Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու համար կասկածվող անձը բերման է ենթարկվել:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Ընթանում է
նախաքննություն:
Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ ներկայացուցիչներն այդ
միջադեպի համար մեղադրել էին իշխանություններին։