Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի
փոխնախագահ Արիլդ Հովլանդին:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները
քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման
հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող
հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության
աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ
կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց
քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝
Հայաստանում «Radisson»-ի առկայությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը
կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:
Նշենք,
որ «Radisson» հյուրանոցային ցանցն ընդգրկված է The Rezidor Hotel Group-ի
կազմում: