Arminfo.info



 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2014

Մարիաննա Մկրտչյան

Գեորգի Կոլարով. Երկրորդ ղարաբաղյան պատերազմից խուսափել չի լինի

Գեորգի Կոլարով. Երկրորդ ղարաբաղյան պատերազմից խուսափել չի լինի

Պրն. Կոլարով, կարելի՞ է արդյոք զուգահեռ անցկացնել Բուլղարիայի և Մակեդոնիայի  անցյալի հարաբերությունների և Հայաստանի
ու
Արցախի
ներկայիս
հարաբերությունների
միջև:


 


1903 թ. օգոստոսի 2-ին ներկայիս Մակեդոնիայի և Հյուսիս-արևմտյան Հունաստանի տարածքում սկսվեց բուլղարացիների ամենախոշոր հակաօսմանական
ապստամբությունը,
որը
տևեց
3 ամիս
ու
ավարտվեց
անհաջողությամբ`թուրքական
բանակի
գերազանցության
պատճառով:
Այդ
ժամանակ
Բուլղարիայի
մի
մասը,
որն
արդեն
ազատ
էր,
չկարողացավ
օգնություն
ցուցաբերել
ապստամբողներին:
Այդ
գործոնը,
ապստամբությանը
հաջորդած
Բալկանյան
պատերազմները,
ինչպես
նաև
Առաջին
և
Երկրորդ
համաշխարհային
պատերազմները
հանգեցրեցին
այն
բանին,
որ
այդ
տարածքները
Բուլղարիայից
անջատ
մնացին:
Արդյունքում
մի
շարք
պատճառներով
Մակեդոնիայում
տեղի
ընտրախավն
սկսեց հակաբուլղարական քարոզչության հիման վրա ազգային
գիտակցություն
զարգացնել`Հարավսլավիայի
Թագավորության
և
Հունաստանի
աջակցությամբ:


 


Ավելին, Մակեդոնիայում սկսեցին հայտարարել, որ Օսմանիան կայսրության դեմ ապստամբությունն իրականացրել են մակեդոնացիները,
և
բուլղարներն
այստեղ
ընդհանրապես
կապ
չունեն:
Կարծում
եմ,
որ
եթե
Հայաստանի
ղեկավարությունը
պարբերաբար
արհամարհի
Ղարաբաղի
հայերի
շահերը,
մի
գեղեցիկ
օր
Ստեփանակերտում
ինչ-որ մեկը կարող
է
ասել`ղարաբաղյան
պատերազմը
հաղթել
ենք
մենք,
իսկ
հայերն
այստեղ
կապ
չունեն:
Մոտավորապես
նույնն
է
տեղի
ունենում
Մակեդոնիայում:


 


Խոսե՞նք զուգահեռների մասին:


 


Եթե մինչ հիմա դեռ չեն սկսվել արցախահայերի`մնացած հայերից առանձնացման գործընթացներ, դրանում իրենց
վաստակն
ունեն
ղարաբաղյան
պատերազմի
հաղթանակների
ալիքի
վրա
իշխանության
եկած
նախագահներ
Ռոբերտ
Քոչարյանը
և
Սերժ
Սարգսյանը:
Հայ
ժողովուրդի
բախտն
այդ
հարցում
բերել
է,
քանի
որ
հենց
նրանք
թույլ
չեն
տալիս
կենտրոնախույս
գործընթացների
զարգացումը:
Բայց
ես
կարող
եմ
երաշխավորել,
որ
եթե
իշխանության
ղեկին
մնար
Լևոն
Տեր-Պետրոսյանը,
այդ
գործընթացները
վաղուց
կսկսվեին:
Ես
երկու
անգամ
եղել
եմ
Ղարաբաղում,
ըստ
որում
երկրորդ
անգամ
գտնվել
եմ
այնտեղ`որպես
2012 թ.
հուլիսի
վերջին
նախագահական
ընտրություններում
դիտորդ:  Եվ կարող եմ ասել, որ եթե Երևանի հայերի շրջանում արևմտամետ տրամադրություններ են նկատվում,
Ղարաբաղում
նման
բան
չկա:
Եվ
հենց
որ
Հայաստանը
շրջադարձ
կատարի
դեպի
Արևմուտք,
Ղարաբաղում
անջատվողական
տրամադրություններ
կսկսվեն:
Արցախցիները
կդադարեն
հաշվի
առնել
հայության
շահերը`կողմնորոշվելով
դեպի
Ռուսաստան:


 


Այլ կերպ ասած`Դուք Ղարաբաղում ռուսամետ տրամադրություննե՞ր եք տեսնում:


 


Այո: Նրանք նույնիսկ ավելի լավ են ռուսերեն խոսում, քան երևանցիները: Վերջես ես մասնակցում էի ՀԱՊԿ գծով միջոցառման, և ինձ շատ զարմացրեց, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները
խոսում
էին
ռուսերեն`դժվարությամբ
և
ակցենտով,
իսկ
անգլերեն
խոսում
էին
շատ
լավ:
Երևում
էր,
որ
նրանք
ստաժավորում
են
անցել
կամ
ԱՄՆ-ում, կամ Մեծ Բրիտանիայում,
կամ
որևէ
այլ
անգլախոս
երկրում:
Եվ
այն,
որ
անգլերենը
նրանց
ավելի
հոգեհարազատ
է,
քան
ռուսերենը,
նշանակում
է`նրանք
արդեն
կողմնորոշված
են
դեպի
արևմտյան
արժեքները:
Կարծում
եմ,
որ
այդ
փաստը
չի
կարող
որոշակի
անհանգստություն
չառաջացնել
ապագա
Հայաստանի
համար,
քանի
որ
Հայաստանի
հնարավոր
կողմնորոշումը
դեպի
Արևմուտք
և
խզումը
Ռուսաստանի
հետ
աղետալի
եմ
համարում:
Առնվազն,
կարող
է
տեղի
ունենալ
այն,
ինչ
մենք
հիմա
տեսնում
ենք
Ուկրաինայում,
քանի
որ
հայ
ժողովուրդը,
նրա
մեծամասնությունը
ոչ
մի
հանգամանքում
չի
ընդունի
Ռուսաստանի
հետ
հարաբերությունների
խզումը:


 


Կարելի՞ է արդյոք մոտ ապագայում սպասել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական
գործողությունների
վերսկսում`հաշվի
առնելով
հրադադարի
ռեժիմի
հաճախակի
խախտումները:


 


Կարծում եմ`երկրորդ ղարաբաղյան պատերազմից խուսափել չի լինի: Եթե պատին հրացան է կախված, ապա այն անպայման պետք է կրակի, եթե Ադրբեջանը նման տեմպերով զինվում է, ապա այդ զենքը պարտադիր կկիրառվի: Հայկական կողմը երկրորդ պատերազմին պետք է պատրաստվի այնպես, որ գոնե երրորդից խուսափի: Որքան էլ հարուստ լինի Ադրբեջանը, նրա հասարակությում կան սոցիալ-տնտեսական
և
կրոնաքաղաքական
հակասություններ:
Ադրբեջանի
առաջընթաց
սունիականացումը,
իսլամական
տրամադրությունների
տարածումը,
աճող
արևմտյանը,
դրան
հաջորդող
ճնշումները`
այդ
ամենը
կհանգեցնի
ներքաղաքական
պայթյունի
այդ
երկրում:
Ադրբեջանի
իշխանությունները
գիտակցում
են,
որ
պետության
փլուզման
վտանգով
հղի
այդ
գործընթացները
դանդաղեցնելու
միակ
եղանակը
ռազմական
գործողությունների
վերսկսման
հրահրումն
է
ղարաբաղյան
հակամարտության
գոտում:
Նույնիսկ
ամենամիջին
վիճակագրական
ռազմական
փորձագետը
գիտակցում
է,
որ
Ադրբեջանը
ոչ
մի
կերպ
չի
կարող
հաղթել
այդ
պատերազմում:
Սակայն
ստեղծված
իրավիճակում
Ադրբեջանը
կբավարարվի
փոխզիջումներով
ամրապնդված
հարաբերական,
փոքր
հաղթանակով
և
հաշտությամբ:
Ադրբեջանի
իշխանություններն
այդ
ամենն
իրենց
ժողովրդին
նկերկայացնեն
որպես
նշանակալի,
գլոբալ
հաղթանակ:
Ուստի
հայոց
բանակն
ամեն
պահի
պետք
է
պատրաստ
լինի
զինված
սադրանքների:
Ընդ
որում
հայկական
կողմն
այդ
պատերազմում
պետք
է
անվերապահ
հաղթանակ
տանի,
որպեսզի
հետագայում
հաշտության
բանակցությունները
վարվեն
առանց
հայկական
կողմի
որևէ
զիջման:


 


Իսկ ինչի՞ հետ է կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը:


 


Լարվածության մեծացումը հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային
Ղարաբաղի
հետ
շփման
գծում
պայմանավորված
է
հենց
Ադրբեջանում
ներքաղաքական
լարվածության
սրմամբ:
Այժմ
նույն
բանն
է
տեղի
ունենում
Ուկրաինայում,
իշխանություններն
այնտեղ
զբաղված
են
պետական
թալանով,
սակայն
ոչ
ոք  դա չի նկատում, քանի որ զուգընթաց պատերազմ է գնում:


 


Գնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների հավասարակշռության
մակարդակը:
Սադրանքները
հրահրվում
են
Ադրբեջանի
կողմից,
իսկ
համանախագահների
խաղաղության
կոչերը
հասցեագրված
են
երկու
կողմերին…


 


ԵԱՀԿ ՄԽ համանախագահող բոլոր երեք երկրների ներկայացուցիչները վարվում են որպես
պրոֆեսիոնալ
դիվանագետներ:
Կարծում
եմ`ոչ ոքի համար
գաղտնիք
չէ,
որ
երեք
մեծ
տերությունների
հասարակական
կարծիքը
հայերի
կողմից
է:
Դրանք
այն
երկրներն
են,
որտեղ
հայերը
փրկություն
են
գտել
Ցեղասպանությունից
հետո:
Բաքվի
մշտական
բողոքները
ԵԱՀԿ
ՄԽ
որոշումների
դեմ
և
միջնորդների
վարքագիծը
ևս
կարելի
է
հասկանալ:
Այնտեղ
կան
խելացի
մարդիկ,
ովքեր
հասկանում
են,
որ
այդ
երեք
միջնորդներն
այն
երկրների
ներկայացուցիչներն
են,
որտեց
հասարակության
հսկայական
մասը
համակրում
է
հայերին:
Կարծում
եմ,
որ  ԵԱՀԿ ՄԽ քայլերի հետ կապված հայ հասարակությունն անհանգստանալու  պատճառ չունի:


 


Կարո՞ղ են արդյոք Անկարան և Երևանն օգտվել Սոֆիայի փորձից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:


 


Անկարան Երևանից ոչ պակաս է շահագրգռված հայ-թուրքական սաhմանի բացմամբ, քանի որ դա կդառնա խթան այդ երկրի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստան) զարգացման համար: Դա խթան կդառնա Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման համար, որտեղ այժմ, հիմնականում, աղքատության պայմաններում
ապրում
են
քրդերը:
Ծանր
սոցիալական
պայմանների
արդյունքում
Թուրքիայի
այդ
շրջաններում
աճում
է
արտագաղթը,
և
տեղի
է
ունենում
այդ
տարածքների
ամայացում:
Քանի
որ
թուրքերը
վախենում
են
հայեր
ռևանշից,
և
նրանց
համար
ձեռնտու
չէ
Հայաստանի
հետ
սահմանակից
տարածքների
ամայացումը,
այդ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացումն Անկարային ձեռնտու է: Հաշվի առնելով այն հանգամանքը` Թուրքիան, այնուամենայնիվ, կբացի Հայաստանի հետ այդ սահմանը, ընդ որում` ամենամոտ ապագայում: Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև փաստը, որ ավելանում են տարաձայնություննեը Թուրքիայի վարչապետ և ապագա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև` այն պատճառով, որ Ալիևը մինչ օրս տատանվում է Էրդողանի և սունի հոգևորական Ֆեթհուլահ Գյուլենի միջև, ով հիմնականում կառավարում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Էրդողանը, նույնիսկ, վերջնագիր է ներկայացրել Ալիևին. ՙԿամ ես` կամ Գյուլենը՚: Եվ այսպիսի իրավիճակում չեմ կարծում, որ Էրդողանը, ինչպես նախկինում, հաշվի առնի Ալիևի կարծիքը Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ, եթե դա շահավետ է հենց Թուրքիայի համար:  Հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին սահմանի բացումը կնպաստի իրավիճակի մեղմմանը և Թուրքիայի հեղինակության բարձրացմանը միջազգային հանրության աչքում:


 


Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված Էրդողանի 2014 թ. ապրիլի 23-ի աղմկահարույց հայտարարությունը, որում նա ցավակցություն հայտնեց ՙ20 դարասկզբի ողբերգության զոհերի ժառանգներին՚


 


Դա այդպիսի միտում է Էրդողանի քաղաքականությունում: Ավելի վաղ Էրդողանը ճանաչել էր «քրդերի կողմից անմեղ զոհերին, հետո` ասորիների անմեղ զոհերին, իսկ այժմ` հայերինե:


Դա այդպիսի փափուկ անցում է, որպեսզի, մի կողմից, չբորբոքի թուրք ծայրահեղ ազգայնականներին, իսկ մյուս կողմից` սահուն մոտեցում է հայերի հետ, իսկ, ընդհանուր առմամբ, համաշխարհային հանրության հետ երկխոսությանը: Էրդողանը հիմար մարդ չէ և հասկանում է, որ եթե ինքը շարունակի սրել Հայաստանի հետ հարաբերությունները` այդ բառի լայն իմաստով, և, կոնկրետ` հայկական Սփյուռքի հետ, ապա չի կարող կառուցողական հարաբերություններ ակնկալել ոչ Ռուսաստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ, ոչ էլ որևէ այլ մեծ տերության հետ, որտեղ ապրում է ազդեցիկ հայկական համայնք:


 


Իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:


 


Առայժմ հարկ չկա ակնկալելու
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի
նախաշեմին Թուրքիան այն չի ճանաչի, սակայն մինչև ապրիլի 24-ը տեղի կունենա 20-րդ դարասկզբի
իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերանայում, Անկարան արդեն այնքան
արմատական չի լինի, ինչպես այժմ: Թուրքիայի ապագա նախագահը, որը կլինի Էրդողանը, չի
ընդունի 2015  թվականի ապրիլի 24-ին Երևան այցելելու
Հայաստանի նախագահի հրավերը: Եթե նա որոշի նման քայլ կատարել, մեծ  խնդիրների կբախվի սեփական երկրում` իսլամականների
և ազգայնականների կողմից: Կարծում եմ, որ դրա համար դեռ վաղ է, որքան էլ նա ցանկանա,
սակայն ներքին պատճառների առնչությամբ Էրդողանը չի կարող իրեն դա թույլ տալ:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, India to establish joint working group on bilateral defense cooperationArmenia, India to establish joint working group on bilateral defense cooperation
Tavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrowTavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrow
Azerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analystAzerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analyst
One of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - StatementOne of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - Statement
France, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreementFrance, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreement
Protection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guardsProtection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guards
Baku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  saysBaku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  says
President of Azerbaijan urges dissolution of OSCE MGPresident of Azerbaijan urges dissolution of OSCE MG
Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION 
What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman 
Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman 
Actions of Actions of "red berets" against citizens during acts of civil disobedience clearly punitive in nature - Arman Tatoyan 
UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand
Armenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of ArdshinbankArmenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of Ardshinbank
By PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee HeadBy PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee Head
All detained members of opposition movement have been releasedAll detained members of opposition movement have been released
NDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignityNDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignity
If Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  PapyanIf Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  Papyan
Protests of disobedience in Yerevan are suspended until the eveningProtests of disobedience in Yerevan are suspended until the evening
Political scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriouslyPolitical scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriously
UJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activitiesUJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activities
Azerbaijan concerned about developments in Armenia - Naira ZohrabyanAzerbaijan concerned about developments in Armenia - Naira Zohrabyan
Alain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in ArmeniaAlain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in Armenia
Lemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian GenocideLemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian Genocide
Armenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox ChurchArmenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox Church
Diplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-OfficeDiplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-Office
Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation 
OSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homesOSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homes
Yerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-OfficeYerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-Office
IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024
France welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  AlmatyFrance welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  Almaty
Azerbaijanis destroy Holy Ascension Church in BerdzorAzerbaijanis destroy Holy Ascension Church in Berdzor
Experts discuss problems of Armenia Experts discuss problems of Armenia 
134 protesters detained - report 134 protesters detained - report 
Order to use brute force by police issued by premier himself -  opposition MPOrder to use brute force by police issued by premier himself -  opposition MP
Opposition MP critical of police over Opposition MP critical of police over "efforts for bonuses"
Tavush for Motherland condemns violence against journalists Tavush for Motherland condemns violence against journalists 
OSCE Chair-in-Office arrives in Yerevan OSCE Chair-in-Office arrives in Yerevan 
Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman