Բաքուն պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության
դեմ: Ինչպես հաղորդում է «Թրենդը», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի
աշխատակազմի հասարակաքաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նրա ասելով, դրա
պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելն է: «Մաքսային
միությանը կամ նման այլ կառույցի Հայաստանի անդմակացումը հնարավոր է միայն
օկուպացված ադրբեջանական տարածքների ազատումից հետո», - ասել է Հասանովը: