ՙԴեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Այցի կապակցությամբ ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:
Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու , որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից և քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել հայոց ցեղասպանությունը, այն Ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա՚,-ասվում է ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական և երիտասարդական միությունների տարածած հայտարարության մեջ: