Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:
Վկայակոչելով Ղազախստանի վիճակագրական տվյալները ՝ դիվանագետը նշել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել Է 23,1 տոկոսով՝ կազմելով 53,1 մլն դոլար, մինչդեռ, Հայաստանի վիճակագրական տվյալները վկայում են փոխադարձ առեւտրի ծավալների ՝ մինչեւ ավելի քան 100 մլն դոլարի ավելացման մասին։ <Բայց դա սահմանը չէ: Մենք բոլորս գիտենք, որ մեր փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու մեծ պաշարներ և ներուժ կա։ Մենք շահագրգռված ենք խորացնել և ընդլայնել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, իսկ մեր բիզնեսներն ակտիվորեն ընդլայնում են շփումները",- ասել է Իմանբաևը ։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ այդ նպատակներին հասնելու համար կան բոլոր անհրաժեշտ պահուստները։
Որպես ղազախական կողմի նախանշած մտադրությունների հաստատում՝ դեսպանը հայտարարել է, որ այս տարի Ղազախստանը կբացի իր պատվավոր հյուպատոսությունները Հայաստանի Արարատի եւ Արագածոտնի մարզերում:
Նա ընդգծել է, որ Ղազախստանը կարևոր և հուսալի գործընկեր է Հայաստանի համար և Հարավային Կովկասի տարածաշրջանում: "Մեր երկրներին կապում են կայուն հարաբերություններ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն համագործակցության բազմաթիվ ուղղություններով", - ասել է նա:
Դիվանագետի խոսքով ՝ փոխգործակցության ամրապնդման գործում դրական ազդակ է հաղորդում կողմերի միջեւ բարձր մակարդակի բաց եւ վստահելի երկխոսությունը: "Մեր երկրների միջեւ բացակայում են երկկողմ բնույթի տարաձայնությունները, ինչը նպաստում է կառուցողական համագործակցությանը ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում", - ընդգծել է դեսպանը:
Միաժամանակ նա նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվել է միջխորհրդարանական համագործակցությունը, միջկառավարական եւ միջգերատեսչական համագործակցությունը:
Տնտեսական մերձեցման շարժիչ ուժ է համարել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Հիշեցնելով, որ անցած շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետների նախագահությամբ հերթական 10-րդ նիստը, դեսպանը տեղեկացրել է, որ վերջինիս արդյունքներով կողմերը հստակեցրել են տնտեսական փոխգործակցության ամրապնդման կոնկրետ ուղղությունները:
Նշենք, որ գործարար համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել հանդիպումներ B2B ձևաչափով, ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։ Բացի այդ, փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել Ղազախստանի արտաքին առևտրի պալատը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, "Ղազախ Ինվեստ" ԲԸ-ն և Հայաստանի ներդրումների ներգրավման գործակալությունը, "Kazakh Tourism" ազգային ընկերությունը և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100,5 մլն դոլար: Մասնավորապես, արտահանման 3,8 անգամ էական աճն ուղեկցվել է ներմուծման 23,6% աճով, որոնց ծավալները կազմել են, համապատասխանաբար, 71,3 մլն դոլար և 29,2 մլն դոլար: Որպես համեմատություն նշենք, որ 2022 թվականին ևս Ղազախստանի ուղղությամբ աճ է գրանցվել, բայց այն ժամանակ բարձր տեմպերով աչքի է ընկել ներմուծումը՝ 3 անգամ՝ արտահանման 67,4% աճի դեպքում, ինչը 2,2 անգամ ավելացրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը։
Հայաստանից Ղազախստան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 18.6 մլն դոլար, Ղազախստանից Հայաստան ՝ 56 մլն դոլար: Այսօր Ղազախստանում գործում են հայկական կապիտալով ավելի քան 380 ընկերություններ, 72-ը ՝ ղազախա-հայկական համատեղ ձեռնարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, իսկ Հայաստանում գործում են ղազախական կապիտալով ավելի քան 100 ընկերություններ:
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: >>> |
Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ >>> |
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: >>> |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: >>> |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: >>> |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: >>> |
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին: >>> |
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ >>> |
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>> |
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: >>> |
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 20:37
Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։ >>> |