ՀԱԷԿ-ի կալանավորված փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին
մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179 և 190
հոդվածներով (մաս 3-րդ, կետ 1-ին): Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Նշենք, որ այդ հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացնմանը կամ վատնմանը և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացմանը։
Օրերս
պաշտոնանկ էին արվել ՀԱԷԿ տնօրեն Գագիկ Մարկոսյանը և նրա երկու տեղակալները,
որոնցից մեկը` Ռուբիկ Մովսիսյանը կալանավորվել է: Կան նաև այլ կալանավորվածներ
ՀԱԷԿ նախկին անձնակազմից: