Arminfo.info



 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013

Էմանուիլ Մկրտչյան

Ներսես Կարամանուկյան: Անելիք Բանկի նոր ռազմավարությունը կուղղվի դեպի մանրածախ ծառայություններ հատված

Ներսես Կարամանուկյան: Անելիք Բանկի նոր ռազմավարությունը կուղղվի դեպի մանրածախ ծառայություններ հատված

Անցած աշնանը Հայաստանի
հնագույն բանկերից մեկում՝ Անելիք Բանկում տեղի ունեցավ բաժնետերերի փոփոխություն,
և բանկի բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցավ լիբանանյան CreditBank-ին: Բանկում տեղի ունեցավ նաև ղեկավարության
փոփոխություն, այն գլխավորեց Ներսես Կարամանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր
Արդշինինվեստբանկի, իսկ այնուհետև երկրի լեռնահումքային ընկերություններից մեկի՝
«Լիդիան Ինտերնեյշնլ»-ին պատկանող «Գեոթիմ» ընկերության ղեկավարի պաշտոնը: Այս
ամենը վկայում է նոր ղեկավարի մասնագիտական բազմաբնույթ փորձի մասին, ինչը բանկի
համար կստեղծի մրցակցային առավելություններ երկրի տնտեսության իրական հատվածի
պրոբլեմները և կարիքները հասկանալու առումով:


 


Պրն.Կարամանուկյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանի ետխորհրդային շրջանի
առաջատար բանկերից մեկի ղեկավարի նոր պաշտոնում: Չէ՞ որ Անելիքն ակտիվների չափերով
միջին բանկ է, և աշխատելով մրցակցային կոշտ միջավայրում, հնարավոր է
անհրաժեշտություն ունենա զբաղեցնել շուկայի չիրացված նիշաներ, կիրառել նոր
մոտեցումներ և նոր լուծումներ:


 


Ինձ լիովին վստահ եմ զգում: Եվ ընդհանրապես, շնորհակալ եմ մասնագիտական-աշխատանքային
ճակատագրիս, որ ինձ թույլ չի տալիս տխրել, հնարավորություն տալով ինձ աշխատել ավելի
ու ավելի հետաքրքիր պաշտոններում: Իրականում, Անելիք բանկը շատ հայտնի է, ունի բարի
համբավ, դրա համար էլ լիովին արդարացված են նոր բաժնետիրոջ լուրջ ամբիցիաները
կապված բանկի հետագա ինտենսիվ զարգացման հետ: Հանդիսանալով լիովին հուսալի
ֆինանսական կառույց, բանկն, այնուամենայնիվ, վերջին տարիներին վարում էր բավականին
պահպանողական քաղաքականություն, այն ժամանակ, երբ ետճգնաժամային իրավիճակը
թելադրում էր էական ակտիվացման անհրաժեշտություն, բանկային ծառայությունների
շուկայի իրացման առումով  արդարացված
ագրեսիա, ինչպես նաև դիրքերի ընդլայնում և ամրապնդում: Մենք սկսեցինք հաշվեկշռի
մաքրումից` ազատելով անցած տարիների ընթացքում կուտակված ավելորդ բալաստից: Իմ
աշխատանքի առաջին երեք ամիսների ընթացքում գնահատվեց բանկում ստեղծված իրավիճակը,
հասկանալու համար, թե ինչն է բանկին խանգարում 
շահութաբերություն ապահեվլ, որտեղ են թաքնված այն բացերը, որոնք էլ
պատրաստվում ենք լրացնել ակտիվ աշխատանքով: 


 


