Մեկ շաբաթ առաջ էր, որ Վրաստանում նրան ցանկանում էինք
լավ հանգստանալ, երբ Արթուրը հայ լրագողների խմբով գործուղվում էր Վրաստան:
Վրաստանում անցկացրած վերջին օրը
լրագրողները ռեստորանում նշում են իրենց առաքելության ավարտը: Եվ հանկարծ, Արթուրն
իրեն վատ է զգում: Ժամանած Շտապ օգնության բժիշկները չկարողացան փրկել նրան: Վրա
հասած կաթվածը խլեց տաղանդավոր լրագրողի կյանքը, ում գլխավոր նշանաբանն՝
ասեկոսեներից հրաժարվելու և ստույգ տվյալներ օգտագործելու մեջ էր: Դրանով էր, որ
Արթուրի նյութերը գրավում էին իրենց ճշմարտացիությամբ և ազնվությամբ...
Անըմբռնելի են Աստծո ուղիները: Այս տարի Արթուրը
դարձավ 52 տարեկան: Իրենից հետո նա թողեց երկու անչափահաս երեխաների, որոնց աներևակայելի
ձևով պաշտում էր, ինչպես նաև հաճելի ու բարետես կնոջը: Նա ընտանիքի լավ ամուսին
էր, զգայուն և պատասխանատու ընկեր, հումորի նուրբ ու հարուստ պաշարով, իսկ սրանք
մեր ընկերոջ արժանիքների դեռ լիակատար ցանկը չէ... Հանգչիր խաղաղությամբ, սիրելի
ընկեր: Թող հողը թեթև լինի քեզ վրա:
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 18:00-ին` Երեւան, Մարգարյան 8 (Ֆիզգոռոդոկ), բնակարան 12 հասցեում, հուղարկավորությունը` մարտի 17-ին, ժամը` 14:00-ին: