Արտառոց ոչինչ պետք չէ ակնկալել
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան այցից: Դեկտեմբերի 10-ին
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել չգրանցված «Հայոց համազգային
շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Դավութօղլուն
կգա ու կգնա, իսկ կյանքը կշարունակվի», - ընդգծել է նա: Ընդ որում Զուրաբյանը
համոզմունք է հայտնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանը կապրի իր հարևանների հետ
հաշտության և համաձայնության պայմաններում:
Մեկնաբանելով
փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, ով Դավութօղլուին խորհուրդ
էր տվել այցելել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, Զուրաբյանը նշել է, որ նման
հայտարարություններով պետք է հանդես գան մարդիկ, ովքեր իշխանությունը չեն
ներկայացնում: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը տեղին չէր: Մենք չպետք է
ընթանանք այդ ուղիով», - եզրափակել է քաղաքական գործիչը:
Դեկտեմբերի
12-ին Երևանում կկայանա ՍՏՀԿ նիստ, որին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն: Ադրբեջանը ներկայացված կլինի ԱԳՆ բաժնի վարիչի մակարդակով: