2014 թվականի վերջին ինֆլյացիան Հայաստանում չի
գերազանցի բյուջեով ամրագրված ցուցանիշը, կազեմելով`4%+/-1.5%: Այս մասին
դեկտեմբերի 3-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման
և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով,
հոնվար-նոյեմբերին ինֆլյացիան կազմել է 1.5%: Դրամի փոխարժեքի տատանումների
հետևանքով տարեվերջին այն կաճի, բայց չի գերազանցի պլանային ցուցանիշը, ասել է նա:
Նշենք, որ ՀՀ ԿԲ վերջին կանխատեսումներով 2014 թվականի վերջին ինֆլյացիան
Հայաստանում կկազմի 3.2%: 2014-ի հունվար-նոյեմբերին արձանագրվել է 0.8%
դեֆլյացիա:
(Նշենք, որ
հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ը ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է
մոտ 10%):
Ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական
գների ինդեքսը Հայաստանում կազմել է 101.5%, այդ թվում, պարենային ապրանքների մոտ
այս ցուցանիշը կազմել է 101.1% (ալկոհոլի ու ծխախոտի ետ միասին), իսկ ոչ պարենային
ապրանքների սպառողական գների ինդեքսը կազմել է 101.4%, իսկ ծառայոթյունների
սակագներինը` 102.3%:
Նախարարը
չի համաձայնվել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի
հայտարարության հետ, որ դրամի փոխարժեքի մեծ տատանումները կբերեն մեծ ինֆլյացիայի:
Գաբրիելյանը չի համաձայնվել նաև Զուրաբյանի մյուս կարծիքին, որ ԿԲ արտաքին
պահուստները վերջին 6 ամսում հասել են կրիտիկական սահմանագծիին և 2.13 դոլարից
կրճատվել մինչև 1.6 մլրդ.դոլար, օգտագործեվլելով են անարդյունվետ: Գաբրիելյանը
նշել է, որ անհրաժեշտ է ղեկավարվել եռամսյակային հաշվետություններով, այլ ոչ թե 6
ամիսների ընթացքում ձևավորված տվյալներով: