Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.Ղազախստանի նախարարությունների և գերատեսչությունների (ՆԳՆ, Մաքսային ծառայություն, Պետեկամուտների կոմիտե) ներկայացուցիչները աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում իրենց հայ գործընկերների հետ, որպեսզի հասկանան ՂՀ տարածք ավտոմեքենաների վերաարտահանման ամբողջ մեխանիզմը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։
Ընդ որում, դիվանագետը նշել է, որ խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնք ներկրվում են Ղազախստանի տարածք, շահագործվում են այնտեղ, ընդ որում ՝ հայկական պետական համարնիշերով:
Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև որոշել այդ համարանիշերով դրանց շահագործման համապատասխանությունը ՂՀ օրենսդրությանը եւ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգին: <Քանի որ ի սկզբանե հայտնի էր, որ արտասահմանյան համարանիշերով ցանկացած մեքենա կամ պետք է գրանցված լինի ինչ-որ ողջամիտ կարճ ժամկետում, կարծեմ 10 օր, բայց եթե չի գրանցվում, ապա պետք է որոշ ժամանակ անց դուրս բերվի երկրից։ Հասկանալի է, որ մարդիկ գնում են հարազատների մոտ, կարող են 10 օր մնալ, հանգստանալ: Հնարավոր է՝ մեկ-երկու ամիս, բայց նույնպես պետք է ժամանակավոր հաշվառման դնել, իսկ հետո դուրս բերել> - ասել է Ուրազաև:
Սակայն, երբ ավտոմեքենաները ներկրվում են, իսկ հետո տարիներ շարունակ շահագործվում, շարունակել է դիվանագետը, ապա, նախ, դա պահանջում է որոշակի կանոնակարգում, քանի որ խնդիր է դառնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների գանձումը, բարդանում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության ընթացակարգը, քանի որ չափազանց բարդ է դառնում չգրանցված համարանիշներով ճանապարհատրանսպորտային պատահարների սեփականատերերի եւ մեղավորների հայտնաբերումը: Երկրորդ ՝ Ղազախստանում և Հայաստանում տարբեր տարիքի մեքենաների ներմուծման տարբեր օրենսդրական պահանջներ կան ։ Մեզ մոտ դա մոտավորապես մինչեւ 7 տարի է ՝ հաշվի առնելով Եվրո 4 և 5 ստանդարտների օգտագործումը, իսկ Հայաստանում այդ բոլոր պահանջները զգալիորեն ցածր են ։ Եվ փաստորեն, ավտոմեքենաների օգտագործումը, խախտելով Ղազախստանի օրենսդրության նորմերը, ինչ-որ լուծում է պահանջում>, - ասել է Ղազախստանի դեսպանը։
Ընդ որում, նա նաեւ արձանագրել է, որ 10-20 տարեկան հին մեքենաները, բնականաբար <կմահանան> Ղազախստանում, ինչը հանգեցնում է այլ խնդրի, այն է ՝ կապված բնապահպանության, ՂՀ բյուջեից այդ տրանսպորտային միջոցի օգտահանման ծախսերի և մի շարք այլ հարցերի հետ: <Իհարկե, այս ամենը լուծում է պահանջում։ Եւ որքանով է մատակարարման եւ օգտագործման այդ ամբողջ շղթան իրավաչափ, եւ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի չկրկնենք շատ երկրների՝ ավտոմեքենաների աղբավայրերի վերածման հետ կապված տխուր փորձը, մենք հիմա պետք է մտածենք այդ մասին>, - համոզմունք է հայտնել Ուրազաևը:
Հստակեցմանը, թե հնարավոր է արդյոք տեսականորեն ստեղծել միասնական համակարգ ԵԱՏՄ տարածքում, որը թույլ կտար տուգանքներ գանձել խախտողներից ՝ անկախ այն բանից, թե որ պետության տարածքում է գտնվում խախտողը եւ ինչ պետական համարանիշներ ունի, դիվանագետը նշել է, որ ԵԱՏՄ երկրների ոստիկանության և ՆԳՆ աշխատակիցները պետք է պայմանավորվեն և ինչ-որ մեխանիզմ ստեղծեն: <Բայց ես վստահ չեմ, որ տեխնիկապես հնարավոր է նման համակարգի ստեղծումը՝ անգամ մեկ ինտեգրացիոն միության երկրների ներքին կանոնակարգերում տարբերությունների դեպքում, տուգանք գանձել այլ երկրում, և ընդհանրապես որքանով է դա արդյունավետ ։ Իսկ թերգանձված գումարները, այսինքն ՝ չհամալրված և չհատուցված տուգանքները, բյուջե չվճարված միջոցներ են։ Սա ոչ թե պարզապես տուգանքներ գանձելու վազք է, այլ՝ պարտադիր ֆիսկալ վճարումներ, հարկեր: Դրանք պետք է լինեն
պարտադիր, եւ եթե դրանք կարգի չեն հրավիրում վճարումներից խուսափող մեր քաղաքացիներին, ապա, բնականաբար, քայքայում են ցանկացած նորմալ
շուկայական թափանցիկ համակարգ: Դա քաղաքացի եւ պետություն փոխհարաբերություն է: Եվ պետությունը և քաղաքացին պետք է ազնիվ լինեն միմյանց նկատմամբ, այլ ոչ թե՝ խուսափեն փոխադարձ պարտավորություններից>, - եզրափակել է Ուրազաևը ։
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 11:56
Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը: >>> |
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: >>> |
Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ >>> |
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: >>> |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: >>> |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: >>> |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: >>> |
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին: >>> |
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ >>> |
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>> |