Ամերիաբանկը պատրաստվում է մինչև տարեվերջ առևտրի ֆինանսավորման պորտֆելը հասցնել 70 մլն.դոլարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ Ամերիաբանկի կողմից առևտրի ոլորտի ֆինանսավորման վարկային պորտֆելը 2013 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 53 մլն դոլար, որը 29% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում, տարվա առաջին ինն ամիսներին բանկը կատարել է առևտրի ֆինանսավորման 150 գործարք, ինչը 12% ավելի է նախոդ տարվա ցուցանիշից:
Մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը, բանկիրը նշել է, որ առևտրի ֆինանսավորման պորտֆելում ներմուծման ծավալը կազմել է 60%, իսկ արտահանման ծավալը` 40%: Ընդ որում, պորտֆելի 30%-ն ընկնում է սարքավորումների և տեխնիկայի ներմուծման ֆինանսավորմանը: Ներմուծման ֆինանսավորման մեջ գերակշռում է մանրածախի բաժինը ¥հիմնականում հագուստի ներմուծում¤, այնուհետև հաջորդում են շաքարի և հացահատկի ներմուծումը: Իսկ արտահանման պորտֆելում գերադասում են ագրարային կուլտուրաները և տեքստիլը:
Համաձայն Ամերիանաբանկի, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների (EBRD, IFC, Global Trade Finance) հետազոտութոյւնների, բանկը շարունակում է Հայաստանի բանկային համակարգի առևտրի ֆինանսավորման ոլորտում ունենալ 50% մասնաբաժին։ Ընդ որում, բանկը բարձր գնահատականի է արժանացել առևտրի ֆինանսավորման գործիքների ակտիվ տրամադրման համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:
Ինչ վերաբերվում է ֆակտորինգին, ապա այս հատվածի պորտֆելը 2013 թվականի երրորդ եռամսայկում կազմել է 6,5 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 77%: Ավելին, ընթացիկ տարում բանկը դարձավ ֆակտորինգային միջազգային Factors Chain International (FCI) խոշորագույն միության անդամ: ՙԱյդ հարթակում մենք արդեն ունենք մի քանի գործարք` BNP Paribas բանկի հետ համատեղ՚,-տեղեկացրել է Սահակյանը:
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ Ամերիաբանկի կողմից կնքված լիզինգային պայմանագրերի թիվը տարավա առաջին 9 ամիսներին կազմել է 40, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 գործարքի փոխարեն: Բանկի լիզինգային պորտֆելը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 7 մլն դոլար: ՙԱյս պորտֆելը ենթարկվել է տարեկան 10% անկման, բայց մեզ հաջողվեց այն էապես դիվերսիֆիկացնել՚,-եզրափակել է բանկիրը:
Նշենք, որ 2011 թվականի նոյեմբերից ՙԱմերիաբանկի՚ ՓԲԸ հիմնական բաժնետերն է Ամերիա խումբը` 99.99 %: Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից հինգը գտնվում են Երևանում և մեկական մասնաճյուղ Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում: