Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






ՀՀ նախագահը կմասնակցի <Եվրասիական Դավոսի> աշխատանքներին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2019 17:10
ՀՀ նախագահը կմասնակցի <Եվրասիական Դավոսի> աշխատանքներին

Արմինֆո. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը հրավիրել է համաշխարհային առաջնորդներին և առաջատար միջազգային փորձագետներին՝ մասնակցելու Աստանայի 12-րդ տնտեսական ֆորում-2019-ին: Այն տեղի կունենա մայիսի 16-ին եւ 17-ին: Ֆորումին կմասնակցեն համաշխարհային առաջնորդներ և միջազգային առաջատար փորձագետներ: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են համաժողովի կազմակերպիչները, այդ երկու օրերի ընթացքում, այսպես կոչված, <Եվրասիական Դավոսի> պատվիրակները քննարկելու են համաշխարհային տնտեսության առավել կարեւոր խնդիրները և մշակելու են դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Ավելի քան 80 երկրների հինգ հազարից ավել պատվիրակներ կմասնակցեն AEF-2019-ին:

>>>
Ղազախստանի վարչապետ. Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2019 16:36
Ղազախստանի վարչապետ. Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները

Արմինֆո.Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ ընդլայնել տնտեսական  կապերը երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է Tengrinews-ը։

>>>
Արարատ Միրզոյանը և Դարիգա Նազարբաեւան քննարկել են համագործակցության հեռանկարները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 17:28
Արարատ Միրզոյանը և Դարիգա Նազարբաեւան քննարկել են համագործակցության հեռանկարները

Արմինֆո.ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

>>>
ՙԻմ քայլը՚ խմբակցության ղեկավարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2019 19:39
ՙԻմ քայլը՚ խմբակցության ղեկավարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը

Արմինֆո. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետի տեղակալ Ալիա Սախարիեւայի հետ:

>>>
Գլխավորը Ղազախստանում արտահերթ ընտրությունների մասին
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019 20:20
Գլխավորը Ղազախստանում արտահերթ ընտրությունների մասին

Արմինֆո.Ղազախստանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրությունները, և քաղաքական դաշտն աշխուժացում է ապրում. կուսակցություններն արդեն հայտարարել են 
որ պատրաստ են իրենց թեկնածուներին առաջադրել, իսկ քաղաքագետները կանխատեսումներ են անում, թե ով կարող է մասնակցել բարձրագույն պաշտոնի համար պայքարին:
 
Ընտրություններին մասնակցելու ցանկության մասին առաջինը հայտարարել են ժողովրդական կոմունիստները։ Կուսակցության Կենտկոմի քարտուղար Այկին Կոնուրովն
ընդգծել է, որ կհամաձայնի է պայքարել նախագահի պաշտոնի համար պայքարին, եթե այդպես որոշի համագումարի պատվիրակների մեծամասնությունը: Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունից (ՂԿԺԿ) թեկնածուի անունը հայտնի կդառնա ապրիլի 26-ին ։ 
 
<Աուիլ> կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն վերջինիս առաջնորդը ՝ սենատոր Ալի Բեկտաևը, նշել է, որ կուսակիցները նախագահական ընտրություններից անմասն չեն մնա:

>>>
Ղազախստանը թևակոխում է նոր դարաշրջան
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2019 10:22
Ղազախստանը թևակոխում է նոր դարաշրջան

Արմինֆո.Ղազախստանը թևակոխում է նոր՝ քաղաքական մոդեռնիզմի դարաշրջան։ Այդպիսի կարծիք է հայտնել ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը, հաղորդում է ՙԽաբար 24՚-ի թղթակիցը։

>>>
Ղազախստանը և ԵԱՀԿ-ն ակտիվացնում են երկխոսությունը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019 17:25
Ղազախստանը և ԵԱՀԿ-ն ակտիվացնում են երկխոսությունը

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ և Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ:

>>>
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019 10:47
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ

Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։

>>>
Հայաստանի գրողների միությունում ներկայացվել է «Հայ պոեզիայի անթոլոգիան՚` ղազախերեն
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2019 19:33
Հայաստանի գրողների միությունում ներկայացվել է «Հայ պոեզիայի անթոլոգիան՚` ղազախերեն

Արմինֆո. Հայաստանի գրողների միությունում նախօրեին տեղի է ունեցել Ակտոբեի հայ համայնքի նախաձեռնությամբ ղազախերեն հրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիա՚ գրքի շնորհանդեսը:

>>>
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
 Ուրբաթ, 22 Մարտի 2019 14:39
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:

>>>
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ
 Ուրբաթ, 22 Մարտի 2019 13:11
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

>>>
Սերգեյ Բագրատյան. Ղազախստանի ղեկավարի փոփոխությունը չի անդրադառնա հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների վրա
 Հինգշաբթի, 21 Մարտի 2019 18:00
Սերգեյ Բագրատյան. Ղազախստանի ղեկավարի փոփոխությունը չի անդրադառնա հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների վրա

Արմինֆո.Այն փաստը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց, որևէ կերպ չի անդրադառնա հայ - ղազախական բարեկամական հարաբերությունների վրա։  Այդ մասին մարտի 21-ին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

>>>
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2019 15:49
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

>>>
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2019 15:27
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում

Արմինֆո.  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր  են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։ 

>>>
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 19:55
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արմինֆո.: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

>>>
Երևան. Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 13:56
Երևան. Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով

Արմինֆո. Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով։  Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։

>>>
Փաշինյանը և Նազարբաևը պայմանավորվել են հանդիպել մայիսի 29-ին Աստանայում՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2019 11:03
Փաշինյանը և Նազարբաևը պայմանավորվել են հանդիպել մայիսի 29-ին Աստանայում՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին:

>>>
Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել. նրա լիազորությունները կկատարի Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակը
 Երեթշաբթի, 19 Մարտի 2019 17:34
Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել. նրա լիազորությունները կկատարի Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակը

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է պետության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին:

>>>
Կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ. ԱԺ փոխխոսնակ
 Երեթշաբթի, 12 Մարտի 2019 22:54
Կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ. ԱԺ փոխխոսնակ

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

>>>

Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:319 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 319