Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝ առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում և հիմնավոր մտահոգություններ ունեցողներից շատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որևէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել և վերածվում են միֆերի: Այս տարիներին միֆերն այնքան շատ էին և այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաև հեղինակները: Մի քանիսը դեռևս շրջանառվում են և այսօր կառաձնացնեմ մի մասը:
Միֆ 1
Ամուլսարի ծրագիրը
անխուսափելիորեն կաղտոտի
ամեն ինչ:
Ընկերությունը լռում
է ռիսկերի
մասին:
Իրականություն.
ճիշտ
նախագծված
և
իրականացվող
ոչ
մի
ժամանակակից
ծրագիր
չի
բերում
<<անխուսափելի
աղտոտման>>:
Այսօր
հանքի
շինարարություն
է
թույլատրվել
Մեծ Բրիտանիայում
ազգային
պարկի
տարածքում:
Օրինակները
շատ
են:
Հանքերը
հնարավոր
է
շահագործել
այնպես,
որ
աղտոտիչները
չարտահոսեն
բնական
միջավայր
և
Ամուլսարը
հենց
այդպես
է
նախագծված:
Անշուշտ,
հանքային
ծրագրերը
զբաղեցնում
են
մեծ
բնական
տարածք
և
այդ
առումով
ազդեցությունը
մեծ
է,
ինչպես
և
ցանկացած
այլ
համարժեք
մասշտաբի,
օրինակ՝
լայնածավալ
քաղաքաշինական
ծրագրի
դեպքում:
Նույնիսկ
առաջին
հայացքից
այնպիսի
<<անվնաս>>
ծրագրերը,
ինչպես
դահուկային
կամ
ծովափնյա
հանգստավայրը
և
կամ
մեծ
գյուղատնտեսական
ծրագրերն
են,
զգալի
ազդեցություն
ունեն
բնական
լանդշաֆտի
և
կենսաբազմազանության
վրա
և
սխալ
իրականացման
դեպքում
կարող
են
աղտոտման,
հողի
և
ջրի
դեգրադացիայի
պատճառ
դառնալ:
Լուծումը՝
բնապահպանական
ազդեցության
տարածքը
հնարավորինս
նվազեցնելը,
ապահով
ժամանակակից
տեխնոլոգիաների
միջոցով
աղտոտումը
կանխելն
ու
հանքերի
դեպքում՝
պատշաճ
փակումն
ու
ռեաբիլիտացիան
է:
Եթե
այսօր
դա
հնարավոր
է
աշխարհի
հարյուրավոր
հանքերում,
ապա
հնարավոր
է
նաև
Հայաստանում:
Այժմ, Ընկերության <<լռության>> մասին:
Միայն
ազդեցությունների
գնահատումը
Ամուլսարի
Բնապահպանական
և
սոցիալական
ազդեցությունների
գնահատման
մեջ
մոտ
500 էջ
է:
Կարող
եմ
միանշանակ
պնդել,
որ
սա
հնարավոր
ռիսկերը
բացահայտելու,
գնահատելու
և
մեղմացման
միջոցառումներ
առաջարկելու
Հայաստանի
համար
աննախադեպ
ծավալի
աշխատանք
է:
Մենք
պատրաստ
ենք
մեղմացման
միջոցառումների
շուրջ
քննարկմանը,
սակայն
շատ
կցանկանայի,
որ
քննարկումը
չսկսվի <<ընկերությունը
լռում
է...>> արտահայտությամբ,
որն
անտեսում
է
մի
քանի
տասնյակ
բարձրակարգ
գիտնականների
և
մասնագետների
մանրակրկիտ
աշխատանքը
և
հազիվ
թե
կարող
է
պրոֆեսիոնալ
քննարկման
սկիզբ
լինել:
Միֆ 2 Հանքը
կաղտոտի Սևանա
լիճը: Այն
գտնվում է
Սևանի ջրհվաք
ավազանում, հետևաբար
շահագործումը հակասում
է օրենքին:
Իրականություն.
հանքը
չի
աղտողտի
Սևանը,
և
Ծրագիրը
չի
հակասում
Սևանա
լճի
մասին
օրենքին:
Հանքաքարի
վերամշակման
կայանը
գտնվելու
է
Սևանա
լճի
անմիջական
ազդեցության
գոտուց
դուրս,
ինչպես
օրենքն
է
պահանջում:
Կառավարության
համապատասխան
որոշումներով
(2012-2013թթ.)
անմիջական
ազդեցության
գոտին
ընդարձակվեց,
և
ընկերությունը
ստիպված
եղավ
տեղափոխել
կույտային
տարրալվացման
հրապարակի
նախկինում
նախագծված
և
թույլատրված
տեղադիրքը:
Այսպիսով,
նախորդ
տեղադիրքերը
համապատասխանել
են
օրենքին
և
անվտանգության
չափանիշներին,
սակայն
օրենքում
կատարված
փոփոխությունների
հետևանքով
ընկերությունը
վերափոխել
է
նախագիծը:
Բնապահպանական
տեսանկյունից
կույտային
տարրալվացման
հրապարակը,
դատարկ
ապարների
լցակույտը
և
բացահանքերը
նախագծված
են
այնպես,
որ
բացառվի
աղտոտիչների
արտահոսքը
բնական
միջավայր:
Այսպիսով,
ոչ
միայն
Սևանա
լիճը,
այլև
բոլոր
շրջակա
բնական
ընկալիչները՝
հողը,
ջուրը
(այդ
թվում,
Արփան
և
Որոտանը)
և
օդը
խիստ
պաշտպանված
կլինեն:
Անկեղծ
ասած,
որպես
մասնագետ,
կարծում
եմ,
Սևանը
առօրյա
շարունակական
աղտոտումից
պաշտպանության
կարիք
ունի:
Միֆերը,
որ
համաշխարհային
կարգի
ժամանակակից
հանքի
շահագործումը
(այն
էլ
շրջանառու
ցիկլով
և
40 կմ
հեռավորության
վրա)
կաղտոտի
Սևանը,
շեղում
են
Սևանի
իրական
խնդիրների
վերաբերյալ
քննարկման
հնարավրությունից:
Միֆ 3 Ցիանիդը
անխուսափելիորեն կտարածվի
ողջ շրջակայքում,
կմնա տասնամյակներ
և կթունավորի
ամեն ինչ:
Ցիանիդն արգելված
է զարգացած
աշխարհում:
Իրականություն.
այն
չի
տարածվի
շրջակայքում,
քանի
որ
ենթակառուցվածքների
նախագծումը
ապահովում
է
պատշաճ
կառավարում
և
այն
արգելված
չէ
<<զարգացած
աշխարհում>>:
Ի
դեպ,
համառոտ
տեղեկանք,
որ
կհաստատի
ցանկացած
քիմիկոս.
ցիանիդը
չունի
երկարարաժամկետ
ազդեցություն,
քանի
որ
այն
շատ
ռեակտիվ,
անկայուն
միացություն
է
և
բաց
միջավայրում
օդի
և
արևի
լույսի
հետ
փոխազդեցության
ժամանակ
կարճ
ժամանակում
վերածվում
է
այլ՝
անվնաս
քիմիական
միացությունների:
Բազմիցս
և
տարբեր
առիթներով
պատմել
ենք,
թե
ինչպես
է
օգտագործվում
ցիանիդը
ոսկու
կորզման
մեջ:
Ուզում
եմ
պարզապես
ամփոփել.
ցիանիդը
իսկապես
թունավոր
քիմիական
նյութ
է,
որն
օգատգործվում
է
ոչ
միայն
հանքարդյունաբերության
մեջ
այլև
շատ
այլ
ճյուղերում,
ինչպես
օրինակ
դեղագործությունն
ու
կոսմետիկայի
արտադրությունը:
Այո,
անփույթ
կառավարման
դեպքում,
այն
կարող
է
վնաս
հասցնել:
Սխալ
վարվելու
դեպքում
ամնիջական
վնասի
ռիսկը
առաջին
հերթին
ցիանիդի
հետ
աշխատող
անձնակազմին
է
վերաբերում
իսկ
բնական
միջավայրում
ցիանիդը
երկար
չի
մնում:
Ինչպես
և
ցանկացած
այլ
արդյունաբերության
մեջ
կիրառվող
այլ
քիմիական
նյութերի
դեպքում,
անվտանգության
երաշխավորը
տեխնոլոգիան
է,
անվտանգության
կանոնները
և
ենթակառուցվածքների
պատշաճ
կառավարումը:
Ցիանիդը
կիրառվում
է
աշխարհի
հարյուրավոր
հանքերում,
ներառյալ՝
Հյուսիսային
և
Հարավային
Ամերիկայում,
Եվրոպայում
և
այլուր:
Տեխնոլոգիաների
զարգացմանը
զուգահեռ
զարգանում
են
նաև
անվտանգությանն
ուղղված
միջոցառումները,
որոնք
և
կիրառվելու
են
Ամուլսարում:
Միֆ 4 Ամուլսարի
հանքաքարը սուլֆիդային
է. այն
անխուսափելիորեն իր
շուրջն ամեն
ինչ կենթարկի
թթվային աղտոտման:
Ընկերությունը լռում
է այդ մասին:
Իրականություն.
նախ՝
Ամուլսարի
հանքաքարը
սուլֆիդային
չէ,
այն
օքսիդային
է:
Հանքաքարն
ինքնին
թթվային
չէ:
Ընդամենը
մի
քանի
րոպեում
կարելի
է
ստուգել
այս
առցանց
մատչելի
փաստը՝
հրապարակային
հայտարարություն
անելուց
առաջ:
Ինչ
վերաբերում
է
թթվային
ապարների
դրենաժի
հավանականությանը,
թեև
հանքաքարը
սուլֆիդային
չէ,
սակայն
դատարկ
ապարների
հանքայնացված
պիրիտներում
բնականից
առկա
է
որոշակի,
համեմատաբար
փոքր
քանակությամբ
ծծումբ:
Թեև
դատարկ
ապարների
լցակույտում
ծծմբի
կոնցենտրացիան
բարձր
չէ,
այն
ամեն
դեպքում
կառավարվելու
է:
Գրեթե
ցանկացած
հանքավայր
այս
կամ
այն
չափով
ունի
այս
խնդիրը,
և
տարիների
ընթացքում
մշակվել
են
մի
շարք
արդյունավետ
կառավարման
միջոցներ: Նախորդ
հարց
ու
պատասխանում
բացատրել
ենք,
թե
կառավարման
ինչ
միջոցառումներ
են
իրականացվելու
Ամուլսարում:
Ամփոփելով
ասեմ,
որ
թթվային
ապարներ
առաջացնող
նյութ
առկա
է
փոքր
քանակությամբ
և
դա
կառավարելի
է,
ինչպես
և
աշխարհի
հարյուրավոր
հանքերում:
Հետևաբար՝
ոչ,
թթվային
աղտոտում
տեղի
չի
ունենա:
Հետաքրքիր
է,
որ
վերջին
5 տարիների
ընթացքում
լսել
եմ
հանրային
հարթակում
քննարկվող
երևակայական
ամեն
տեսակի
խնդիր,
և
միայն
վերջին
ամիսներին
թթվային
ապարների
դրենաժի
մասին
հարցը
բարձրացվեց
այն
պնդմամբ,
որ
Ընկերությունը
թաքցնում
էր
այս
<<օրհասական>>
խնդիրը:
Մինչդեռ
հարցը
մանրակրկիտ
ներկայացված
է
ինպես
Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես
էլ՝
ԲՍԱԳ-ում: Հարցին
անդրադարձել
ենք
նաև
Ամուլսարի
մասին
փաստագրական
ֆիլմում
2013-ին:
Այնպես
որ,
տեղեկատվությունը
միշտ
էլ
հրապարակայնորեն
մատչելի
էր:
Որոշ
կոնկրետ
հարցերի
պատասխաններ,
այն
է՝
ինչպես
են
իրականացվել
թթվայնության
թեստերը,
կառավարման
միջոցառումների
վերաբերյալ
այլ
մանրամասներ
հասանելի
են
ԲՍԱԳ-ում: Գնահատելի
կլիներ,
եթե
հետաքրքրություն
ցուցաբերողները
ժամանակ
հատկացնեին
ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը
կարդալու
համար:
Միֆ 5
Հանքը անխուսափելիորեն
կոչնչացնի բուսական
և կենդանական
աշխարհը ողջ
շրջակայքում, Ընկերությունը
ոչինչ չի
ասում կենսաբազմազանության
խնդիրների մասին:
Իրականություն.
կրկին,
կարող
եմ
փաստել,
որ
վերջին
7 տարվա
ընթացքում
ընկերությունը
տեղական
և
միջազգային
փորձագետների
հետ իրականացրել
է
աննախադեպ
ծավալի
աշխատանք
կենսաբազմազանության
վերաբերյալ
բազային
տվյալներ
հավաքագրելու
նպատակով՝
ծախսելով
մի
քանի
հարյուր
հազար
դոլար:
ԲՍԱԳ-ում մոտ
100 էջ
նվիրված
է
կենսաբազմազանության
վրա
ազդեցությանը:
Եվս
100 էջ
նկարագրում
է
կենսաբազմազանության
կառավարման
և
գործողությունների
՝
մի
քանի
միլիոն
դոլար
արժողության
ծրագրեր,
որոնք
կոչված
են
ապահովելու
կենսաբազմազանության
պահպանությունը,
ազդեցության
մեղմացումը
և
հատուցումը՝
<<հաշվեկշռի
ոչ
մի
կորուստ>>
սկզբունքով:
Դժվարությամբ
կարող
եմ
որևէ
այլ
ոլորտ
նշել,
որտեղ
նման
ծավալի
բնապահպանական
միջոցառումներ
նախատեսված
լինեն:
Անկասկած,
հանքի
ենթակառուցվածքները
զբաղեցնելու
են
որոշ
տեսակների
կենսամիջավայրը,
ինչպես
ցանկացած
լայնածավալ
ենթակառուցվածքային
նախագիծ՝
այդ
թվում
նաև
գյուղատնտեսական:
Պատշաճ
կառավարման
դեպքում
հնարավոր
է
ապահովել
հազվագյուտ
տեսակների
կենսունակ
պոպուլյացիաների
պահպանություն,
և
Ամուլսարի
ծրագիրը
այդպես
է
նախագծվում:
Միայն
մեկ
բուսատեսակի
պահպանման
համար
Ընկերությունը
հատկացրել
է
շուրջ
700,000 ԱՄՆ
դոլար:
Կարծում
եմ,
որ
դա
նկարագրում
է
մեր
մոտեցման
բծախնդրությունը:
Միֆ 6. Ջերմուկի
հանքային աղբյուրները
կոչնչանան:
Իրականություն.
Ոչ,
նման
բան
տեղի
չի
ունենա:
Մենք
ծախսել
ենք
հարյուր
հազարավոր
դոլարներ
և
տարիներ,
բոլոր
անհրաժեշտ
ուսումնասիրությունները
կատարելու
համար,
որպեսզի
պարզենք
արդյո՞ք
հանքը
որևէ
ազդեցություն
կունենա
Ջերմուկի
ջրերի
վրա:
Թե
ինչու
Ջերմուկի
աղբյուրների
վրա
ազդեցություն
չի
լինի
համառոտ
նկարագրել
ենք
վերջերս
հրապարակված
հարց-պատասխանում:
Մանրամասները՝
այդ
թվում,
մոդելավորման,
թեստերի,
գիտական
մեթոդների
վերաբերյալ
ինֆորմացիան,
հասանելի
են
ԲՍԱԳ-ում: Կցանկանայի
իմանալ,
թե
որքա՞ն
ռեսուրս
և
ժամանակ
է
ներդրվել
այն
հետազոտության
մեջ,
որն
<<ապացուցում
է>>,
որ
Ջերմուկի
ջրերը
ազդեցություն
են
կրելու:.
Որտե՞ղ
է
հնարավոր
ծանոթանալ
գիտական
աշխատանքներին
և
կիրառված
մեթոդներին:
Իհարկե,
մտադրություն
չունեմ
անտեսելու
լիովին
հասկանալի
էմոցիոնալ
ընկալումը.
մենք
միշտ
պատրաստ
ենք
անդրադառնալ
բոլոր
հարցերին:
Այնուամենայնիվ,
կարծում
եմ,
որ
«Ջերմուկի
ջրերը
կոչնչանան»
բնույթի
հայտարարությունները,
որոնք
չունեն
որևէ
գիտական
հիմնավորում,
անլրջացնում
են
բանավեճը:
Երբ
Ընկերությունը
ասում
է,
որ
Ծրագիրը
ազդեցություն
չի
ունենա
Ջերմուկի
ջրերի
վրա,
այդ
հայտարարությունը
հիմնավորված
է
անկախ
հետազոտություններով,
ոչ
թե
էմոցիաներով:
Եվ
բոլորիս
համար
շահեկան
կլինի,
եթե
այս
սկզբունքը
կիրառենք
ցանկացած
բանավեճում,
և
ոչ
միայն
Ամուլսարի
դեպքում:
Միֆ 7 Հանքը
չի կարող
լինել շահութաբեր՝
1 տոննա հանքաքարում
1 գրամից պակաս
ոսկու պարունակությամբ:
Զարգացած երկրներում
նման հանքեր
չեն գործում:
Իրականություն.
զարմանալիորեն,
այս
տարիների
ընթացքում
լսել
ենք
հակասական
մեղադրանքներ,
երբեմն՝
նույն
մարդկանցից,
մեկ՝
որ
ընկերությունը
գերշահույթ
է
ստանալու,
մեկ
էլ՝
որ
հանքը
չի
կարող
լինել
շահութաբեր:
Ոչ
մեկը,
ոչ
մյուսը
ճիշտ
չէ:
Աշխարհում
կան
բազմաթիվ
հանքեր՝
տոննայում
1 գրամից
պակաս
ոսկու
պարունակությամբ: Օրինակ՝
Cripple
Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle
Gold ծրագիրը
Կանադայում,
և
այլն:
Ավելին,
ամբողջ
աշխարհում
այսօր
ոսկու
միջին
պարունակությունը
տոննայում
կազմում
է
մոտ 0.8 գրամ,
և
բարձր
պարունակությամբ
հանքերը
շատ
հազվադեպ
են:
Սակայն,
ընկերությունը
գերշահույթ
չի
ունենալու,
ինչպես
շատերը
պնդում
են:
Հատկապես
երբ
խոսքը
մեծ
կապիտալ
ներդրում
պահանջող
նոր
ծրագրի
մասին
է:
Ըստ
Հանքարդյունաբերության
և
մետաղների
միջազգային
խորհրդի (ICMM)
զեկույցի՝
աշխարհում
հանքային
արտադրության
արժեքի
ավելի
քան
70%-ը
կազմում
են
հիմնականում
երկրի
ներսում
ծախսվող
գործառնական
և
կապիտալ
ծախսերն
ու
աշխատավարձերը:
Այսպիսով՝
բաժնետերերի
շահույթը
և
երկրի
օգուտները
բավական
հավասարակշռված
են:
Դա
վերաբերում
է
նաև
Ամուլսարին:
Միֆ 8. Ամենը
դավադրություն է,
սկսած Ընկերության
ղեկավարության կազմից
մինչև ընկերության
գրանցման վայրը
և բաժնետոմսերի
արժեքը:
Իրականություն
գրող
Դեն
Բրաունը
ասում
է.
«Բոլորը
սիրում
են
դավադրությունների
տեսություններ».
ի վերջո,
դրանք
ավելի
հետաքրքիր
են,
քան
փաստերը:
Բանն
այն
է,
երբեմն
դավադրության
տեսաբանները
սկսում
են
խեղաթյուրել
փաստերը,
որպեսզի
դրանք
համապատասխանեցնեն
իրենց
տեսություններին:
Օրինակ՝
2013-ին
Լիդիանի
տնօրենների
խորհրդի
անդամներից
մեկը
խորհրդում
ընգրկվելուց
ընդամենը
մի
քանի
ամիս
անց
հեռացավ
խորհրդից՝
պետական
պաշտոն
ստանձնելու
կապակցությամբ:
Այնպես
որ,
նա
ընկերությանը
որևէ
առնչություն
չունի
արդեն
2 տարի:
Բայց
մինչ
օրս
հայկական
մեդիայում
նա
հաճախ
հիշատակվում
է
որպես
խորհրդի
անդամ
և
այս
«փաստի»
շուրջ
դավադրության
տեսություններ
են
կառուցվում:
Մինչդեռ,
մի
քանի
վայրկյան
է
պահանջվում
Ընկերության
կայքից
տնօրենների
խորհրդի
անդամների
ցանկին
ծանոթանալու
համար:
Լիդիանը
ցուցակված
ընկերություն
է,
և
ցանկացած
տեղեկատվություն
խորհրդի
կամ
ղեկավար
կազմի,
ֆինանսական
հաշվետվությունների
և
խոշոր
բաժնետերերի
մասին
հրապարակայնորեն
մատչելի
է:
Սա
նաև
վերաբերում
է
բաժնետոմսերի
գնի
տատանմանը
և
տատանումների
պատճառների
մասին
ֆինանսական
վերլուծություններին:
Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում»,
ապա
դա
Հայաստանին
հարկ
չվճարելու
և
«թաքնվելու»
համար
է
արվում:
Իրականությունը
ավելի
պարզ
է:
Լիդիանը
Ջերսիում
ռեզիդենտ
կազմակերպություն
է,
որի
բաժնետոմսերը
վաճառվում
են
Տորոնտոյի
ֆոնդային
բորսայում:
Լիդիանը
գրանցված
է
և
վերահսկվում
է
Ջերսիի
Ֆինանսական
ծառայությունների
հանձնաժողովի
կողմից,
որի
տեղեկատվությունը
բաց
է
հանրության
համար:
Լիդիանի
վրա
տարածվում
են
նաև
Տորոնտոյի
ֆոնդային
բորսայի
և
Օնտարիաոյի
արժեթղթերի
հանձժաժողովի
կանոններն
ու
օրենքները:
Երկու
դեպքում
էլ
պահանջվում
է
տեղեկատվության
մատչելիություն: Ջերսին
հարմար
է
շատ
ընկերությունների
համար,
քանի
որ
առաջարկում
է
այլ
երկրների,
օրինակ
Մեծ
Բրիտանիայի
կամ
ԱՄՆ-ի համեմատ
ավելի
պարզեցված
հարկային
ռեժիմ:
Սա
որևէ
առնչություն
չունի
Ամուլսարից
ակնկալվող
եկամուտից
Հայաստանին
վճարվող
հարկերին:
Հանքի
շահագործման
իրավունքը
Լիդիանի
դուստր
ընկերություն
Գեոթիմ
ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան
կազմակերպություն
է
և
բոլոր
հարկերը
և
ռոյալթիները
վճարվելու
են
հայաստանյան
օրենսդրության
համապատասխան,
անկախ
այն
բանից,
թե
որտեղ
է
տեղակայված
Լիդիանը:
Ավելին՝
հայաստանյան
օրենսդրության
համապատասխան
Հայաստանում
աշխատող
ընկերության
արտերկրացի
աշխատակիցները
նույնպես
հարկ
են
վճարում:
Ամուլսարը
դեռևս
չի
շահագործվում
իսկ
Գեոթիմն
արդեն
առաջին
200 հարկատուներից
է:
Կարծում
եմ,
սա
խոսուն
փաստ
է:
Հանքի
շահագործման
ժամանակ
ակնկալում
ենք
լինել
առաջին
5 հարկատուների
ցանկում:
Կոնֆուցիոսին
վերաձևեակերպելով.
մութ
սենյակում
սև
կատու
փնտրելը,
երբ
այն
այնտեղ
չէ,
ջանքերի
վատնում
է:
Հատկապես,
երբ
սև
կատուները
շատ
են
լուսավոր
սենյակներում,
և
բոլորիս
ձեռնտու
է
կենտրոնանալ
դրանց
վրա:
Որպես
ամփոփում.
Էմոցիաները
հասկանալի
են:
Հայաստանն
իմ
երկիրն
է,
և
ես
հաճախ
էմոցիոնալ
եմ
վերաբերվում
ամենատարբեր
խնդիրների:
Բայց
իմ
բնագավառը
գիտությունն
է,
և
ես
հարգում
եմ
փաստերը:
Մենք
պետք
է
կարողանանք
կառավարել
էմոցիաները
և
ունենալ
փաստերի
վրա
հիմնված
բովանդակային
քննարկում:
«Դուք
ստում
եք»,
«Ոչ,
Դուք
եք
ստում»
հարթության
վրա
բանավեճը
խնդիրների
լուծման
չի
կարող
բերել:
Եվ
սա
վերաբերում
է
ոչ
միայն
Ամուլսարին
և
ոչ
միայն
հանքարդյունաբերությանը:
Անձամբ
ես
կարծում
եմ,
որ
Հայաստանում
բնապահպանական
և
սոցիալական
կառավարման
ոլորտում
լուրջ
խնդիրներ
կան,
և
ոչ
միայն
հանքարդյունաբերության
մեջ:
Սկսած
օդի
որակի,
սննդի
անվտանգության,
հասարակական
տրանսպորտի
անվտանգության
հարցերից
մինչև
հանքային
և
այլ
ոլորտներ,
խնդիրներն
անվերջ
են:
Դրանց
լուծում
տալու
համար
պետք
է
կենտրոնանալ
փաստերի
վրա:
Միֆերը
խլում
են
բոլոր
կողմերի
ժամանակն
ու
ռեսուրսները:
Կարծում,
որ
մենք
բոլորս
վատնելու
հավելյալ
ժամանակ,
կամ
ռեսուրսներ
չունենք
և
չենք
կարող
մեզ
նման
շռայլություն
թույլ
տալ: