավոք,
բոլոր
այդ
ջանքերը
հաջողությամբ
չպսակվեցին:
Այս
պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ երևույթին, որոշել է դադար վերցնել, որպեսզի կողմերը ՙհասունանան՚ նոր նախաձեռնությունների
համար:
Չեմ
բացառում,
որ
ՌԴ
առաջնորդը
կարող
է
իր ծառայություններն առաջարկել որպես միջնորդ և երաշխավոր`Ռուսաստանի համար լրացուցիչ աշխարհաքաղաքական շահաբաժիններ վաստակելու
նպատակով:
Արդյո՞ք ՙվեցյակի՚ հետ ժնևյան համաձայնագրերից հետո Հարավային
Կովկասի
ուղղությամբ
Իրանի
ակտիվացում
եք
սպասում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
բանակցություններում
Իրանի
համար
առանձնակի
դեր
չեմ
տեսնում:
Իրանը
սահմանակից
է
հակամարտության
գոտուն:
Հետևաբար,
Թեհրանին
հարկավոր
է
տեղեկացնել
բանակցությունների
ընթացքի
մասին:
Կարևոր
է
ապահովել
վերջինիս
բարյացակամ
աջակցությունը
խաղաղարար
ջանքերին:
Սակայն,
թե’
հիմա,
թե’ապագայում
ես
Իրանին
Ղարաբաղի
շուրջ
բանակցություններում
միջնորդ
չեմ
տեսնում:
Կա
հիմնական
բանակցային
ձևաչափ`
Մինսկի
խումբը,
որի
մեջ
Իրանը,
չլինելով
ԵԱՀԿ
անդամ,
չի
կարող
մտնել:
Իսկ
ինքնուրույն
միջնորդական
առաքելությունն
Իրանի
ուժերից
վեր
է:
Անցյալում
մենք
ականատես
ենք
եղել
դրան,
երբ
1992 թ.
մայիսի
սկզբին
նախագահ
Լևոն
Տեր-Պետրոսյանը
և
Ադրբեջանի
նախագահի
պաշտոնակատար
Յահուբ
Մամեդովը
Թեհրանում
ստորագրել
են
խաղաղարար
կարգավորման
վերաբերյալ
համաձայնագիր,
ինչը
հաջորդ
օրը
խախտվել
է
Շուշիի
գրավմամբ:
Որքանով
կարող
եմ
դատել
հայկական
ԶԼՄ-ներից,
պաշտոնական
Երևանը
նույնպես
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորման
գործում
Իրանի
ինքնուրույն
դերը
չի
տեսնում`
չնայած
հակամարտող
կողմերը
խիստ
դրական
են
գնահատում
Թեհրանից
ստացվող
ազդակները: