Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո



 Երեթշաբթի, 7 Օգոստոսի 2018 21:27
Էմմանուիլ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ և հավելել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը:

 

Իր հերթին, Թիմուր Ուրազաևը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, արդյունավետ փոխգործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:     

 

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և գոհունակությամբ նշել, որ 2018 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,5 անգամ: Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը նշել են, որ գործարար կապերի խթանման ու զարգացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ և քննարկել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: 

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության շրջանակներում:

Ղազախստանյան ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանի միջազգային ցուցահանդեսում
 Շաբաթ, 8 Սեպտեմբերի 2018 10:54
Ղազախստանյան ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանի միջազգային ցուցահանդեսում

Արմինֆո. Ղազախստանյան «Ռախատ՚ հրուշակեղենի ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանում մեկնարկած Armenia Expo միջազգային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում: Այդ մասին հաղորդել է «Կազինֆորմի՚  սեփական թղթակիցը:

>>>
Հայաստանում Ղազախստանի դեսպանը խորհուրդ է տվել ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը դիտարկել տարածաշրջանային գործընթացների լույսի ներքո
 Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 18:49
Հայաստանում Ղազախստանի դեսպանը խորհուրդ է տվել ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը դիտարկել տարածաշրջանային գործընթացների լույսի ներքո

Արմինֆո. ՀԱՊԿ  կանոնադրությունում գրված է, որ ՀԱՊԿ-ը բաց է բոլոր ցանկացողների անդամակցության համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին տեղեկատվությունը  և այդ առնչությամբ Հայաստանի բացասական դիրքորոշումը:

>>>
Կասպիական գագաթնաժողովն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա
 Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2018 18:50
Կասպիական գագաթնաժողովն ու դրա ազդեցությունը Հայաստանի վրա

Արմինֆո. Կասպիական հնգյակի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ  Ղազախստանի Ակտաու քաղաքում, հաջողությամբ համընկավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցային պատերազմի հետ, ևս մեկ անգամ արդիականացնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի բոլոր ուղիների գործարկման խնդիրը, այդ թվում նաև Հայաստանի համար Իրանի տրանզիտային հնարավորությունների օգտագործումը:

>>>
Փաշինյանը և Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ աշխատանքը
 Երեթշաբթի, 7 Օգոստոսի 2018 14:56
Փաշինյանը և Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ աշխատանքը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

>>>
Արտաքին գործերի նախարարությունը ճեպազրույց է անցկացրել Ղազախստանի միջազգային վարկանիշների ցուցանիշների բարելավման ուղղությամբ
 Երեթշաբթի, 31 Հուլիսի 2018 19:48
Արտաքին գործերի նախարարությունը ճեպազրույց է անցկացրել Ղազախստանի միջազգային վարկանիշների ցուցանիշների բարելավման ուղղությամբ

Արմինֆո Արտաքին գործերի նախարարությունում և ազգային Էկոնոմիկայի նախարարությունում Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների համար տեղի է ունեցել Ղազախստանի կողմից Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ինդեքսի ցուցանիշների բարելավման միջոցառումներին նվիրված ճեպազրույց:

>>>
Ինչպես են կառուցված Եվրասիայի ֆինանսական դարպասները
 Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018 12:27
Ինչպես են կառուցված Եվրասիայի ֆինանսական դարպասները

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Աստանայում Միջազգային Ֆինանսական Կենտրոն (ԱՄՖԿ) ստեղծելու նախաձեռնությամբ, որի պաշտոնապես բացումը տեղի ունեցավ հուլիսի 5-ին, և որտեղ նա հայտարարեց, որ Աստանան պետք է դառնա տարածաշրջանային տնտեսական հանգույց, իսկ ԱՄՖԿ-ն պետք է աշխատի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

>>>
«SCAT» ավիաընկերությունը խոստանում է հուլիսի 15-ից վերականգնել բոլոր չվերթները
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018 17:09
«SCAT» ավիաընկերությունը խոստանում է հուլիսի 15-ից վերականգնել բոլոր չվերթները

Արմինֆո. SCAT ավիաընկերությունը  խոստանում է հուլիսի 15-ից, վերականգնել թռիչքների լիարժեք ժամանակացույցը երկու լրացուցիչ ինքնաթիռ ստանալուց հետո, որոնք դեռ գտնվում է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է informburo.kz կայքը, հղում անելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:

>>>
Աստանա-Երևան չվերթի ուղևորները հայտնվել են «Սկատ՚ ավիաընկերության «գերության՚ մեջ
 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018 13:31
Աստանա-Երևան չվերթի ուղևորները հայտնվել են «Սկատ՚ ավիաընկերության «գերության՚ մեջ

Արմինֆո. Աստանա-Երևան չվերթի ուղևորները հայտնվել են «Սկատ՚ ավիաընկերության «գերության՚ մեջ: Ահա արդեն 15 ժամ ուղևորները «Նուրսուլթան Նազարբաևի՚ անվան միջազգային օդանավակայանի թռիչքների սրահում են: Ըստ չվացուցակի` հուլիսի 8-ին, Ղազախստանի ժամանակով 23:30-ին նախատեսված թռիչքը դեռ չի կայացել:

>>>
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018 13:40
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ

Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

>>>
«Աստանայից մինչև Երևան» լուսանկարներում
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018 20:40
«Աստանայից մինչև Երևան» լուսանկարներում

Արմինֆո. Երևանի մետրոպոլիտենի վառ միջանցքներում այսօր տեղի ունեցավ «Աստանայից մինչև Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, նվիրված Ղազախստանի մայրաքաղաքի 20-ամյակին և Երևանի 2800-ամյակին: «Ինչպես գիտենք, լուսանկարչությունն այն լեզունն է, որը թարգմանության կարիք չունի: Դիտելով լուսանկարները, մենք անմիջապես սուզվում ենք երեկոյան Աստանայի հրաշալի տեսարանի մեջ:

>>>
Հայաստանը և Ղազախստանը պայմանավորվել են համագործակցել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում
 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018 12:54
Հայաստանը և Ղազախստանը պայմանավորվել են համագործակցել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում

Արմինֆո. Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև Համագործակցության հուշագիր:

>>>
Ղազախստանի Հանրապետության Ազգային արխիվում բացվել է Աստանայի 20-ամյակի վավերագրական ցուցահանդեսը
 Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 14:22
Ղազախստանի Հանրապետության Ազգային արխիվում բացվել է Աստանայի 20-ամյակի վավերագրական ցուցահանդեսը

Արմինֆո.Ղազախստանի Ազգային արխիվում բացվել է «Елдін төрі - Елорда» վավերագրական ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի է ունենում Աստանայի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում, հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը:

>>>
Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել Ղազախստանի հեռուստատեսությանը
 Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 18:09
Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել Ղազախստանի հեռուստատեսությանը

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության Նախագահի հեռուստառադիոհամալիրն Աստանայի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մտադիր է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, նվիրված այդ հոբելյանական օրվան, ինչպես նաև ներառել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների շնորհավորանքները, Ղազախստանի Հանրապետության նախագահի և ժողովրդի հասցեին:

>>>
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
 Երեթշաբթի, 12 Հունիսի 2018 16:08
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ:

>>>
Հայաստանն ու ԵԽ-ն քննարկել են հետագա փոխգործակցության ուղիները
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 16:03
Հայաստանն ու ԵԽ-ն քննարկել են հետագա փոխգործակցության ուղիները

Արմինֆո.Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:

>>>
Ղազախստանի նախագահը հանդիպեց Չինաստանի գործարար շրջանակների հետ
 Ուրբաթ, 8 Հունիսի 2018 20:27
Ղազախստանի նախագահը հանդիպեց Չինաստանի գործարար շրջանակների հետ

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահը հանդիպել է Չինաստանի գործարար շրջանակների հետ: Հանդիպման ընթացքում, Նուրսուլթան Նազարբաևն ընդգել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Ղազախստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է և նշել, պատմականորեն հաստատված բարեկամական և  վստահելի հարաբերությունները երկու երկրների միջև:

>>>
Ղազախստանում անգլիական ընդհանուր իրավունքի հիման վրա ստեղծվում է միջազգային ֆինանսական կենտրոն
 Չորեքշաբթի, 6 Հունիսի 2018 07:10
Ղազախստանում անգլիական ընդհանուր իրավունքի հիման վրա ստեղծվում է միջազգային ֆինանսական կենտրոն

Արմինֆո.«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը (ԱՄՖԿ) կդառնա Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: Հուլիսի 5-ին պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Աստանայում, Էքսպո 2017-ի տարածքում: Կենտրոնը կզբաղեցնի 1,6 հեկտար տարածք, որտեղ կաշխատի մինչև 15 հազար մարդ:

>>>
Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե
 Երեթշաբթի, 5 Հունիսի 2018 13:10
Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե

Արմինֆո. Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե, երկարաժամկետ հեռանկարում այդ գումարը կհասնի 1 տրլն տենգեի, ինչը կարող է կրկնապատկել հիփոթեքային պորտֆելի ընթացիկ գումարը, հասցնելով այն2 տրլն տենգեի: Ըստ Zakon.kz-ի, Ղազախստանի բանկերը տարեսկզբից ավելի քան մեկ քառորդով ավելացրել են հիփոթեքային վարկերի տրամադրումը:

>>>
ԵԱԶԲ- ն դարձավ Ղազախստանում և Ռուսաստանում մասնավոր հատվածների հիմնական ներդրողը
 Երեթշաբթի, 29 Մայիսի 2018 18:45
ԵԱԶԲ- ն դարձավ Ղազախստանում և Ռուսաստանում մասնավոր հատվածների հիմնական ներդրողը

Արմինֆո.2018 թվականի I եռամսյակում զարգացման միջազգային բանկերը (ԶՄԲ) ԱՊՀ երկրների նախագծերի ֆինանսավորման նպատակով հաստատել են 2 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցներ, որից 54% - սուվերեն ֆինանսավորում, 46% - ֆինանսավորում մասնավոր հատվածում: Այս մասին ասվում է «Միջազգային զարգացման բանկերի ներդրումային գործունեության 2018 թվականի I եռամսյակի հետազոտության» մասին զեկույցում, որը պատրաստվել է ԵԱԶԲ կողմից:

>>>
Երևանում տեղի կունենա «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը
 Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 17:14
Երևանում տեղի կունենա «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը

Արմինֆո. «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 11:00 - ին, «Մարիոթ» («Արարատ» դահլիճ) հյուրանոցում: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ:

>>>

Նորություններ