Ընդհուր առումով, հայկական ազգային սոֆտվեր-լաբորատորիայի մուլտիլաթերալ ներդրումային ծրագրի ստեղծման համար կպահանջվի շուրջ 10 մլն.դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ Հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքերով, ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի սոֆտվեր-ընկերությունների հետ` ներդրումներ ներգրավելու և լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ: Բանակցություններ են նախատեսվում նաև միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Ըստ Ենգիբարյանի, նոր կառույցը կնպաստի տարկան շուրջ 2 հազար բարձրակարգ մասնագետների պատրաստմանը:
Նա հիշեցրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի բազայի վրա կբացվի Հայկական ազգային ինժեներական լաբորատորիան, որը տարեկան կպատրաստի միջին հաշվով 1500 մասնագետների: Ծրագրի իրականացմանն ամերիկյան National Instruments կորպորացիան հատկացրել է 1.5 մլն. դոլար, ևս 350 հազ.դոլար կհատկացնի ՀՀ կառավարությունը, 650 հազ.դոլար` Ճարտարագիտական համալսարանը, իսկ մնացած միջոցները կհատկացնի USAID-ն:
Ենգիբարյանը պարզաբանել է, որ սոֆտվեր-լաբորատորիայի ստեղծման դեպքում մասնավոր ներդրումները կներգրավվեն մի քանի ընկերություններից: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ԾԱ մշակման ոլորտում գոյություն ունեն մի քանի ուղղություններ, և անգամ մեկ խոշոր ընկերությունն ի վիճակի չի լինի ծածկել բոլոր ծախսերը:
Նա ընդգծել է, որ վերոնշյալ լաբորատորնիաների ստեղծումը թույլ կտա լուծել կադրերի սակավության ապրոբլեմը, ինչն, ըստ Ենգիբարյանի, կմեծացնի ոլորտի զարգացման տեմպերը: Օրինակ, մինչև 2018 թվականը ոլորտում զբաղված մասնագետների թիվը ներկայիս 9.3 հազարի համեմատ կկրկնապատկվի: Նրա տվյալներով, 2013 թվականի փետրվարի վերջին Հայաստանի ՏՏ ոլորտում գործում էր 370 ընկերություն, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը կհասնի 1000-ի: 2012 թվականին ոլորտի պաշտոնական եկամուտները կազմել են 250 մլն.դոլար, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել 1 մլրդ.դոլարի: