Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո



 Ուրբաթ, 18 Մայիսի 2018 14:36

Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Աստանայի XI տնտեսական համաժողովի մասնակից-օտարերկրյա առաջատար փորձագետների, հետ

Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Աստանայի XI տնտեսական համաժողովի մասնակից-օտարերկրյա առաջատար փորձագետների, հետ

Արմինֆո. Հանդիպման ընթացքում, որը կայացել է կլոր սեղանի ընթացքում, քննարկվել են տնտեսական զարգացման և առևտրային հարաբերությունների գլոբալ միտումները, «կանաչ տնտեսությանն» անցնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման, Ղազախստանի տարանցիկ-տրանսպորտային ներուժի զարգացման և տնտեսության թվայնացման հարցեր:

 

Ազգային տնտեսության թվայնացման իր փորձով է կիսվել Էստոնիայի նախկին նախագահ Տոոմաս Իլվեսը, ով ընդգծել է քաղաքական կամքի անհրաժեշտությունը հաջողությամբ թվայացմանն անցնելու համար: Նա կարևորել է թվային ծառայությունների զարգացումը,  թվային գրագիտության և տեղեկատվական անվտանգության ապահովումը:

 

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ալան Վոլֆը խոսել է ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև միջազգային էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարների մասին:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նշել է Ղազախստանի տնտեսության աճը և վերափոխումը, մատնացույց անելով երկրի տարանցիկ-տրանսպորտային ներուժի կարևորությունը, , գյուղատնտեսական համալիրի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հնարավորությունները:

 

Իր հերթին, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Մուխիս Կիտույին նշել է դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել Ղազախստանում, մաքսային հայտարարագրի պարզեցման արդյունքում:

 

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաջենդրա Պաչաուրին նշել է այն խնդիրների մասին, որոնք ծառացել են կլիմայի փոփոխության հետևանքով, կարևորելով «կանաչ տեխնոլոգիաների» զարգացման և ընդլայնման օգտագործումը:

 

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը նույնպես ընդգծել է, «կանաչ տնտեսությանն» անցնելու կարևորությունը, նշելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու դրական ասպեկտները:

 

«DP World»-ի Խորհրդի նախագահ Սուլթան Ահմեդ բին Սուլեյնմանը կարևորել է լոգիստիկ նախագծերի խորացման անհրաժեշտությունը, նշելով նաև Ակտաու նավահանգստի և «Հորգոս» սահմանային համագործակցության կենտրոնի օգտագործման արդյունավետությունը:

 

Դոկտոր Էնտոնի Տաունսենդը կիսվել է «խելոք քաղաքների» զարգացման, ինչպես նաև քաղաքային գործընթացների կառավարման մեջ արհեստական ինտելեկտի օգտագործման իր տեսլականով:

 

Լսելուց հետո զեկույցները, պետության ղեկավարը ներկաներին շնորհակալություն է հայտնել Աստանայի տնտեսական համաժողովին մասնակցելու, ինչպես նաև կլոր սեղանի ընթացքում հնչեցրած գաղափարների համար:

 

- Եվրոպայում կա Դավոսի համաժողովը, մեզ մետ`Աստանայի տնտեսական համաժողովը,իսկ Խաղաղ օվկիանոսի ափին`Բոաոսի ասիական համաժողովը: Նրանք բոլորն էլ ունեն մեկ նպատակ`ելքեր գտնել ստեծված իրավիճակից: Մենք ցանկանում ենք համագործակցել բոլոր միջազգային համաժողովների հետ և աշխատել ի շահ պետությունների և ժողովուրդների: Սա առաջընթացի, զարգացման և փոխըմբռնման հնարավորություն է - ասել է Ղազախստանի նախագահը:

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է բոլոր մասնակիցների, փորձագետների ներդրումն Աստանայի տնտեսական համաժողովի զարգացման և ամրապնդման գործին: Նա անդրադարձել է նաև Ղազախստանի պատմությանը, խոսելով նաև միջէթնիկական և ազգամիջյան համերաշխության փորձի մասին երկրում:

 

- Մենք Ղազախստանում Սահմանադրությամբ, օրենքով և գործնականում ապահովել ենք բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը: Ղազախստանում ապրում են կրոնական բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ, որոնք ընձեռված է դավանանքի ազատություն: Համաշխարհային կրոնների ավանդական առաջնորդները որոշել են իրենց համագումարներներն անցկացնել հենց Աստանայում: Այս տարի տեղի կունենա VI Կոնգրեսը, - ասել է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաևը շեշտել է, որ Ղազախստանը բոլոր հարևան երկրների հետ ունի բարեկամական և գործընկերային հարաբերություններ:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցառումների շնորհիվ մեր հասարակությունոմ հաստատվել է հավասարակշռություն և ներդաշնակություն:

 

- Անկախության տարիներին մեր տնտեսությունն աճել է 25 անգամ: Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ հասել է 12.000 ԱՄՆ դոլարի: Այժմ, շնորհիվ Ազգային հիմնադրամի կուտակված միջոցների, մենք ծրագրեր ենք իրականացնում ենթակառուցվածքների և արդյունաբերական զարգացման, ինչպես նաև կրթության և առողջության ոլորտներում: Կյանքի տևողության երկրում ավելացել է 7 տարով: Մենք ունենք կրթված մի սերունդ, որը հավակնոտ կերպով է նայում ապագային, - ասել է Ղազախստանի նախագահը:

 

Եզրափակելով, Նուրսուլթան Նազարբաևը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել մասնակիցներին, կարևորելով նրանց առաջարկները և գաղափարները մեր երկրի հետագա զարգացման համար:

 

 

Ղազախստանի Հանրապետության Ազգային արխիվում բացվել է Աստանայի 20-ամյակի վավերագրական ցուցահանդեսը
 Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 14:22
Ղազախստանի Հանրապետության Ազգային արխիվում բացվել է Աստանայի 20-ամյակի վավերագրական ցուցահանդեսը

Արմինֆո.Ղազախստանի Ազգային արխիվում բացվել է «Елдін төрі - Елорда» վավերագրական ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի է ունենում Աստանայի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում, հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը:

>>>
Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել Ղազախստանի հեռուստատեսությանը
 Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 18:09
Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել Ղազախստանի հեռուստատեսությանը

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության Նախագահի հեռուստառադիոհամալիրն Աստանայի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում մտադիր է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, նվիրված այդ հոբելյանական օրվան, ինչպես նաև ներառել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների շնորհավորանքները, Ղազախստանի Հանրապետության նախագահի և ժողովրդի հասցեին:

>>>
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
 Երեթշաբթի, 12 Հունիսի 2018 16:08
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ:

>>>
Հայաստանն ու ԵԽ-ն քննարկել են հետագա փոխգործակցության ուղիները
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 16:03
Հայաստանն ու ԵԽ-ն քննարկել են հետագա փոխգործակցության ուղիները

Արմինֆո.Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:

>>>
Ղազախստանի նախագահը հանդիպեց Չինաստանի գործարար շրջանակների հետ
 Ուրբաթ, 8 Հունիսի 2018 20:27
Ղազախստանի նախագահը հանդիպեց Չինաստանի գործարար շրջանակների հետ

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահը հանդիպել է Չինաստանի գործարար շրջանակների հետ: Հանդիպման ընթացքում, Նուրսուլթան Նազարբաևն ընդգել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Ղազախստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է և նշել, պատմականորեն հաստատված բարեկամական և  վստահելի հարաբերությունները երկու երկրների միջև:

>>>
Ղազախստանում անգլիական ընդհանուր իրավունքի հիման վրա ստեղծվում է միջազգային ֆինանսական կենտրոն
 Չորեքշաբթի, 6 Հունիսի 2018 07:10
Ղազախստանում անգլիական ընդհանուր իրավունքի հիման վրա ստեղծվում է միջազգային ֆինանսական կենտրոն

Արմինֆո.«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը (ԱՄՖԿ) կդառնա Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: Հուլիսի 5-ին պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Աստանայում, Էքսպո 2017-ի տարածքում: Կենտրոնը կզբաղեցնի 1,6 հեկտար տարածք, որտեղ կաշխատի մինչև 15 հազար մարդ:

>>>
Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե
 Երեթշաբթի, 5 Հունիսի 2018 13:10
Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե

Արմինֆո. Պետությունը «7-20-25» ծրագրի շրջանակներում բանկերին հատկացրել է 200 մլրդ տենգե, երկարաժամկետ հեռանկարում այդ գումարը կհասնի 1 տրլն տենգեի, ինչը կարող է կրկնապատկել հիփոթեքային պորտֆելի ընթացիկ գումարը, հասցնելով այն2 տրլն տենգեի: Ըստ Zakon.kz-ի, Ղազախստանի բանկերը տարեսկզբից ավելի քան մեկ քառորդով ավելացրել են հիփոթեքային վարկերի տրամադրումը:

>>>
ԵԱԶԲ- ն դարձավ Ղազախստանում և Ռուսաստանում մասնավոր հատվածների հիմնական ներդրողը
 Երեթշաբթի, 29 Մայիսի 2018 18:45
ԵԱԶԲ- ն դարձավ Ղազախստանում և Ռուսաստանում մասնավոր հատվածների հիմնական ներդրողը

Արմինֆո.2018 թվականի I եռամսյակում զարգացման միջազգային բանկերը (ԶՄԲ) ԱՊՀ երկրների նախագծերի ֆինանսավորման նպատակով հաստատել են 2 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցներ, որից 54% - սուվերեն ֆինանսավորում, 46% - ֆինանսավորում մասնավոր հատվածում: Այս մասին ասվում է «Միջազգային զարգացման բանկերի ներդրումային գործունեության 2018 թվականի I եռամսյակի հետազոտության» մասին զեկույցում, որը պատրաստվել է ԵԱԶԲ կողմից:

>>>
Երևանում տեղի կունենա «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը
 Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 17:14
Երևանում տեղի կունենա «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը

Արմինֆո. «Նոր մարտահրավերներ և վտանգներ Եվրասիական ինտեգրմանը» կլոր սեղանը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 11:00 - ին, «Մարիոթ» («Արարատ» դահլիճ) հյուրանոցում: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ:

>>>
Ղազախստանն ԱՊՀ տնտեսական զարգացման առաջատարներից մեկն է
 Երկուշաբթի, 28 Մայիսի 2018 14:39
Ղազախստանն ԱՊՀ տնտեսական զարգացման առաջատարներից մեկն է

Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանի երկրները շատ տարբեր են իրենց տնտեսական բնութագրերով, նրանց մի մասը հիշեցնում է Ռուսաստանը որոշակի ժամանակաշրջաններում, ոմանք ընտրել են իրենց սեփական ուղին, որը բացարձակապես տարբերվում է ռուսական տնտեսական ուղուց: Այս մասին ասվում Օլեգ Կուզմինի «Հարևանությամբ շուկա. Ինչ ներդրումներ կատարել ԱՊՀ երկրներում» խորագրով  հոդվածում, որը տպագրվել է Forbes ամսագրում:

>>>
Նավթը շարունակում է մնալ Ղազախստանի արտահանումային հիմնական պրոդուկտը, որի մասնաբաժինն արդեն հասել է 60% տոկոսի, նախորդ տարվա՝ 56 տոկոսի փոխարեն
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018 14:48
Նավթը շարունակում է մնալ Ղազախստանի արտահանումային հիմնական պրոդուկտը, որի մասնաբաժինն արդեն հասել է 60% տոկոսի, նախորդ տարվա՝ 56 տոկոսի փոխարեն

Արմինֆո. Առաջին եռամսյակում Ղազախստանն արտահանել է $ 13,8 մլրդ արժողությամբ ապրանքներ, ինչը 27% -ով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է EnergyProm-ը: Երկրի հիմնական արտահանումային պրոդուկտը ման դեռևս նավթն է, որը կազմում է արտահանման ծավալների 60% -ը, նախորդ տարվա 56% -ի փոխարեն: Արտահանման ամենամեծ ծավալները բաժին են ընկել Եվրոպայի երկրներին`59.1%: Ղազախստանյան ապրանքներ ներմուծող առաջատար 5 երկրներն են՝Իտալիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը:

>>>
Դարիգա Նազարբաևան 15-րդ  Եվրասիական մեդիաֆորումի բացմանը խաղաղություն և բարգավաճում է մաղթել Հայաստանին
 Չորեքշաբթի, 23 Մայիսի 2018 12:03
Դարիգա Նազարբաևան 15-րդ  Եվրասիական մեդիաֆորումի բացմանը խաղաղություն և բարգավաճում է մաղթել Հայաստանին

Արմինֆո. Մեդիաֆորումի կազմկոմիտեի նախագահ Դարիգա Նազարբաևան Ալմաթիում Եվրասիական 15-րդ մեդիաֆորումի բացմանը համաժողովի ստեղծման նախաձեռնողներից մեկին` Արմեն Սարգսյանին, շնորհավորել է Հայաստաի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և խաղաղություն ու բարգավաճում է մաղթել Հայաստանին:

>>>
Ղազախստանում կաշառք վերցնելու մասին կարելի է հայտնել  WhatsApp- ի միջոցով
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018 15:21
Ղազախստանում կաշառք վերցնելու մասին կարելի է հայտնել  WhatsApp- ի միջոցով

Արմինֆո. Ղազախները կոչ են անում կոռուպցիայի դեմ պայքարում չմնալ պասիվ վիճակում: Կոռուպցիայի փաստերի մասին քաղաքացիները կարող հայտնել WhatsApp-ի միջոցով:

>>>
Նազարբաևն առաջարկեց վերլուծել ԵԱՏՄ խոչընդոտները
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 19:20
Նազարբաևն առաջարկեց վերլուծել ԵԱՏՄ խոչընդոտները

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում բարձրացրել է կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր, հաղորդում է «Ղազինֆորմ» -ի թղթակիցը:

>>>
Արդյո՞ք Ալակոլը պատրաստ է դառնալ ամենա մասսայական հանգստավայրը Ղազախստանում
 Ուրբաթ, 11 Մայիսի 2018 17:13
Արդյո՞ք Ալակոլը պատրաստ է դառնալ ամենա  մասսայական հանգստավայրը Ղազախստանում

Արմինֆո. Մայիսի 9-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը աշխատանքային այցով եղավ Ալմաթի շրջանում: Պետության ղեկավարը ժամանեց Ուշարալ քաղաք, որտեղ նա ծանոթացավ նոր օդանավակայանի գործառնությանը և փոքր ավիացիայի զարգացման հեռանկարներին մարզում, դիտեց երկաթուղային կայարանի նոր շենքը Ալակոլի շրջանի Աքշի գյուղում:

>>>
Նազարբաևը բացեց թե ինչ էր ուզում իրենից իմանալ ԱՄՆ նախագահը
 Ուրբաթ, 11 Մայիսի 2018 16:55
Նազարբաևը բացեց թե ինչ էր ուզում իրենից իմանալ ԱՄՆ նախագահը

Արմինֆո.Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ինչ է իրեն հարցրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, գրում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը:

>>>
Աստանայի տնտեսական համաժողովը կհավաքի առաջատար գլոբալ ղեկավարներին
 Հինգշաբթի, 10 Մայիսի 2018 16:40
Աստանայի տնտեսական համաժողովը կհավաքի առաջատար գլոբալ ղեկավարներին

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքն սպասում է գլոբալ համաշխարհային ղեկավարների, միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գիտնականների, արվեստագետների, քննարկելու համար գլոբալ մարտահրավերներին վերաբերվող հարցեր, որոնք արդիական են ամբողջ մարդկության համար: 2018 թվականի մայիսի 17-ից 19-ը տեղի կունենա Աստանայի տասնմեկերորդ  տնտեսական համաժողովը:

>>>
Պուտինը Նազարբաևի մասին. Նա չի վախենում իր կողքին նշանակել ուժեղ մարդկանց
 Հինգշաբթի, 10 Մայիսի 2018 14:40
Պուտինը Նազարբաևի մասին. Նա չի վախենում իր կողքին նշանակել ուժեղ մարդկանց

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահի Հեռառադիոհամալիրի գլխավոր տնօրեն Էռլան Բեկխոժինի հետ հարցազրույցում պատմել է Նուրսուլթան Նազարբաևի`քաղաքական գործչի առանձնահատկությունների մասին:

>>>
Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
 Չորեքշաբթի, 9 Մայիսի 2018 17:27
Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Արմինֆո.Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

>>>
Global Challenges Summit 2018-ը կլինի համաշխարհային մարտահրավերների գագաթնաժողով
 Երեթշաբթի, 8 Մայիսի 2018 18:10
Global Challenges Summit 2018-ը կլինի համաշխարհային մարտահրավերների գագաթնաժողով

Արմինֆո. Այս տարվա մայիսի 17-19-ին տեղի կունենա Աստանայի 9-րդ տնտեսական ֆորումը: Ազգային տնտեսության նախարար Թիմուր Սուլեյմանովի խոսքերով, այս տարի ֆորումն անցկացվում է փոփոխված ձևաչափով և կդառնա գլոբալ մարտահրավերների գագաթաժողով:

>>>

Նորություններ