Առաջին հերթին մենք ուշադրություն դարձրեցինք բանկի
չարդարացված մեծ ծախսերին: Ընդ որում հաճախ այդ ծախսերը ոչ մի ընդհանուր բան
չունեին բանկային գործունեության հետ: Առանց մանրամասնելու ասեմ, որ արդեն 4-րդ
եռամսյակի վերջին բանկի հաշվեկշիռը զգալիորեն փոխվեց: Բալաստից բացի մենք գնացինք
ոչ տոկոսային այլ ծախերի կրճատմանը, զգալիորեն կրճատեցինք բարձրագույն
ղեկավարության աշխատավարձերն ու տարբեր տեսակի բոնուսները, թողնելով դրանք միջին
բանկային մակարդակի վրա, մի փոքր կրճատեցինք աշխատակազմը, ազատվելով նրանցից, ում
անմիջական օգուտը բանկին կասկածելի էր: Չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, բայց,
հնարավոր է, որ տարիների միապաղաղ աշխատանքը մարդկանց մոտ բթացնում է զգոնությունն
այն մանրուքների նկատմամբ, որոնք հետագայում գնալով բազմանում են, և, հետևաբար,
ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Բաժնետերը որոշեց այդ ամենից
ազատվել, օպտիմալացնել աշխատանքը, սկսել, այսպես ասած, մաքուր էջից, և սահմանել
բանկի նոր տեսլական:


 


Բանկի զարգացման ուղիների նոր տեսլականը և նոր ռազմավարությունն արդեն պատրա՞ստ
են:


 


Ելնելով բանկի հիմնական խնդիրներից, բաժնետերը փոխեց  բանկի ողջ ղեկավար կազմը: Նոր թիմում
ներգրավվեցին երկրում և արտասահմանում աշխատանքի փորձ ունեցող երիտասարդ
մասնագետներ, գաղափարներով և մասնագիտական ամբիցիաներով լեցուն անձինք: Այժմ մենք
բոլորս էլ ընդգրկված ենք մեկ թիմային աշխատանքի մեջ, որը մշակում է բանկի
զարգացման ռազմավարական միջնաժամկետ ծրագիրը: Կարծում եմ, որ հաջորդ տարվա
փետրվարին այդ փաստաթուղթն արդեն կլինի բաժնետերերի խորհրդի սեղանին և կյանքի
ուղեգիր կստանա: Չնշելով մշակվող ռազմավարական ծրագրի մանրամասները, ասեմ, որ այն
կոչված է բանկային ծառայությունների շարքն ընդլայնելու և տեխնոլոգիապես
կատարելագործելու միջոցով էապես ամրապնդել բանկի դիրքերը: Հատուկ ուշադրություն
կդարձվի մանրածախին, քանի որ այդ ոլորտում բանկը չարդարացված ձևով պասիվ է եղել, չնայած
նրան որ ուներ բարձր հեղինակություն և վայելում էր բնակչության վստահությունը, այդ
թվում նաև Anelik.ru դրամական փոխանցումների համակարգի գործունեության շնորհիվ: Այնպես
որ, մենք չենք կասկածում, որ մանրածախի ծառայությունների տրամադրման ոլորտում
կկարողանանք բանկային նոր, հետաքրքիր և ձեռնտու ծառայությունների ու վարկային
պրոդուկտների միջոցով հետաքրքրել մեր պոտենցիալ հաճախորդին:


 


Չնայած դեպի ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում
շեշտադրումների որոշակի փոփոխություններին, այնուամենայնիվ, նույն ակտիվությամբ
կզարգացնենք նաև բանկինգի մյուս ուղղությունները, որոնք բնորոշ են
ձեռնարկությունների, կազմակերպությունների ու բիզնես-կառույցների, այդ թվում նաև
փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելու լավ ավանդույթներ ունեցող
ունիվերսալ բանկին:


 


Մեզ անհրաժեշտ է նորացնել համագործակցությունը միջազգային
ֆինանսական կառույցների հետ: Այսօր ՓՄՁ ֆինանսավորման ուղղությամբ բանկն աշխատում
է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Նման ծրագրեր մտադիր ենք
ակտիվացնել նաև ֆինանսական մյուս կառույցների հետ, ինչպես ՓՄՁ վարկավորման, այնպես
էլ մյուս ոլորտներում, ինչպիսինն են էներգետիկան և էներգախնայող տեխնոլոգիաներն են:
Հատուկ ուշադրություն կհատկացնենք նաև առևտրի ֆինանսավորմանը: Այս, ինչպես նաև մյուս
բոլոր ոլորտներում, այդ թվում նաև մանրածախում, մենք պետք է ընդօրինակենք
լավագույն միջազգային փորձը, այդ թվում նաև մեր բաժնետիրոջ: Ի դեպ, լիբանանյան CreditBank-ը հանդիսանում է իր
տարածաշրջանի ամենադինամիկ զարագացող բանկերից մեկը, ինչես մանրածախ սպառողական
վարկավորման և հիփոթեքի, այնպես էլ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտներում, տիրապետելով
կատարյալ տեխոլոգիաների և ծրագրային պրոդուկտների, որոնք մենք հնարավորությույն
ունենք վերցնել և հարմարեցնել մեր պայմաններին: Մենք ունենք նաև խոշոր կորպորատիվ
հաճախորդների ֆինանսավորման մրցակցային որոշակի առավելություններ: Դա ոչ միայն բանկի
կողմից տարիների ընթացքում մշակված փորձն է, այլ նաև լիբանանյան կառույցի
ֆինանսական հնարավորությունները, որը պատրաստ է ֆինանսավորել մեզ կամ
համաֆինանսավորել երկրի տնտեսության համար նշանակություն ունեցող հետաքրքիր ու
հեռանկարային նախագծեր` երկարաժամկետ վարկավորման միջոցով:


 


Կցանկանայի նշել որ բանկի նորացված ռազմավարությունը
ենթադրում է նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Դեռևս մինչև իմ կողմից
բանկը գլխավորելն այստեղ ներդրվեց ռիսկերի կառավարման հուսալի համակարգ՝ առանձին
դեպարտամենտ, որտեղ աշխատում են երիտասարդ և տաղանդավոր մասնագետներ: Այժմ մենք
առաջարկում ենք ստեղծել մանրածախ վարկավորման ևս մեկ դեպարտամենտ, քանի որ մտադիր
ենք, ինչպես արդեն ասացի, էապես ակտիվացնել այդ ուղղությունը: Այստեղ առկա են
մանրածախի ռիսկերը, որոնց հաջող կառավարման համար անհրաժեշտ է ներդնել մի շարք
ծրագրային պրոդուկտներ, առաջին հերթին, փոխառուի գնահատման ավտոմատացված
սքորինգային համակարգը: Եվ այստեղ էլ է մեզ պատրաստ ընդառաջել CreditBank-ը:


 


Գլխավորելով լեռնահումքային ընկերությունը, Դուք, տեղյակ եմ, աշխատել եք
նախագծային ֆինանսավորման ոլորտում: Ի՞նչն է հայկական բանկերին խանգարում այդ
ուղղությամբ ակտիվանալուն: Ես չեմ մտաբերում մեր բանկերի կողմից սինդիկատիվ վարկի
տրամադրման գոնե մեկ դեպք:


 


Մեր երկրում այդ ուղղությամբ աշխատելու փորձ չկա: Հնարավոր
է, որ կան նախագծեր, որոնք արժանի են ուշադրության, բայց, կրկնեմ, չկա անհրաժեշտ
փորձ, չկա սինդիկատիվ վարկավորման տեխնոլոգիա: Մեր բանկերի կապիտալացման մակարդակն
էլ այնքան բարձր չէ այդ ոլորտում աշխատելու համար, նաև ռիսկերն են շատ մեծ՝ մեկ
փոխառուի կտրվածքով`անգամ կրեդիտորների փուլի առկայության դեպքում: Խոշոր
լեռնահումքային և մյուս ընկերությունները, որպես կանոն, աշխատում են օտարերկրյա
կապիտալով և երկարաժամկետ, ու ոչ թանկ, միջոցներեն ներգրավում օտարերկրյա
ֆինանսական կառույցներից: Իսկ մեր բանկերը կարող են այդ աշխատանքին միանալ որպես լրացուցիչ
ֆինանսական «ենթակապալառու», որը կսպասարկի ֆինանսական հոսքերը կամ էլ կարճաժամկետ
ռեսուրսներ կտրամադրի`ֆինանսավորելով այդ խոշոր նախագծերը:


 


Բանկի մասնաճյուղերի ցանցը մեծ չէ, այն կազմված է 12 մասնաճյուղերից, ընդ
որում, դրանցից 6-ը գտնվում է Երևանում: Ինչպե՞ս եք կարգավորում մարզերում ոչ բավարար
ներկայացվության և սպառողական վարկավորման և շուկայական մյուս ծառայությունների
մատուցման ռազմավարության ակտիվացման փաստերը:


 


Մենք դա հասկանում ենք, բայց մասնաճյուղերի ցանցի
ընդլայնման մասին չենք մտածում: Պետք չէ մոռանալ, որ երկրի տնտեսական
ակտիվությունը կենտրոնացված է մայրաքաղաքում: Մանրածախ առևտրի և ծառայությունների
հիմնական շրջանառությունը նույնպես կենտրոնացած է մայրաքաղաքում՝մոտ 85 %, այստեղ
է նաև ֆինանսական հոսքերի առյուծի բաժինը: Առայժմ չի հաջողվել ապակենտրոնացնել
տնտեսությունը, չնայած, որ այդ պրոբլեմի արդիականության մասին խոսվում է արդեն
տասը տարի: Հետևաբար, բանկը չի շտապի, մենք կուսումնասիրենք տնտեսական ակտիվությունը
մարզերում և ներկայացված կլինենք այն շրջաններում, որտեղ կզգանք Անելիք Բանկի ներկայության
անհրաժեշտությունը:


 


Թող իմ հարցը տարօրինակ չթվա, բայց երկրի առևտրային բանկերի հաշվեկշիռները
վկայում են հիպերիրացվելիության առկայության մասին, ինչը, ինչպես քաջատեղյակ եք, «խժռում
է եկամտաբերության» մակարդակը: Լավ կյանքից չէ, որ բանկերն այն կուտակել են,
պարզապես, երկրի տնտեսությունն ի վիճակի չէ կլանել այդ ռեսուրսները, որոնք ծանր
բեռի նման նստած են բանկային պասիվներում: Որպես հետևանք, եթե խոսենք ընդհանուր
պատկերի մասին, գոյություն ունի տոկոսային եկամուտների նկատմամբ տոկոսային ծախսերի
գերակշռության միտում, ինչը վկայում է երկրի բանկային համակարգի միջնորդ դերի նվազման
մասին: Հարկավոր է ընդունել, որ միջազգային վարկերի միջոցով բանկային
ֆինանսավորմամբ ՓՄՁ ոլորտի ակտիվացման ամբիցիոզ ծրագրերը կաղում են, իսկ պոտենցիալ
փոխառուների վարկունակությունն ընկնում է: Շուկան նոր հաճախորդների չի ծնում:
Մյուս կողմից, խեղդվում է նաև մանրածախ վարկավորման ոլորտը, քանի որ նվազել են
քաղաքացիների իրական եկամուտները, իսկ բանկերն, իրենց հերթին, զգում են
անվերադարձելի վարկերի բեռը՝ պորտֆելների որակն ընկնում է: Ի՞նչ եք կարծում, որտեղ
է ստեղծված իրավիճակից ելքը:


 


Հարցը բավականին մասշտաբային էր, բայց պատասխանը
կենտրոնացած է մեկ արտահայտության մեջ՝ անհրաժեշտ են երկրի տնտեսական իրավիճակի
աշխուժացման ակտիվ միջոցառումներ: Եթե դիտենք Անելիք Բանկի ֆինանսական
հաշվետվությունները, ապա մեր հաշվեկշռից նկատելի է, ինչպես ասացիք, հիպերիրացվելիության
նշանները: Պոբլեմն առկա է, բայց այն կրիտիկական չէ և բանկերն այն լուծում են
պասիվ-ակտիվ գործառնությունները գրագետ կառավարելու միջոցով: Այստեղ մեզ օգնում են
նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռեսուրսները: Մեր դեպքում դրանք EBRD
և Հայ-գերմանական Հիմնադրամի ռեսուրսներն են: Նրանց կողմից տրամադրվող ռեսուրսները
ոչ միայն թանկ չեն, այլ նաև երկարաժամկետ են, իսկ դա կարևոր է: Շուկայից
ներգրավվող միջոցները, հատկապես ֆիզիկական անձանց ավանդները, իհարկե, ավելի թանկ
են, բայց սխալ կլիներ դրանք անտեսելը, չնայած, որ դրանց հետ կապված ծախսերը մեծ
են: Դրա համար էլ, ինչպես նկատեցիք, բանկերը շեշտը դնում են ոչ տոկոսային եկամուտների
մեծացման վրա, ընդլայնելով ու տարաբնույթ դարձնելով իրենց բանկային
ծառայությունները, ակտիվացնելով բանկային քարտերի շուկան, դրանցով տրամադրելով
հետաքրքիր և բարձր տեխնոլոգիական ծառայություններ: Լիբանանի մեր բաժնետեր բանկն
աչքի է ընկնում բանկային ռիթեյլի զարգացման բարձր դինամիկայով: Նա ունի մանրածախ
ծառայությունների մատուցման մշակված և շատ լավ փորձ, որոնք հիմնված են ամենաժամանակակից
ծրագրային ապահովման վրա: Այդ գործիքները մենք նույնպես մտադիր ենք ծառայեցնել մեր
հաճախորդներին: Հարկավոր է դրանք հարմարեցնել տեղական շուկային, տեղական
պայմաններին ու լայնորեն կիրառել:


 


Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև առևտրի ֆինանսավորման
ոլորտը` ելնելով մեր տնտեսության առանձնահատկություններից: Անելիք Բանկը նույնպես
մտադիր է բարձրացնել ակտիվությունն այս հատվածում: Այստեղ նաև շատ կարևոր է
տիրապետել միջազգային ստանդարտների ու չափանիշների համապատասխանող հետաքրքիր
գործիքների:


 


Այո, ետճգնաժամային փուլում բանկերը բախվեցին
եկամտաբերության անկման ռիսկերին: Դա կապված է երկրում տնտեսական ակտիվության
նվազման հետ: Որպես այդ ամենի հետևանք, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի համար մղվող
մրցակցության հետևանք, բանկերն էապես կրճատեցին մարժան, ինչը թույլ տվեց
որոշակիորեն թեթևացնել պոտենցիալ հաճախորդների մուտքը դեպի փոխառու միջոցներ: Տնտեսության
ակտիվացման առումով ես անձամբ հույսեր եմ կապում Մաքսային Միության անդամակցության
և Կառավարության ենթակառուցվածքային նախագծերի հետագա իրականացման հետ, ինչպիսին,
օրինակ, վերջերս ստեղծված Արտահանումների երաշխիքների գործակալությունն է: Ենթակառուցվածքային
ցանկացած ծրագիր ակտիվացնում է բիզնեսը երկրում, բարելավելով գործարար և ներդրումային
մթնոլորտը, որն էլ անմիջականորեն ազդում է բանկային ոլորտի վրա, քանի որ հայտնվում
են վարկունակ և ֆինանսավորման պահանջարկ ունեցող նոր տնտեսվարող սուբյեկտներ:
Երկիրն ունի նաև արտահանումային ներուժ, հատկապես գյուղատնտեսական ապրանքների
վերամշակման ոլորտում, որը լիովին մրցունակ է Մաքսային Միության երկրներում: ՄՄ
շուկան շատ հետաքրքիր է նաև մեր գինեգործների, կոնյակագործների համար: Հեռանկարային
է նաև հանքային ջրերի, հյութերի, դեղագործական պրեպարատների արտադրությունը:
Արտահանման ծավալների աճը վերջին տարիներին ակնհայտ է, այդ թվում նաև զարգացող
միջազգային լոգիստիկայի, վերամշակման տեխնոլոգիաների և բեռների, հատկապես մրգերի
ու բանջարեղենի փոխադրման շնորհիվ: Այնպես որ, իրական հատվածի և արտահանման
ակտիվացումամբ բանկային համակարգի գործերն ավելի կհեշտանան:


 


Շնորհակալություն հարցազրույցի համար


 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Tokayev wrote an article for EuronewsTokayev wrote an article for Euronews
Armenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol PashinyanArmenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol Pashinyan
Armenia`s government declares disaster zones in communities of Lori  and Tavush Armenia`s government declares disaster zones in communities of Lori  and Tavush 
Armenia`s former human rights defender issues statement on Sardarapat  incident Armenia`s former human rights defender issues statement on Sardarapat  incident 
Each citizen plays role in outcome of confrontation between Tavush  for Homeland movement and Armenia`s authorities - ex-official Each citizen plays role in outcome of confrontation between Tavush  for Homeland movement and Armenia`s authorities - ex-official 
Group of MEPs concerned over methods of delimitation of  Armenia-Azerbaijan border Group of MEPs concerned over methods of delimitation of  Armenia-Azerbaijan border 
Georgia parliament overturns veto on foreign agents lawGeorgia parliament overturns veto on foreign agents law
Everyone must be responsible for their actions - Bagrat Galstanyan Everyone must be responsible for their actions - Bagrat Galstanyan 
Armenia`s premier reports 30% economic growth in Armenia since 2018Armenia`s premier reports 30% economic growth in Armenia since 2018
Work must be national ideology -Armenia`s premier Work must be national ideology -Armenia`s premier 
Issues of development of Turkmen-Kazakh relations were discussedIssues of development of Turkmen-Kazakh relations were discussed
Armenia s interior minister ready for meeting with Bagrat Galstanyan  in another formatArmenia s interior minister ready for meeting with Bagrat Galstanyan  in another format
Russia plans to open consulate general in occupied ArtsakhRussia plans to open consulate general in occupied Artsakh
Protests in Armenia have two components: objective and external -  political scientistProtests in Armenia have two components: objective and external -  political scientist
MP from MP from "Civil Contract": Pashinyan - Galstanyan meeting  is  impossible
54-year-old man who used tear gas against police detained in Yerevan54-year-old man who used tear gas against police detained in Yerevan
Converse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay PlatinumConverse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay Platinum
Police actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David AnanyanPolice actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David Ananyan
"Tavush for Motherland" supporters to celebrate First Republic Day in  Sardarapat
MFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern ArmeniaMFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern Armenia
Azerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrestAzerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrest
Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv 
Gnel Sanosyan: problems caused by flood were unpredictableGnel Sanosyan: problems caused by flood were unpredictable
Major General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and IranMajor General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and Iran
Bagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AACBagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AAC
Nothing like this has been in modern Armenia: Nothing like this has been in modern Armenia: "The police were given  direct instructions to use brute force against parents of dead  servicemen, MPs  and media representatives"
Rivers subsiding in Armenia Rivers subsiding in Armenia 
Refusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of RefugeesRefusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of Refugees
Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador 
Stepanakert mayor arrested Stepanakert mayor arrested 
Road leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-BagratashenRoad leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-Bagratashen
Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan 
`Red berets` beat opposition MP in central Yerevan `Red berets` beat opposition MP in central Yerevan 
Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations 
Floods in Armenia: Russia in contact with Armenian side Floods in Armenia: Russia in contact with Armenian side 
Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience 
Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier 
No threat of dam collapse in Armenia`s reservoirs  No threat of dam collapse in Armenia`s reservoirs  
Ex-official calls for `clearing country of evil`Ex-official calls for `clearing country of evil`
Our common objective is sustainable peace in South Caucasus - Josep  BorrelOur common objective is sustainable peace in South Caucasus - Josep  Borrel
Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged 
Law-enforcers searching Stepanakert mayor`s home Law-enforcers searching Stepanakert mayor`s home 
Armenian premier`s security service remove journalist from school  building Armenian premier`s security service remove journalist from school  building 
Armenia supports Estonia in border incident with Russia - Estonian FMArmenia supports Estonia in border incident with Russia - Estonian FM
Armenian premier`s helicopter makes emergency landing in VanadzorArmenian premier`s helicopter makes emergency landing in Vanadzor
President confers military ranks on high-ranking officers President confers military ranks on high-ranking officers 
Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process 
Martakert mayor detained Martakert mayor detained 
Azerbaijan increases military budget Azerbaijan increases military budget 
Armenia`s premier speaks of Real Armenia in his message Armenia`s premier speaks of Real Armenia in his message 
Armenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AACArmenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AAC
RA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalistRA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalist
Armenia`s top security official receives Louis BonoArmenia`s top security official receives Louis Bono
EU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish borderEU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish border
Minister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high paceMinister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high pace
Director of Pentagon`s DTRA CTR Directorate visits YerevanDirector of Pentagon`s DTRA CTR Directorate visits Yerevan
Davutoglu: Turkiye should quickly regulate its relations with ArmeniaDavutoglu: Turkiye should quickly regulate its relations with Armenia
Azerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond -  StatementAzerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond - Statement
Moscow accuses West of trying to undermine peace in  South CaucasusMoscow accuses West of trying to undermine peace in  South Caucasus
Zatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on RussiaZatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on Russia