Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը` «Ժառանգություն», ԲՀԿ,
ՀԱԿ, ՀՅԴ խմբակցություններն, ստորագրահավաք են սկսել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու
համար, որի ընթացքում պետք է քննարկվի երկում առկա իրավիճակը` Արցախյան պատերազմի
վետերանների և ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակումների լույսի
ներքո:
ԱԺ ոչ իշխանական պատգամավորները բոյկոտել են
կառավարության նախաձեռնած խորհրդարանի արտահերթ նիստը: Սակայն նրանց հաջողվել է
խորհրդարանական մեծամասնությանն` ի դեմս ՀՀԿ, ընդունել հայտարարություն տեղի
ունեցած միջադեպերի վերաբերյալ:
Հիշեցնենք,
որ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ
ներկայացուցիչներն այդ միջադեպի համար մեղադրել են երկրի իշխանություններին:
Ոստիկանության Երևանի վարչության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները բերման են
ենթարկել 1973 թվականին ծնված Արշակ Սվազյանին` Մանուկյանի նկատմամբ հարձակում
գործելու կասկածանքով: