Հայաստանում Ֆրանսիական համալսարանն աշխատանքի շուկայում
հայտնի է իր շրջանավարտների բարձր պահանջարկով, ամեն տարի լավագույն մասնագետներ
պատրաստելով իրավոնքի, կառավարման և մարկետինգի ոլորտներում: Առ
այսօր համալսարանն ունի ավելի քան 1500 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ն
աշխատում է Հայաստանում իրենց մասնագիտությանը համարժեք և միայն 6-7%-ն է սովորում կամ աշխատում արտասահմանում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի
Հասարակայնության հետ կապերի բաժնից, դեկտեմբերի 5-ին` ժամը 18:30-ին, Գ.
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանում
ֆրանսիական համալսարանի 2013-2014 ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման
հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում կտրամադրվեն նաև Հայկական
Բարեգործական Ընդհանուր Միության գերազանցության կրթաթոշակներ համալսարանի 23
ուսանողներին: ՀԲԸՄ-ն ամեն տարի գերազանցության կրթաթոշակներ է շնորհում
համալսարանի լավագույն ուսանողներին:
ՀՖՀՀ
2013-2014թ. շրջանավարտների
դիպլոմների շնորհման արարողության հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, որն
արդեն երկար տարիներ համագործակցում է համալսարանի հետ կադրերի պատրաստման գործում: Բանկը նաև նորաբաց «Բանկային գործ և
ապահովագրություն» մասնագիտացմամբ
բակալավրիատի բացառիկ հովանավորն է: Ամեն տարի բանկում իրենց արտադրական
պրակտիկան են անցնում համալսարանի բազմաթիվ ուսանողներ, իսկ մասնագիտական բարձր
ունակություններ ցուցաբերած շատ շրջանավարտներ արդեն համալրել են բանկի
աշխատակիցների շարքերը:
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում ֆրանսիական
համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳ նախարար
Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն,
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի
գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, Հայկական Բարեգործական
Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգէն Եագուպեանը,
պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ,
շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:
Նշենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը
միջպետական բուհ է` հիմնադրված Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից,
2001 թվականին: ՀՖՀՀ-ն միաժամանակ շնորհում է հայկական և ֆրանսիական Licence/Բակալավրի և Master/Մագիստրոսի պետական
դիպլոմներ:
Հիշեցնենք,
որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում գործոմ է 1995 թվականից: 2006 թվականի
սեպտեմբերին բանկի մեծամասնական բաժնետերերը դարձան եվրոպական Credit Agricole S.A.բանկը, որի մասնաբաժինը բանկի
կապիտալու կազմում է 15.56% և SJSC
Sacam International-ը
(Credit Agricole S.A.խմբի անդամ)` 12.44%: