Սևծովյան տնտեսական
համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 12-ին Երևան կժամանի
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին հաղորդում է թուրքական
Todays'Zaman գործակալությունը: Իր այդ մտադրության մասին նախարարը հայտարարել էր Կիևում:
Ըստ նրա, նա ընդունել է հայկական
կողմի հրավերը, խորհրդակցելով վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
Նշենք, որ Թուրքիայի և
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը հրավիրվել
էին Երևան, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: