Իսրայելցի կին արձակագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիր Օրա Ախիմեյրան Հայոց ցեղասպանության մասին գիրք է պատրաստում հրատարակության:
«Refuge and rest» («Ապաստան և հանգստություն») անվանումը կրող գիրքը լույս կտեսնի արդեն այս տարի: Դա պատմություն է հուզումնալից պատմության բարդություններից ապաստան և անդորր որոնող մարդկանց մասին: Ես, առաջին հերթին, փորձել եմ նկարագրել 1915 թվականի Ցեղասպանության ընթացքում տուժած հայ կանանց ճակատագիրը: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-իսրայելական հարաբերություններին` 100 տարի առաջ և այսօր», - ԱրմԻնֆո-ին հաղորդել է հեղինակը:
Գրքում, որը լույս կտեսնի եբրայերեն, հեղինակի ասելով, զուգահեռներ են անցկացվում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Երկու ժողովուրդների ընդհանուր ողբերգական ճակատագիր:
«Կարծում եմ, որ ընթերցելով իմ գիրքը, մարդկանց շրջանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության զգացում կառաջանա, գոնե` բարոյական տեսանկյունից: Դա կլիլի ևս մեկ, թող որ փոքր, խթան` այդ չճանաչված փաստի ճանաչման համար մեր պայքարի հաջողության համար», - նշել է գրքի հեղինակը: