«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում կազմակերպել
էր ավանդական բարեգործական աճուրդ, և այս անգամ` «Խաղողը կյանք է» կարգախոսով, որի ընթացքում որպես լոտ ներկայացվել էին կոնյակի, գինիների, շամպայնի ընտիր տեսակներ: Աճուրդից ստացված միջոցներն «Ամերիա» ընկերությունների խումբն ավանդաբար կրկնապատկել է, ինչի արդյունքում 17 ծանր հիվանդ երեխաների
բուժմանը կուղղորդվի 61 մլն դրամ:
Աճուրդում
ներկայացվել են էլիտար նմուշների 20 լոտեր, որոնք հատուկ են Հայաստան բերվել,
մասնավորապես, «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5 լիտր, Tignanello 2010թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի
Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ: Աճուրդի ընթացքում իրենց լավագույն խմիչքներն են ներկայայցրել «Արարատ կոնյակի գործարան» ՓԲԸ և
«Պեռնո Ռիկար Արմենիան», «Նոյ» կոնյակի, օղու, գինու կոմբինատը, «Արտեկսիմ» ՍՊԸ, «Արմանյակ Դելորդ» ՍՊԸ, «Շատո Արարատ Վինյարդ» ՓԲԸ, «Ավերս» ՓԲԸ, «Անդակո» ՓԲԸ և In Vino խանութը: Աճուրդի արդյունքում ամենաթանկարժեք լոտը եղել է 70 տարվա «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» կոնյակը, որի դիմաց գնորդը վճարել է 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, լոտերի վաճառքից «Ամերիա» ընկերությունների խմբին հաջողվել է հավաքել 27.1 մլն դրամ, ինչին ավելացել են նաև 3.473 մլն դրամի մասնավոր նվիրատվություններ: Դրա արդյունքում դեկտեմբերի 6-ին հավաքված
ընդհանուր գումարը կազմել է
30.573 մլն դրամ,
որն ավանդաբար կրկնապատկել է
«Ամերիա»
ընկերությունների խումբը`
գերազանցելով
61 մլն դրամը:
Հիշեցնենք,
որ
2010 թվականին աճուրդի շրջանակում հավաքվել էր 19 մլն դրամ, 2011 թվականին` 21 մլն դրամ, 2012 թվականին` 79 մլն դրամ:
«Այսօր մենք մասնակցում ենք այս միջոցառմանը, քանի որ այն նպատակաուղղված
է
ծանր հիվանդ երեխաների առողջության բարելավմանը:
Մեր ընկերությունն
արդեն վաղուց աջակցում է
մարդկանց կյանքի բարելավմանը»,
- նշել է
Riedel the wine glass company Ռուսաստանում և ԱՊՀ-ում վաճառքի գծով փոխնախագահ Ալեքսանդր Զորինը:
«Անտինիորի ընտանիքը, որ արդեն 600 տարի զբաղվում
է
գինեգործությամբ,
այս աճուրդում ներկայացրել է
երկու լոտ,
որոնք կապացուցեն մեր ընտանիքի գինիների կատարելությունը:
Մեզ համար մեծ պատիվ է իտալական
գինեգործության լավագույն ավանդույթները Հայաստանում ներկայացնելը` հանուն երեխաների կյանքի բարելավման», - ասել է Անտինիորի
ընտանիքի միջազգային փորձագետ-մենեջեր
Գվիդո Վանուկին:
Աճուրդում հավաքված և կրկնապատկված
գումարը կուղղորդվի քաղցկեղով,
հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:
Գումարը կփոխանցվի
«Նվիրիր կյանք»,
«Օգնենք հայ երեխաներին»,
«Երեխաներ առանց ցավի»
և
«Էխո»
ԲԸ,
որտեղ
գրանցված են բուժընթաց անցնող և
նյութական աջակցության կարիք զգացող
17 երեխաները:
Նախագծին մասնակցել ցանկացող բոլոր ֆիզիկական և
իրավաբանական անձինք կարող են դրամական միջոցներ փոխանցել
Ամերիաբանկի 1570036910764400 հաշվին:
Նշենք, որ «Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանի շուկայում առավել ագրեսիվ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է` բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Խմբի ընկերությունների կողմից տրամադրվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթը պլատֆորմ է ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի տարբեր սոցիալ-տնտեսական և գործարար հատվածների հաճախորդներին համալիր ֆինանսական աջակցության համար: Խմբի կազմում են Ամերիաբանկը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը և «Ամերիա Ասետ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունը: