Հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստներին թույլ չեն տվել ներկա գտնվել Երևանի ավագանու խորհրդի բաց նիստին: Այսօր այդ առնչությամբ քաղաքապետարանի շենքի մոտ ընթացել է բողոքի ակցիա, որի ընթացքում երկու ակտիվիստի բերման են ենթարկել ոստիկանություն:
Չնայած այն հանգամանքին, որ ավագանու խորհրդի նիստն անցկացվում է բաց ռեժիմով, ոչ ակտիվիստներին, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին, պատճառաբանելով դահլիճում տեղ չլինելը, ինչպես նաև քաղաքապետի կամ Խորհրդի խմբայկցության հրավերի բացակայությունը:
Քաղաքապետարանի շենքն օղակած ոստիկանները պահանջում են, որպեսզի ակտիվիստները հեռանան շենքի մուտքի մոտից, չնստեն աստիճաններին, քանի որ դրանով խոչընդոտում են քաղաքապետարանի աշխատակիցների տեղաշարժին: Ուժ կիրառելով` ոստիկաններն ակտիվիստներին իջեցրել են աստիճաններից, իսկ երկու ակտիվիստի` Դվին Իսանցյանին և Վահագն Մինասյանին բերման են ենթարկել: